Ռասիստական գրություններ հայկական դպրոցի պատին

Ստամբուլի Ուսկուդարում (Սկյուտար) գտնվող Սուրբ Խաչ Դպրևանք դպրոցի պատին ռասիստական բնույթի գրություններ են գրվել․ «տանջանք հային», «Քուրշաթի ատելությունն եմ բերել ձեզ», ևն։ Սա առաջին անգամը չէ, որ հայկական դպրոցի պատերին ռասիստական գրություններ են հայտնվում։ Նմանատիպ գրություն 2016թ․ հունվարի 19-ին հայտնվել էր նաև Գալֆայան դպրոցի պատերին։

Տեսախցիկները ֆիքսել են, որ օգոստոսի 12-ին՝ գիշերը 1։00-ի սահմաններում, անհայտ ծագումով 4 հոգի են գրել նշված ռասիստական արտահայտությունները։ 

Հայկական դպրոցի պատին «տանջանք հային», «Քուրշաթի ատելությունն եմ բերել ձեզ» և այլ նմանատիպ գրություներ են հայտնվել։ Չորս հոգի սկսել են զննել դպրոցի շրջակա տարածքը։ Ապա նրանցից մեկը սկսել է հակահայակական գրությունները գրել, մյուսը նկարել է դա, իսկ մնացյալ երկուսն այդ ընթացքում տարածքն են հսկելիս եղել։

Պատին ռասիստական արտահայտույուններ գրող խումբը, թուրք ազգայնամոլական գորշ գայլերի նշանը ցույց տալով, հեռացել է դեպքի վայրից։ 

Շաբաթ օրը առավոտյան դպրոցի պահակը նկատել է գրությունները և դեպքի մասին հայտնել է ոստիկանությանը։ Սակայն ոստիկանությունն առայժմ չի ժամանել դեպքի վայր։

2016թ․ հունվարի 19-ին՝ Հրանտ Դինքի սպանության տարելիցին, «տանջանք հային» արտահայտությունը տեղ էր գտել նաև Ուսկուդարի Գալֆայան դպրոցի պատին։ Ուսկուդարի թաղային ոստիկանությունը դեպքի առթից քրեական գործ էր հարուցել։