Med Nûçe-ի հեռարձակումը դադարեցվել է

Թուրքիայում արտակարգ իրադրության պայմաններում ընդունված հրամանագրով ավելի վաղ դադարեցվել էր 12 հեռուստաալիքի հեռարձակումը։ Հաջորդիվ դադարեցվել է նաև Med Nûçe հեռուստաընկերության հեռարձակումը։ Med Nûçe-ն հառարձակում իրականացնում էր Եվրոպայում։

Թուրքիայում ընդունված հրամանագրով ավելի վաղ դադարեցվել էին TÜRKSAT-ի միջոցով հեռարձակվող 12 հեռուստա և ռադիոալիքի հեռարձակումը։ Դրանց թվում էին Hayatın Sesi TV-ն (թուրքերենից թարգմանաբար՝ կյանքի ձայնը), Denge TV-ն (քրդերենից թարգմանաբար՝ ձայն),  Jiyan TV-ն (քրդերենից թարգմանաբար՝ կյանք),  Zarok TV-ն (մանկական հեռուստաալիք) և  Van TV-ն։ Ապա արգելափակվել  էին  Özgür Radyo-ի (թուրքերենից թարգմանաբար՝ ազատ ռադիո)  Hayatın Sesi և İMC TV («ԻՄՋ» հեռուստաընկերության) լրատվական կայքերը։ Med Nûçe հեռուստաընկերության եթերը նույնպես արգելափակվել է։ 

Med Nûçe հեռուստաընկերությունը հեռարձակում էր իրականացնում Եվրոպայում՝ ֆրանսիական Eutelsat արբանյակային ընկերության միջոցով։ Eutelsat-ն այսօր դադարեցրել է հեռուստաընկերության հեռարձակումը։ Արբանյակային ընկերությունը երկու անգամ հրաման է ուղարկել հեռուստաընկերություն՝ պահանջելով երկուշաբթի օրվանից դադարեցնել եթերը։ Այսօր թուրքական ժամանակով ժամը 11։00-ից Med Nûçe-ի հեռարձակումն դադարեցվել է արբանյակային ընկերության կողմից։