Ոստիկանությունն արգելել է «Ապրիլի 23․5» երթի անցկացումը

Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության Շիշլիի շտաբը հինգ տարի է՝ Հայոց ցեղապսանության 102-րդ տարելիցին նվիրված, ցեղասպանության առերեսման հիշատակի արարողություն է կազմակերպում Ստամբուլի Փանգալթը մետրոյկայանի մուտքի մոտ։ Այս տարի ոստիկանությունը թույլ չի տվել հավաքն անցկացնել։ Հիշատակի արարողությունը ԺԴԿ-ի տարածքային գրասենյակում է իրականացվել։

Կուսակցության Շիշլիի ներկայացուցչությունը հինգ տարի է ապրիլի 23-ի երեկոյան «Ապրիլի 23․5» խորագիրը ստացած հիշատակի արարողություն է կազմակերպում։ «Ապրիլի 23․5»-ի գաղափարը ծնվել է Հրանտ Դինքի՝ «Մեկ օր․․․ապրիլի 24» գրությունից։ 

Այս տարի ոստիկանությունը չի թույլատրել «Ապրիլի 23․5» ցեղասպանության հիշատակի արարողությունն իրականացնել Փանգալթըի մետրոկայանի մուտքի մոտ։ Արարողությունն իրականացվել է ԺԴԿ կուսկացության տարածքային գրասենյակում։ 

Արարողությանը ներկա է եղել «Նոր զարթոնք» կազմակերության համախոսնակ Նորայր Օլգարը, ով իր խոսքում նշել է, որ այսօր ցեղասպանությունը քրդաբնակ շրջաններում է շարունակվում․ «Առանց առերեսման խաղաղություն չի լինի։ Ցեղասպանությունից տուժածներն ամենուր են»։