Պայթյուն Դիարբեքիրում․ կա մեկ զոհ

Այսօր առավոտյան պայթյուն է որոտացել Դիարբեքիրի Բաղլար գավառում։ Պայթյունի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։

Դիարբեքիրի Բաղլար գավառի ոստիկանության՝ Ահաբեկչության դեմ պայքարի և հատուկ ոստիկանական ստորաբաժանման բաժինների շենքի մոտակայքում պայթյուն է որոտացել։ «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթյունը առավոտյան ժամը 08։00-ի շրջանում է տեղի ունեցել։ Աղբյուրը նշում է, որ պայթյունի հետևանքով 6 հոգի վիրավորվել է։ 

Սակայն տեղական աղբյուրները փոխանցում են, որ պայթյունից մեկ մարդ զոհվել է, 30-ը՝ վիրավորվել։ Վարչապետի հրամանով Թուրքիայի՝ Ռադիոյի և հետուստատեսության բարձրագույն մարմինը ժամանակավորապես արգելել է պայթյունի լուսաբանումը մամուլում։