Պատրիարքական ընտրությունները կսպասեն Թուրքիայում անցկացվելիք հարաքվեի ավարտին

«Նախագահ Էրդողանը տեղյակ է ընտրությունների մասին, այդ հարցով նահանգապետարան դիմում չի ներկայացվելու»,- նշել է Թուրքիայի հայոց պատրիարքական գլխավոր փոխանորդ Արամ Աթեշյանը։

Թուրքիայի հայոց պատրարքի ընտրությունների անորոշությունը նոր փուլ է թևակոխում։ Ընտրական գործընթացի անորոշությունը սկսել էր Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ հանդիպումից հետո արած հայտարարությամբ․ «Պատրիարքական և փոքրամասնական հաստատությունների ղեկավարների ընտրության հարցերով զբաղվելու է անձամբ նախագահ Էրդողանը հանրաքվեից հետո»։ Իսկ Թուրքիայի հայոց պատրիարքական գլխավոր փոխանորդը նշել է․ ««Նախագահը տեղյակ է ընտրությունների մասին, այդ հարցով նահանգապետարան դիմում չի ներկայացվելու»։

2016թ․ հոկտեմբերի 26-ին Հոգևորական գլխավոր խորհուրդը որոշում էր կայացրել դիմելու Ստամբուլի նահանգապետարանին՝ պատրիարքական և փոքրամասնական հաստատությունների ընտրության հարցով։ Որոշումից հետո պատրիարքական գլխավոր փոխանորդ Արամ Աթեշյանը և հոգևորական գլխավոր խորհրդի նախագահ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը նամակ էին գրել, որ նախատեսվում էր հանձնել անձամբ Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինին։ Սպավում էր նահանգապետի հետ հանդիպման նշանակմանը։

Գրեթե երկու ամիս նահանգապետի հետ հանդիպման նշանակման պատասխան չստանալով՝ Սուրբ ծնունդի ընդունելության ժամանակ Արամ Աթեշյանը նշել էր․ «Նամակը կհանձնվի նախանգապետարանին, եթե նահանգապետի հետ հանդիպում չտրամադրվի»։

Այս զարգացումներից հետո՝ հունվարի 18-ին, Սուրբ փրկիչ հայկական հիվանդանոցի նախագահ Պետրոս Շիրինօղլուն հանդիպել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել էր նաև Թուրքիայի հայոց պատրիարքական ընտրությունները, որի մասին Էրդողանը խոստացել էր հոգ տանել հանրաքվեից հետո։ Այս հանդիպումից հետո նահանգապետարան ներկայացվելիք դիմումի ճակատագիրն անորոշության էր մատնվել։ 

Արամ Աթեշյանը հայտարարել է, որ նահանգապետարան այլևս դիմում չի ներկայացվելու։ «Ակօս»-ի հետ զրույցում նա նշել է․ «Պետրոս Շիրինօղլուն՝ նախագահ Էրդողանի հետ ունեցած հանդիպման ժամանակ անդրադարձել է այս հարցին։ Նահանգապետարան չենք դիմելու, քանի որ նախագահը տեղյակ է խնդրին»։ Այսպիսով՝ պատրիարքական ընտրությունների համար նախատեսված գործընթացն ընդհատվում է և հետաձգվում մինչև հանրաքվեի ավարտը։ 





Yazar Hakkında

Միրան Մանուկյան