Ոստիկանությունը օպերացիա է իրականացրել Hayatın Sesi և İMC TV-ում

Թուրքիայում շարունակվող արտակարգ իրադրության պայմաններում ընդունված հրամանագրով փակված Hayatın Sesi և İMC TV հեռուստաընկերություններում այսօր ոստիկանական օպերացիա է իրականացվել։ Հեռուստաընկերությունների շենքերը կողպվել են։

Արտակարգ իրադրության պայմաներում ընդունված հրամանագրով Թուրքիայում մի շարք հեռուստա և ռադիոընկերություններ փակելու որոշում էր կայացվել։ Այսօր օպերացիա է իրականացվել Hayatın Sesi և İMC TV-ի շենքերում։

Ոստիկանությունը կողպել է Hayatın Sesi հեռուստաընկերության՝ նկարահանումների համար նախատեսված սենյակը։ Հեռուստաընկերությունը, որի եթերն ընդհատվել էր սեպտեմբերի 28-ին, շարունակում էր թողարկումը՝ YouTube-ով։

Նույն ժամերին օպերացիա է իրականացվել նաև  İMC TV-ում։ Ոստիկանությունը ընդհատել է ընթացող հեռարձակումը։ Վերոնշյալ հրամանագրով ավելի վաղ մեծ թվով հեռուստա և ռադիոընկերություններ էին փակվել։ Սեպտեմբերի 28-ին  TURKSAT-ի միջոցով հեռարձակվող մի շարք հեռուստաալիքների եթերն էր ընդհատվել։ Դրանց թվում էին Hayatın Sesi TV-ն (թուրքերենից թարգմանաբար՝ կյանքի ձայնը), Denge TV-ն (քրդերենից թարգմանաբար՝ ձայն),  Jiyan TV-ն (քրդերենից թարգմանաբար՝ կյանք),  Zarok TV-ն (մանկական հեռուստաալիք) և  Van TV-ն։ 

Սեպտեմբերի 29-ին ընդհատվել էր Yön Radyo-ի հեռարձակումը։ Սեպտեմբերի 30-ին İMC TV-ի հեռարձակումն էր ընդհատվել, 95.1 Özgür Radyo-ի, İMC TV-ի և Hayatın Sesi-ի ինտերնետային կայքեր մուտքն արգելափակվել էր։ Հոկտեմբերի 3-ին ընդհատվել էր ֆրանսիական արբանյակային ընկերության՝  Eutelsat-ի միջոցով հեռարձակվող  Med Nûçe հեռուստաալիքի եթերը։

Hayatın Sesi և İMC TV  հեռուստաընկերությունների շենքերից առաջ ոստիկանությունը կողպել էր նաև Azadi TV, Jiyan TV, Van TV, Özgür Gün TV և Zarok TV-ի շենքերը։