Դինքի գործով 8 ձերբակալված

Հրանտ Դինքի սպանության գործի հետաքննության շրջանակներում ութ հոգու ձերբակալման որոշում է կայացվել։ Ձերբակալվածների թվում նաև ժանդարմերիայի աշխատակիցներ կան։ Դատախազ Քյոքչուն պնդել է, որ ձերբակալվածները Օգյուն Սամասթի ինքնության տվյալները նրա ձերբակալությունից երկու ժամ առաջ են իմացել։

Դինքի սպանության գործով Ստամբուլի հանրապետական դատախազության՝ Ահաբեկչության և խմբակային հանցավորության դեմ պայքարի գրասենյակից Գյոքալփ Քյոքչուի վարած հետաքննությունը շարունակվում է։ Հետաքննության շրջանակներում մարտի 28-ին 8 կասկածյալ է ձերբակալվել։

Ձերբակլավծներն են լրագրող Մուամմեր Այը, ժամանակին Սամսունի շրջանային ժանդարմերիայի հրամանատարության աշխատակից Մուրադ Բայրաքը, ժամանակին Սամսունի շրջանային ժանդարմերիայի հրամանատարության՝ Հանրային անվտանգության տնօրինության տեղազննման բաժնի ենթասպայի պաշտոնը զբաղեցնող Յուքսել Ավանը, ժամանակին Սամսունի շրջանային ժանդարմերիայի հրամանատարության՝ Հետախուզության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Բիրօլ Ուստաօղլուն, ժամանակին Սամսունի ոստիկանության անվտանգության բաժնի պետի պաշտոնը զբաղեցնող Յակուբ Քուրթարանը, ժամանակին Սամսունի ոստիկանության` Ահաբեկչության դեմ պայքարի մասնաճյուղի հերթապահ ղեկավար Ահմեդ Չեթիները, ժամանակին Սամսունի շրջանային ժանդարմերիայի հրամանատարության՝ Հանրային անվտանգության բաժնի պետ Աթիլլա Գյուչօղլուն և ժամանակին Սամսունի ոստիկանության՝ Ահաբեկչության դեն պայքարի բաժնի անվտանգության աշխատակից Մեթին Բալթան։ 

Դատախաղ Քյոքչուն ութ կասկածյալի ձերբակալությանն առնչվող գրության մեջ անդրադարձել է Օգյուն Սամասթի՝ Սամսունում ձերբակալության մանրամասներին։ 

Սամասթի ինքնությունը հայտնի էր

Գրության մեջ նշվում է, որ Ստամբուլի ոստիկանության բաժինը տեղյակ է եղել, որ Օգնուն Սամասթը Ստամբուլի Բայրամփաշա ավտոկայանից «Մետրո» տուրիստական ընկերությանը պատկանող ավտոբուսով Տրապիզոն է մեկնել։ Նշվում է, որ լրագրող Մուամմեր Այը 2007թ․ հունվարի 20-ին՝ ժամը 21։03-ին զանգահարել է Սամսունի ոստիկանության՝ Անվտանգության բաժնի նախկին պետ, կասկածյալ Յակուբ Քուրթարանին, մինչդեռ այդ ժամանակ Օգյուն Սամասթի ինքնության մասին հանրությանը ոչինչ հայտնի չէր, տարածված սպիտակ բերետով նկարից բացի ոչ մի տեղեկություն չկար, Ստամբուլի ոստիկանությունն էլ հստակ չգիտեր՝ ավտոբուսով Սամսուն ուղևորվող «պարոն Օգյուն»-ը Օգյուն Սամասթն է, թե՞ ոչ։

Դրոշով նկարը մատակարարվել է

Դատախազի գրության մեջ նշվում է, որ Սամսունի ոստիկանության՝ Ահաբեկչության դեմ պայքարի բաժնում Օգյուն Սամասթի՝ Թուրքիայի դրոշով նկարը և տեսագրությունն արվել են ոստիկանության և Սամսունի ժանդարմերիայի աշխատակիցների կողմից՝ հավելելով, որ Օգյուն Սամասթին ստիպել են Թուրքիայի դրոշը բռնել։ 

Հինգ հեռախոսազանգ

Դատախազի գրության մեջ ասվում է, որ կասկածյալ Յակուբ Քուրթարանը մեկ այլ կասկածյալ, լրագրող Մուամմեր Այի հետ հունվարի 20-ին հինգ հեռախոսազրույց է ունեցել․ 21։03․ 21։07, 21։10, 21։49, 21։50-ին։ Մինչ Սամասթի Սամսուն հանսելը, Քուրթարանը հեռախոսազրույց է ունեցել նաև կասկածյալ Բիրօլ Ուստաօղլուի հետ, Աթաթուրքի խոսքերը կրող դրոշով Սամասթի հետ նկարվել է, նկարվելու ընթացքում կասկածյալ Բիրօլ Ուստաօղլուն կամ կասկածյալ Մուրադ Բայրաքը Սամասթին կոչ են արել թուրքական դրոշը հանել։ 

Նշվում է, որ Քուրթարանը կապի մեջ է եղել Ֆեթուլահական խմբավորմանն անդամակցելու մեջ կասկածվող, Դինքի սպանույան գործով ձերբակալման որոշում կայացված փաստաբան Հալիլ Իբրահիմի հետ, ինչպես նաև Ֆեթուլահական խմբավորմանն անդամակցելու մեջ կասկածվող նախկին ոստիկանապետ Համզա Թոսունի հետ։ Քուրթարանը Ֆեթուլլահականների գաղտնագրային հաղորդակցման ծրագրի՝ ByLock-ի օգտատեր է եղել և հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո աշխատանքից հեռացվածների թվում է։