Դատավորը բերման է ենթարկվել Դինքի գործով դատավարության ընդմիջման ընթացքում

Դինքի սպանության գործով Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում ընթացող դատական նիստի ընդմիջման ժամանակ հայտնի է դարձել, որ դատավորներից Բյունյամին Քարաքաշը բերման է ենթարկվել իր աշխատասենյակից։

«Ակօս» արբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործի առնչությամբ Ստամբուլի 14-րդ ծանր հարցագործությունների գործով դատարանում Թուրքիայի հետախուզության նախկին պետ Ռամազան Աքյուրեքի վկայության ընթացքում դատավորը հինգ րոպե ընդիմջում է հայտարարել, ապա ընդմիջումը երկարացվել է։ 

Հայտնի է դարձել, որ ոստիկանները բերման են ենթարկել Ստամբուլի 14-րդ ծանր հանցագործությունների գործով դատարանում աշխատող Բյունյամին Քարաքաշին։ Նշենք, որ Քարաքաշը ներկա չի եղել Դինքի գործով դատավարության այսօրվա նիստին։