Ֆարուք Սարը․ «Ես տեղյակ չեմ եղել»

Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը շարունակվում է։ Դիքնի սպանության ժամանակաշրջանում Տրապիզոնի Ոստիկանության՝ հետախուզական բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Ֆարուք Սարըն իր պաշտպանական խոսքում նշել է, որ սպանության նախագծի մասին ինքը տեղեկացված չի եղել։

Ույգար Գյուլթեքին

Գյոզդե Քազազ

Սարըն նշել է, որ Էնգին Դինչը, ով բաժնի պետի պաշտոնում էր իրենից առաջ, իրեն Յասին Հայալի և խմբի մասին ոչինչ չի ասել, Դինքի սպանության նախագծի մասին տեղեկություն չի փոխանցել։

Հատվածներ Ֆարուք Սարըի պաշտպանական խոսքից․

«Հետախուզության բաժնից զանգահարեցին և ասացին, որ Տրապիզոնում իմ կարիքը կա։ Դրանից հետո Տրապիզոնում աշխատանքի անցա։ Էնգին Դինչը դեռ շարունակում էր պաշտոնավարել, այդ իսկ պատճառով էլ որոշ ժամանակ չեմ աշխատել։ Դինչի հետ երբեմն հանդիպում էինք, ինձ բաժնի գործերի և աշխատակիցների մասին տեղեկություններ էր փոխանցում։ Սակայն մի նյութի միտումնավոր չի անդրադարձել»։

«Ստամբուլի բաժնին օգնեցինք»

«Սպանության օրը Յասինի անունը բացահայտվեց, Յասին Հայալը և նրա շրջապատը ձերբակալվեցին։ Ստամբուլի բաժնի աշխատաքին օժանդակելու համար Յասինին և նրա տանը որոնում իրականացնող աշխատակիցներին Ստամբուլ ուղարկեցինք»։

«Էրհան Թունջելը ժանդարմերիայի համար էր աշխատում»

«Էնգին Դինչի որոշմամբ 2006թ․ ապրիլից Էրհան Թունջելին հետևել են։ Հանդիպումներ իրականացրած մարդկանց մասին ապակողմնորոշիչ տեղեկություններ էր փոխանցում։ Բացահայտվեց, որ ժանդարմերիայի հետ է հանդիպում։ Մեզ հետ 30-35 անգամ էր հանդիպում, ժանդարմերիայի հետ՝ 40-45։ Ժանդարմերիայի հետախուզության աշխատակիցների հետ կապեր էր հաստատել։ Նրանց տներ էր գնում-գալիս։ Իմ պաշտոնավարության ընթացքում ո՛չ ծայրահեղական ուսանողների մասին էր տեղեկություն փոխանցում, ո՛չ էլ այլ թեմաներով։ Ստախոսության, երկկողմանի աշխատելու և տեղեկություն չփոխանցելու համար աշխատանքից հեռացվել է, նրա հետ հարաբերությունները խզվել են։

«Ժանդարմերիայի աշխատակիցներն ավելի շատ տեղեկություն ունեն»

«Ես հերքում եմ զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքները։ Իմ երկրի համար տարիներ շարունակ աշխատել եմ։

Սպանության պլանավորման շրջանի համար ժանդարմերիայի ուժերն են պատասխանատու։ Ժանդարմերիայի հետաքննության ընթացքում բացահայտվել է, որ նրանց հետախուզության և զենքի մատակարարման հարցում ավելի շատ տեղեկություններ ունեն»։

Դատական լսումների ընթացքում՝ նոյեմբերի 14-ին, պաշտպանական խոսքով է հանդես գալու Տրապիզոնի Ոստիկանության հետախուզական բաժնի պետի տեղակալ Հասան Դուրմուշօղլուն։