Ահմեդ Ալթանը կալանավորվել է

Թուրքիայում կալանավորվել է լրագրող Ահմեդ Ալթանը, ով ավելի վաղ ձերբակալվելուց հետո ազատ էր արձակվել, ապա կրկին ձերբակալվել։

Թուրքական դատարանը որոշում է կայացրել ձերբակալել լրագրող Ահմեդ Ալթանին, ով հուլիսի 15-ի անհաջող ռազմական հեղաշրջման փորձից հետո ձերբակալվել, ազատ արձակվել, ապա կրկին ձերբակալվել էր։

Որպես Ալթանի կալանավորման հիմնավորում է ներկայացվել «հեղաշրջման փորձը» և «ֆեթուլահական ակաբեկչական խմբավորմանն անդամակցություն»-ը։

Ահմեդ Ալթանը ձերբակալվել էր «անգիտակից հաղորդագրությամբ» «հեղաշրջման փորձին մասնակցելու» մեղադրանքով, ապա 12 օր անց դատարանի որոշմամբ ազատ էր արձակվել։ Մեկ այլ գործով երեկ դատարանը որոշում է կայացրել կալանավորել լրագրող-գրող Ահմեդ Ալթանին։ Կալանավորման որոշման հիմնավորումն այն է, որ Ահմեդ Ալթանը ժամանակին եղել է թուրքական «Թարաֆ» (Taraf) թերթի գլխավոր խմբագիրը, իսկ թերթն «օգտագործվել է ֆեթուլահական ահաբեկչական խմբավորման նպատակների համար»։