Դինքի սպանությունից 9 տարի անց ի հայտ են գալիս նոր տեսագրություններ

Հրանտ Դինքի սպանությունից 9 տարի անց թուրքական կառավարամետ լրատվամիջոցները սկսել են սպանության օրվա տեսագրություններ հրապարակել:

Դինքի սպանության օրվա առաջին տեսագրություններից էր անցած շաբաթ ‹‹A Haber›› լրատվականի կողմից հրապարակած տեսագրությունը, որում ցուցադրում էր, թե ինչպես են թուրքական ժանդարմերիայի աշխատաիցները շրջել ‹‹Ակօս›› թերթի շրջակայքում ինչպես Դինքի սպանության օրը, այնպես էլ դրանից առաջ: 

Սեպտեմբերի 8-ին ‹‹Kanal 24››-ը հրապարակեց Օգյուն Սամասթի՝ Սամսունում ձերբակալվելուց հետո արված կադրերը:

Վերջին տեսագրությունը ներկայացնում է Օգյուն Սմասթի ձերբակալությունից հետո Սամսունի Ոստիկանության՝ Ահաբեկչության դեմ պայքարի բաժնում տեղի ունեցածները:

Տեսգրություններում երևում է, թե ինչպես են Սամսունի Ահաբեկչության դեմ պայքարի բաժնում Օգյուն Սամասթին ընդունում ինչպես հերոսի:

‹‹Մեծ եղբորդ համար ժպտա››,- ասում է Սամասթի կողքին գտնվողներներից մեկը նկարվելիս: Այդ ընթացքում Սամասթի կողքին գտնվող ժանդարմերիայի աշխատակիցը հեռախոսազրույց է իրականացնում: Նույն մարդիկ քիչ անց Օգյուն Սմասթին տեսագրություն են ցույց տալիս և ընկերաբար խփում Սամասթի մեջքին: Տեսգրության մեջ նաև երևում է՝ ինչպես է Սամասթը տեսախցիկների առջև պահում իր գրպանից հանած թուրքական դրոշը և նկարվում:

Ոստիկաններից մեկը Օգյուն Սմասթին է դիմում. ‹‹Հանգի՛ստ եղիր: Եթե էս տեսագրությունները որևէ տեղ տեսնես, ես ... տղա եմ››: