Պահանջ ցմահ ազատազրկման ենթարկել ‹‹Օզգյուր գյունդեմ››-ի ղեկավարներին և լրագրողներին

Պահանջ է ներկայացվել ‹‹Օզգյուր գյունդեմ›› պարբերականի ինը ղեկավար անդամներին և լրագրողներին ցմահ ազատազրկման ենթարկել: Մեղադրյալներից 4-ն այժմ ձերբակալված են:

‹‹Օզգյուր գյունդեմի›› ղեկավար անդամների և լրագրողների դեմ հատուկ հրամանագրով Ստամբուլի հանրապետական դատարանի կողմից սկսած հետաքննությունն ավարտին է հասել:

Ստամբուլի հանրապետական դատախազության՝ մամլո գրասենյակի դատախազ Ումութ Թեփեի կողմից պատրաստված 32 էջանոց մեղադրական ակտում ‹‹Օզգյուր գյունդեմ›› պարբերականի ղեկավարները, ինչպես նաև լրագրողներ Քեմալ Սանջըլըն, Ասլը Էրդողանը, Ինան Քըզըլքայան, Զանա Բիլիր Քայան, Այշե Նեջմիյե Ալփայը, Էմիրե Էրեն Քեսքինը, Ֆիլիզ Քոչալին, Ռագըփ Զարաքօլուն և Բիլգե Աքութը ներկայացված են որպես կասկածյալներ:

‹‹Օզգյուր գյունդեմ››-ի՝ Հրապարակումների խորհրդատվական խորհրդի անդամներ Ասլը Էրդողանը, Նեջմիյե Ալփայը, ինչպես նաև  պարբերականի գլխավոր խմբագիր Զանա Քայան, խմբագիր Ինան Քըզըլքայան անազատության մեջ են:

Նշված մեղադրյալները մեղադրվում են ‹‹զինված ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու››, ‹‹պետության միասնությունն ու ամբողջականությունը վտանգելու››, ‹‹ահաբեկչական խմբավորման քարոզչության›› մեջ: Պահանջվել է նրանց 6.5-17-5 տարվա կալանքի ենթարկել՝ ծանր պայմաններով:

Մեղադրական ակտն ուղարկվել է Ստամբուլի ծանր հանցագործությունների գործով դատարանը, որը 15 օրվա ընթացքում կամ ընդունելու է այն, կամ՝ մերժելու: