ԺԺԿ համանախագահներն ու 6 պատգամավորները կալանավորվեցին

Ժողովուրդների ժողովրդավարական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև պատգամավորներ Իդրիս Բալուքենը, Նուրսել Այդողանը, Լեյլա Բիրլիքը, Գյուլսեր Յըլդըրըմը, Ֆերհաթ Էնջուն և Սեմա Ըրմաքը կալանավորվել են:

Ավելի վաղ ձերբակալված Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ինչպես նաև ԺԺԿ պատգամավորներ Իդրիս Բալուքենը, Նուրսել Այդողանը, Լեյլա Բիրլիքը, Գյուլսեր Յըլդըրըմը, Ֆերհաթ Էնջուն և Սեմա Ըրմաքը կալանավորվել են: Ձերբակալվածներից Իմամ Թաշջըերը, Զիյա Փիրը և Սըրրը Սուրեյյա Օնդերը դատական հսկողության և երկրից չբացակայելու պայմանով բաց են թողնվել: Հաքքարիի պատգամավոր Աբդուլլահ Զեյդանի գործով քննությունը շարունակվում է: 

‹‹Անադոլու›› լրատվականը փաստաբաններից առաջ է տեղեկացվում

‹‹Անադոլու›› լրատվական գործակալությունը հայտարարել է Յուքսեքդաղի և Դեմիրթաշի կալանավորման մասին այն դեպքում, երբ նրանց փաստաբաններին այդ մասին դեռ տեղյակ չեն եղել:

ՄԱԿ-ի հայտարարությունը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակը պատգամավորների և համանախագահների ձերբակալության մասին հայտարարություն է տարածել, որում ձերբակալությունները անվանել է ‹‹անընդունելի››: