Գազիանթեփի պայթյունից զոհվածների թիվը 54-ի է հասել

Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում տեղի ունեցած պայթյուի հետևանքով ծանր վիրավորվածներից երեքն այսօր մահացել են: Պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի: 66 վիրավոր շարունակում է բուժօգնություն ստանալ Գազիանթեփի հիվանդանոցներում: Վիրաորներից 14-ի վիճակը ծանր է:

Գազիանթեփի Շաինբեյ գավառի Աքդերե թաղամասում նախահարսանեկան արարողության ընթացքում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը ավելանում է: Ծանր վիրավորներից երեքն այսօր առավոտյան մահացել է հիվանդանոցում: