Թուրքիայում արտակարգ իրավիճակը երկարացվել է

Թուրքիայում տիրող արտակարգ իրավիճակը հունվարի 19-ից ևս երեք ամսով երկարացվել է։

Թուրքիայում արտակարգ իրավիճակի երկարացմանն ուղղված վարչապետի աշխատակազմի միջնորդությունն ընդունվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի Գլխավոր խորհրդի կողմից։ 

Հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո՝ հուլիսի 21-ին, որոշում էր կայացվել երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին։ Արտակարգ իրավիճակին կողմ էին քվեարկել 346 պարգամավոր, դեմ՝ 115-ը։

Ընդունված եռամսյա արտակարգ իրավիճակը հոկտեմբերի 19-ին երկարացվել էր ևս երեք ամսով։ Երկարացված արտակարգ իրավիճակը, որը պետք է ավարտվեր հունվարի 19-ին, երկարացվել է ևս երեք մասով։ Արտակարգ իրավիճակի երրորդ եռամսյակն ավարտվելու է ապրիլի 19-ին։

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) խոսնակ Այհան Բիլգեն երեկ Թուրքիայի մեջլիսում իր ելույթի ընթացքում անդրադարձել է արտակարգ իրավիճակի երկարացմանը։ Բիլգեն ասել է, որ ըստ տրամադրված տեղեկատվության՝ արտակարգ իրավիճակի երկարացման որոշումը մեջլիսի գլխավոր խորհուրդը կայացրել է հունվարի 3-ին՝ մեջբերելով, որ հունվարի 3-ին Գլխավոր խորհրդի հանդիպման իրականացման մասին հայտարարություն չի արվել։