Գրության հեղինակը շահում է

Դժվար չէ հասկանալ, թե դպրոցների պատերին հայտնված նմանօրինակ գրություններն այդ դպրոցներում սովորող աշակերտների և նրանց ծնողների վրա ինչ ազդեցություն են ունենում։ Սակայն, չգիտես ինչու, գրության հեղինակը շահում է։ Հուսանք այս անգամ այդպես չի լինի։

Հունվարի 19-ին Ուսկուդարի Գալֆայան, օգոստոսի 13-ին Ուսկուդարի Դպրեվանք, սեպտեմբերի 18-ին կրկին Ուսկուդարի Գալֆայան և նոյեմբերի 15-ին Բոմոնթիի Մխիթարյան հայկական դպրոցները․ միայն 2016թ․ երեք հայկական դպրոցի պատին չորս անգամ ռասիստական գրություններ են գրվել։ Դպրեվանքի պատի գրությունից հետո ոստիկանությունը սկսել է ուսումնասիրել տեսագրությունները։ Սակայն գործն ուղարկվել է դատարան որպես «հեղինակն անհայտ» գործ, քանի որ տեսագրությունից գրությունը գրողների ինքնությունը չի երևում։ Մյուս երեք դեպքերն էլ շատ նման են։

Կարելի է կանխատեսել, որ Բոմոնթիի դպրոցի պատին հայտնված գրությունից հետո գործընթացը նույն կերպ է ընթանալու։ Գիտակից պատգամավորները հարցադրումներ են կազմել այս դեպքերի առթիվ, սակայն իրավիճակը չի փոխվել։ Վերջին մի տարում նման ռասիստական գրությունները պարբերաբար կրկնվում են, այս ատելությունն իրականացնողների նկատմամբ ո՛չ քրեական հետապնդում է իրականացվում, ո՛չ էլ նրանց ինքնությունն է բացահայտվում։

Դժվար չէ հասկանալ, թե դպրոցների պատերին հայտնված նմանօրինակ գրություններն այդ դպրոցներում սովորող աշակերտների և նրանց ծնողների վրա ինչ ազդեցություն են ունենում։ Սակայն, չգիտես ինչու, գրության հեղինակը շահումէ։ Հուսանք այս անգամ այդպես չի լինի։

Օրեր առաջ Ստամբուլի Մխիթարյան դպրոցի պատին հայտնված գրությունը