Դիարբեքիրի համաքաղաքապետերը կալանավորվեցին

Դատարանը Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քաշընաքի և Դիարբեքիրի համաքաղաքապետ Ֆըրաթ Անլըին կալանավորելու որոշում է կայացրել։ Համաքաղաքապետերի ձերբակալության դեմ իրականացված բողոքի ցույցի ընթացքում ձերբակալված պատգամավոր Ալայ Աքաթ Աթան ևս կալանավորվել է։

Դիարբեքիրի համաքաղաքապետեր Գյուլթան Քըշանաքը և Ֆըրաթ Անլըն կալանավորվել են։ Դիարբեքիրի հանրապետական դատարանի կողմից իրականացվող հետաքննության շրջանակներում հինգ օր առաջ ձերբակալված համաքաղաքապետերից Գյուլթան Քըշանաքը մեղադրվում է «զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու», իսկ Ֆըրաթ Անլըն՝ «պետական կառավարման տակ գտնվող հողատարածքների մի մասը պետական իշխանությունից տարանջատելու» մեջ։

Ձերբակալությունից մեկ օր առաջ Գյուլթան Քաշընաքը վկայություն էր տվել հեղաշրջման հետախուզության կոմիտեում։ Բաթմանից պատգամավոր Այլա Աքաթը ձերբակալվել էր Դիարբեքիրի քաղաքապետարանի դիմաց Քըշանաքի և Անլըի ձերբակալության դեմ բողոքի ցույցի ժամանակ։ Աքաթը ևս կալանավորված է։ 

Քըշանաքի և Անլըի կալանավորման մասին Դիարբեքիրի հանրապետական դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ նրանց կալանավորման որոշումը կայացվել է զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու մեղադրանքով։ Հայտարարության մեջ նշվում է, որ հետաքննությունը շարունակվում է և արդյունքների մասին առանձին հայտարարություն է արվելու։ 

Գյուլթան Քըշանաքի և Ֆըրաթ Անլըի փաստաբան Մեհմեդ Էմին Աքթարը հայտարարել է, որ մինչև իր պաշտպանյալների կալանավորման որոշումն արդեն հայտնի է եղել՝ ո՞ր բանտ են տեղափոխելու նրանց, սակայն իրենց մինչ այժմ տեղեկություն չի տրամադրվում։