«Ջումհուրիյեթ»-ի դիմաց բողոքի ցույցը շարունակվում է

«Ջուրմհուրիյեթ» օրաթերթի 13 ներկայացուցչի ձերբակալությունից հետո թերթի շենքի դիմաց բողոքի ցույց է սկսել։ Շենքի դիմաց հավաքված Ժողովրդա-հանրապետական կուսակցության ներկայացուցիչները հայտարարությամբ են հանդես եկել։ Բողոքի ցույցին ներկա գտնվող Ժաղավուրդների ժողովրդավարական կուսակցության ներկայացուցիչներն իրենց հայտարարության մեջ հիշեցրեցրել են, որ «լռելու ժամանակը չէ»։

Ժողովրդա-հանրապետականների հայտարարությունը

Թերքի շենքի դիմաց հավաքված Ժողովրդա-հանրապետական կուսակցության՝ CHP ներկայացուցիչների թվում են Բարըշ Յարքադաշը, Սեզգին Թանրըքուլուն, Մահմուդ Թանալը, Սելինա Դողանը, Ալի Շեքերը, ԺՀԿ նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի գլխավոր խորհրդական Էրդողան Թոփրաքը և կուսակցության Ստամբուլի շրջանային ղեկավար Ջեմալ Ջանփոլաթը։ ԺՀԿ ներկայացուցիչները հայտարարությունը կատարել են «Ջումհուրիյեթի»՝ «Հեղաշրջումը նորից ընդդիմադիրների դեմ է» վերգրությամբ այսօրվա համարը ձեռքներին։

CHP հայազգի պատգամավոր Սելինա Դողանը նշել է, որ «Ջումհուրիյեթը» հիմնադրման առաջին իսկ օրից հեղաշրջումներին դեմ է հանդես եկել։ Նա անդրադարձել է երկու օր առաջ Այդընում Ժողովրդա-հանրապետական կուսակցության փոխնախագահ Բյուլենթ Տեզջանի դեմ իրականացված զինված հարձակմանը՝ հավելելով, որ այս ամենը պետք է որպես մեկ ամբողջություն դիտարկվի։ 

ԺԺԿ հայտարարությունը

«Ջումհուրիյեթ» թերթի շենքի դիմաց հավաքված Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության՝ HDP ներկայացուցիչներն էին կուսակցության Ստամբուլի շրջանային ղեկավար Դողան Էրբաշը և կուսակցության Ստամբուլի պատգամավոր հայազգի Կարո Փայլանը։ 

Էրբաշը, մատնանշելով «Ջումհուրիյեթի» այսօրվա վերգրությունը, նշել է, որ այն լիովին ներկայացնում է տեղի ունեցածները։ Էրբաշը կուսակցության անունից բոլոր դեմոկրատ ուժերին կոչ է արել սատար կանգնել «Ջումհուրիյեթին»։ 

«Ջումհուրիյեթը պալատի հանցանքները ջրի երես հանող հաստատություն է»

ԺԺԿ պատգամավոր Կարո Փայլանն իր ելույթում նշել է, որ 16 ամիս առաջ Արդարություն և զարգացում կուսակցությունը, վերջ տալով խաղաղության գործընթացին, հեղաշրջում է սկսել, մի շարք հանցանքներ է գործել և փորձել է լրատվամիջոցներն ուղղորդել, որպեսզի գործած հանցանքները չբացահայտվեն։ 

«Ջումհուրիյեթը պալատի հանցանքները ջրի երես հանող հաստատություն է։ Սեպտեմբերի 12-ի հեղաշրջման ժամանակ էլ այդպես էր։ Այդ ընթացքում մեծ թվով գրող և լրագրող է ձերբակալվել, նրանցից մեկն էլ Այդըն Էնգինն է։ Այսօր մեր Այդըն եղբորը կրկին ձերբակալեցին։ Սա հեղաշրջման փորձառության մասն է։ Հերթը այսօր լուռ մնացողներին էլ է գալու։ Արդեն լռելու ժամանակը չէ»,- իր ելույթում նշել է Փայլանը։ 

«Ջումհուրիյեթ»-ի  թղթակիցներից Քադիր Գյուրսելի նկատմամբ ևս ձերբակալման որոշում է կայացվել։

Մամուլի միջազգային ինստիտուտի ղեկավար խորհրդի անդամ, «Ջումհուրիյեթ» թերթի խորհրդական և թղթակից Քադիր Գյուրսելին և թերթի գլխավոր հաշվապահ Գյունսելի Օզալթային ձերբակալելու որոշում է կայացվել։

Ոստիկանությունը Քադիր Գյուրսելի տանը հետախուզություն է իրականացնում։ Այս մասին իր Twitter-յան գրառման մեջ նշել է Գյուրսելը՝ համարելով դա «Ջումհուրիյեթ»-ում իրականացված օպերացիայի շարունակությունը։