Հրանտ Դինք հիմնադրամի 2017թ․ օրատետրն արդեն հասանելի է

2010 թվականից ի վեր Հրանտ Դինք հիմնադրամը տարբեր թեմաներով օրատետրեր է պատրաստում և հրատարակում։ 2017թ․ օրատետրի թեման «ուտելիքն» է։ Օրատետրը հայերեն, թուրքերեն և անգլերեն է։

Օրատետրի առնչությամբ Հրանտ Դինք հիմնադրամը հայտարարություն է տարածել։

«Մեր տարածաշրջանում ուտելիքը միայն փոր կշտացնելու միջոց չէ, այլ կյանքի, մշակույթի, գոյության գլխավոր սյուներից մեկն է։ Եղանակաները, տոները, ծնունդը, մահը ուտելիքով են նշվում, պաշտամունքն ուտելիքով է։ Ուտելն արգելող կամ որոշակի ուտելիքներ թելադրող, ուտելիքը օրհնող շատ ծեսեր կան այս տարածաշրջանում։ Շատ են նաև այն մարդիկ, ովքեր ստիպված են եղել հեռանալ այս տարաժաշրջանից, որը գինու, թահինի, պանրի հավանական ծննդավայրն է։ Սակայն ուտելիքը շարունակում է այստեղի մարդկանց ընդհանրությունը մնալ։ Ուտելիքին տիրանալու ջանքերը միշտ ապարդյուն են անցնում։ Ամենասուրբ ուտելիքներն են հարիսան և քեշքեքը, անուշապուրն ու աշուրեն, հոգեհանգստի ժամանակ հյուրասիրվող հալվան․ բոլորն էլ նույն երակից են սնվում։ Այդ ատճառով էլ ուտելիքը ազգություն չունի, աշխարհագրական տարածք ունի։ Այդ պատճառով է, որ քաղաքակրթության օրրան հանդիսացող այս տարածքը նաև ուտելիքի սուրբ տարածքն է։

«Ավելի վատ չի կարող լինել» խոսքերով հույս ենք հայտնում, որ 2017-ը ավելի վատ տարի չի լինի։ Թող որ մեր օրատետրը սնունդ լինի «իրենց ապրած դժողքը դրախտի վերածողներին» ՝ ինչպես ասուր էր Հրանտ Դինքը»,- ասված է հայտարարության մեջ։

Օրատետրը կարելի է ձեռք բերել Հրանտ Դինք հիմնադրամից, իսկ դեկտեմբերի 17-ից՝ նաև գրախանութներից։