ԺԴԿ-ական Մերալ Դանըշ Բեշթաշը ձերբակալվել է

Ավելի վաղ բերման ենթարկված Ադանայից ԺԴԿ պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը դատական հսկողության պայմանով ազատ էր արձակվել։ Դատախազության ներկայացրած առարկությունից հետո Բեշթաշը կրկին բերման է ենթարկվել և ձերբակալվել։

Ադանայից Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Մերալ Դանըշ Բեշթաշը ձերբակալվել է։

Հունվարի 27-ին բերման ենթարկված Բեշթաշը պայմանականորեն ազատ էր արձակվել։ Դիարբեքիրի հանրապետական դատախազության առարկությունից հետո Մերալ Դանըշ Բեշթաշը երեկ կրկին բերման է ենթարկվել և Դիարբեքիրի դատարանի որոշմամբ ձերբակալվել։

Նշվում է, որ ԺԴԿ պատգամավորը մեղադրվում է «ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու» մեջ։ Բեշթաշի ձերբակալության հիմնավորումը 2014թ․ հոկտեմբերի 6-8-ին Կոբանեի գործողությունների ընթացքում ԺԴԿ Գլխավոր կենտրոնի թվիթերյան միկրոբլոգից կատարած երեք գրառություններն են։

59 պատգամավորից 11-ը՝ ձերբակալված

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշը և Ֆիգեն Յուքսեքդաղը, ԺԴԿ խմբակցության նախագահի տեղակալ Իդրիս Բալուքենը և պատգամավորներ Լեյլա Բիրլիքը, Սելմա Ըրմաքը, Նուրսել Այդողանը, Գլուրսեր Յըլդըրըմը, Ֆերհադ Էնջուն և Աբդուլլահ Զեյդանը ձերբակալվել էին ավելի վաղ՝ 2016թ․ նոյեմբերի 4-ին։

Հակքյարիից ԺԴԿ պատգամավոր Նիհադ Աքդողանը 2016թ․ նոյեմբերի 7-ին էր ձերբակալվել։ 

Բերման ենթարկված ԺԴԿ-ականներ Զիյա Փիրը, Սըրրը Սուրեյյա Օնդերը, Իմամ Թաշջըէրը, Հյուդա Քայան, Ալթան Թանը, Այհան Բիլգեն, Լեզգին Բոթանը, Նադիր Յըլդըրըմը դատական հսկողության պայմանով ազատ էին արձակվել։

Շըրնաքից ԺԴԿ պատգամավոր Ֆայսալ Սարըյըլդըզը և Վանից պատգամավոր Թուբա Հեզեր Օզթուրքը, որոնց նկատմամբ ձերբակալության որոշում է կայացվել, արտերկրում են գտնվում։

Քուրդիստանի հասարակությունների միության ՝ KCK գործով Դիարբեքիրի 2-րդ ծանր հանցագործությունների դատարանը ԺԴԿ պատգամավորներ Օսման Բայդեմիրի, Դիրայեթ Թաշդեմիրին, Չաղլար Դեմիրելին, Սելմա Ըրմաքին, Ահմեդ Յըլդըրըմին, Բեսմիննե Քոնջային, Ալիջան Օնլուին և Նադիր Յըլդըրըմին բռնի բերման ենթարկման որոշում էր կայացվել։

ԺԴԿ խմբակցության նախագահի տեղակալ Չաղլար Դեմիրելը և ԺԴԿ-ի պատգամավոր Բեսիմե Քոնջան նույնպես ձերբակալվել էին դեկտեմբերի 13-ին։

Երեկ ԺԴԿ խմբակցության նախագահի տեղակալ Իդրիս Բալուքենն ազատ է արձակվել։