Բեշիկթաշի պայթյունի հետևանքով զոհերի թիվը 44-ի է հասել

Դեկտեմբերի 10-ին Ստամբուլի Բեշիկթաշ թաղամասում գտնվող Vodafone Arena մարզադաշտի մոտ տեղի ունեցած պայթյունները 44 մարդու կյանք են խլել։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է TAK-ը՝ «Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը։

 Թուրքիայի Առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը հայտարարել է, որ շաբաթ օրը Բեշիկթաշում տեղի ուենացած պայթյունների հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի։ «Նահատակներից 36-ը ոստիկան են, 8-ը սովորական քաղաքացի»,- նշել է Աքդաղը։ 

Պայթյուններից առաջինը տեղի է ունեցել Գազհանե պողոտայում գտնվող, ոստիկանական կայանատեղի հանդիսացող Բելեշթեփեում։ Պայթուցիկներով լի Chevrolet  մակնիշի ավտոմեքենայի պայթյունի ձայնը լսելի է եղել Ստամբուլի մի շարք թաղամասերից։ 

Առաջին պայթյունից հետո մարզադաշտի ետևի մուտքի մոտ կայանած ոստիկանական ավտոբուսներին մոտեցող մի քաղաքացի կանգնեցվել է ոստիկանների կողմից։ Կասկածելի անձն իրեն պայթեցրել է՝ ոստիիկանական ավտոբուսներին չհասնելով։ Հինգ ոստիկան մահացել է տեղում։

«Habertürk»-ի փոխանցմամբ՝ պայթեցված մեքենայի շարժիչը պայթյունի վայրից 50 մ հեռավորության վրա է հայտանաբերվել։ Շարժիչի շնորհիվ հայտնի են դարձել մեքենայի համարանիշն ու այլ մանրամասներ։

400 կգ պայթուցիկ նյութ

Պայթյունն իրականացնող ահաբեկիչը ֆուտբոլային խաղի ավարտին 400 կգ պայթուցիկ նյութով բեռնված մեքենան կայանել է ոստիկանների գտնվելու վայրին շատ մոտ։  Ֆուտբոլային ակումբների երկրպագուների հեռանալուց հետո ոստիկանները հավաքվել են մեկ վայրում։ Ահաբեկիչը պայթուցիկով լի մեքենայով մոտեցել է ոստիկանների գտնվոլու վայրին և իրականացրել պայթյունը։

13 հոգի բերման է ենթարկվել

Ստանբուլի հանրապետական դատախազությունը պայթյունի գործով պատասխանատու է նշանակել Ահաբեկչության և կազմակերպված հանցավորության պատասխանատու դատախազի տեղակալ Իսմայիլ Ուչարին և նույն բյուրոյից ևս 5 դատախազի։ Թուրքիայի ոստիկանության՝ Ահաբեկչության դեմ պայքարի բաժնի աշխատակիցները հայտանաբերել են պայթեցված մեքենան մեկ շաբաթ առաջ վաճառողին և մեքենան ահաբեկիչներին հասցնողներին։ Բերման ենթարկված 13 կասկածյալերի հարցաքննությունը շարունակվում է։