Գրաքննությունն արդեն լրատվական կայքերին է հասել

Թուրքիայում TÜRKSAT-ի միջոցով հեռարձակվող 12 հեռուստա և ռադիոալիքների եթերը դադարեցվել է, որից հետո արգելափակվել են «Օզգյուր ռադիո», «Հայաթըն սեսի» և «ԻՄՋ»-ի լրատվական կայքերը։

Դադարեցվել է TÜRKSAT-ի միջոցով հեռարձակվող 12 հեռուստա և ռադիոալիքի հեռարձակումը։ Դրանց թվում են Hayatın Sesi TV-ն (թուրքերենից թարգմանաբար՝ կյանքի ձայնը), Denge TV-ն (քրդերենից թարգմանաբար՝ ձայն),  Jiyan TV-ն (քրդերենից թարգմանաբար՝ կյանք),  Zarok TV-ն (մանկական հեռուստաալիք) և  Van TV-ն։ Ապա այսօր արգելափակվել  են  Özgür Radyo-ի (թուրքերենից թարգմանաբար՝ ազատ ռադիո)  Hayatın Sesi և imc tv («ԻՄՋ» հեռուստաընկերության) լրատվական կայքերը։

Արգելափակված ինտերենետային կայքերում նշվում է, որ Թուրքիայի Քրեական օրենսգրքի թիվ․ 5651 օրենքի համաձայն իրականացվող տեխնիկական քննության և իրավական գործընթացի արդյունքում Տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի ընկերությունը 30․09․2013-ին որոշում է կայացրել վարչական միջոցներ ձեռնարկել նշված կայքերի դեմ։

Ինտերնետ կայքերը հասանելի են դառնում  VPN կամ այլ նման միջոցներ կիրառելու դեպքում։

Թուրքիայում արտակարգ իրադրություն հայտարարելուց հետո ընդունված թիվ 668 հրամանագրով չեղյալ էին հայտարարվել 12 հեռուստա և 11 ռադիոալիքների արտոնությունները, որոնց մեջ էին նաև  İMC TV-ն, Hayatın Sesi, TV 10, Van TV, Jiyan TV, Azadi TV ve Zarok TV-ն։

Denge TV ve Birlik Medya TV և Van TV-ի շինությունները կողպվել էին։

Ինչպես փոխանցում է «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հրամանագրով նախատեսվում է փակել նաև  İMC TV հեռուստաընկերությունը։