Հանրաքվեի նախնական արդյունքները Թուրքիայից

Թուրքիայում այսօր սահմանադրական փոփոխությունների շուրջ անցկացված հանրաքվեի նախնական արդյունքները հայտնի են։ «Անադոլու» լրատվական գործակալության տվյալների համաձայն՝ հանրանքվեում «կողմ» և «դեմ» քվեների միջև տարբերությունը չնչին է։

«Անադոլու» լրատվական գործակալության համաձայն՝ %76․6 քվեատուփերի տվյալները հայտնի են։

Ժամը 19։57-ի տվյալներով՝ քվեարկության արդյունքները հետևյալն են․

% 51․54՝ կողմ

%48․46՝ դեմ

«Անադոլու» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ արտերկրում իրականացված քվեարկության արդյունքները ևս հայտնի են։

Կողմ՝ %59․59

Դեմ՝ %40․25

Ժամը 19։06-ի տվյալներով Թուրքիայի երեք մեծ նահանգների հանրաքվեի արդյունքները հետևյալն են․

Ստամբուլ

%99․16 քվեատուփերի արդյունքերը հայտնի են․

Կողմ՝ %51․09

Դեմ՝ %48․91

Անկարա

Կողմ՝ %49․19

Դեմ՝ %50․81

Իզմիր

%95 քվեատուփերի արդյունքները՝

Կողմ՝ %31․37

Դեմ՝ %68․63