ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Օրօրայի գերնպատակը

Նախորդ թիւի մէջ խօսեցինք «Օրօրա» մրցանակաբաշխութեան մասին. հիմնադիրների, նպատակների, յաւակնորդների, յաղթողի… Եզակի արարողութիւն էր, որը ստիպեց բոլորին ապրել ան­սո­վոր, մինչ այդ եր­բե­ւէ չապ­րած մի զգաց­մունք, որն էր. մարդ ի՛նչ անձնու­րա­ցու­թիւն կա­րող է ու­նե­նալ, երբ տրւում է տա­ռապեալ­նե­րին փրկե­լու, հո­գալու, պաշտպա­նելու ամե­նաբարձր կոչ­մա­նը… Ողջ արա­րողու­թիւնը ան­ցաւ բա­ցար­ձակ վեհ մթնո­լոր­տում։ Չհնչեց ո՛չ մի աւե­լորդ, ո՛չ մի անի­մաստ, ականջ շո­յող շո­ղոքոր­թող բառ. ան­կեղծու­թիւնն էր թե­ւածում դահ­լի­ճում եւ միաց­նում բո­լոր սրտե­րը անխտիր մէկ սրտի մէջ։

Ահա մէկ-եր­կու ար­ձա­գանգ.

1 «Ամե­րիկա­յի հրեական հա­մաշ­խարհա­յին ծա­ռայու­թիւն» կազ­մա­կեր­պութեան նախ­կին նա­խագահ Հռութ Մե­սին­գեր. Սա երե­ւի ամե­նայու­զիչ արա­րողու­թիւնն էր, որին մաս­նակցել եմ իմ ամ­բողջ կեան­քում։ Ուղղա­կի ան­հա­ւատա­լի էր”։

Refuge Point կազ­մա­կեր­պութեան հա­մահիմ­նա­դիր եւ գոր­ծա­դիր տնօ­րէն Սա­շա Չա­նոֆ. «Օրօ­րայի յա­ւակ­նորդնե­րը մեր աշ­խարհի սրբերն են եւ նրանց գործն ու մարդկայ­նութիւ­նը շեշ­տե­լը ոգեշնչում է բո­լորիս»։

3 Դի­ւանա­գէտ Էդուարդ Փի­թեր Ջե­րեջեանը, որն աշ­խա­տել է ԱՄՆ-ի 8 նա­խագահ­նե­րի վար­չա­կազ­մում (1989-1991-ին եղել է Սի­րիայում, իսկ 1993-1994-ին Իս­րա­յէլում՝ ԱՄՆ-ի ար­տա­կարգ եւ լիազօր դես­պան), ասաց. «Որ­քա՛ն եմ տպա­ւորուած Օրօ­րայի տես­լա­կանով։ Այս նա­խաձեռ­նութիւ­նը միայն ան­ցեալի մա­սին չէ, այլ ապա­գայի վրայ ազ­դե­ցու­թիւն թող­նե­լու մա­սին է։ Դրա նպա­տակն է երախ­տա­գիտու­թիւնը ուղղել ոչ միայն այս պա­հին օգ­նութեան ձեռք մեկ­նողնե­րին, այլ նաեւ ու­րիշնե­րին մղել, որ­պէսզի նրանք հարցնեն ինքզին­քը. իսկ ի՞նչ կա­րող եմ ես ինքս անել նրանց հա­մար, ով կա­րիքի մէջ է»։

4 Շի­րին Էբա­դի, Նո­պելեան մրցա­նակի դափ­նե­կիր (2003), մար­դու, յատ­կա­պէս կա­նանց եւ երա­խանե­րի իրա­ւապաշտպան, նախ­կին քաղ­բանտար­կեալ, որն ընդգրկուած է «Աշ­խարհի հզօ­րագոյն 100 կա­նանց, ինչպէս նաեւ Բո­լոր ժա­մանակ­նե­րի 100 ամե­նաազ­դե­ցիկ կա­նանց”ցու­ցակնե­րում, ահա այդ կի­նը նշեց. «Օրօ­րայի» եռան­կիւնին կազ­մուած է երեք խմբե­րից՝ փրկող­նե­րի, փրկուող­նե­րի եւ վտան­գի մէջ գտնուող­նե­րի։ Մար­դա­սիրա­կան կազ­մա­կեր­պութիւններն ու նա­խաձեռ­նութիւննե­րը մեծ մա­սամբ կեդ­րո­նանում են փրկող­նե­րի եւ փրկուող­նե­րի վրայ, սա­կայն Օրօ­րա մրցա­նակը շեշ­տը դնում է եր­րորդ խմբի վրայ՝ նրանց, ով­քեր մեծ վտան­գի տակ են այ­սօր իսկ»։

Սա­կայն ամէն ինչ ու­նի նաեւ իր հա­կառակ կող­մը եւ կար նաեւ այսպի­սի ար­ձա­գանգ.

«Դեռ մի տա­րի առաջ չգի­տէի ինչ է «Օրօ­րա» մրցա­նակա­բաշ­խութիւ­նը եւ որն է դրա իմաս­տը։ Չգի­տենք որ­տե­ղի՞ց յայտնուեց, ո՞վ է ֆի­նան­սա­ւորում եւ ի՞նչ նպա­տակ­նե­րով։ Ինչ-որ Սո­մալիի փախստա­կան­նե­րին օգ­նութիւն ցոյց տուած մար­դիկ ար­ժա­նացան մրցա­նակ­նե­րի, ինչպէս հաս­կա­ցայ… Մեր ազ­գի հետ այդ ամէնն ի՞նչ կապ ու­նի։ Մի ձեռ­քով մար­դա­սիրա­կան մրցա­նակա­բաշ­խութիւն ենք կազ­մա­կեր­պում, միւս ձեռ­քով Ամուլսա­րի հան­քը շա­հագոր­ծում, ին­չը մեր եր­կի­րը վերջնա­կանա­պէս կը դարձնի ապ­րե­լու հա­մար ան­պի­տան մի վայր՝ Սո­մալի»։

Դի­մենք «Օրօ­րայի» հա­մահիմ­նա­դիր­նե­րից Ռու­բէն Վար­դա­նեանին, որը հան­դէս է գա­լիս բազ­մա­թիւ բա­րեգոր­ծա­կան ծրագ­րե­րով, որոն­ցից նշեմ միայն եր­կուսը. «Տա­թեւի վե­րած­նունդ», որի շրջա­նակ­նե­րում կա­ռու­ցուեց աշ­խարհի ամե­նաեր­կար «Տա­թեւեր» ճո­պանու­ղին եւ Դի­լիջա­նի քո­լեջի հիմ­նումը UWC Dilijan College, որ­տեղ ար­տա­սահ­մանցի­ներից զատ սո­վորում են նաեւ 800 դի­լիջան­ցի­ներ, իսկ կե­ցու­թեան վճար­նե­րը, կրթա­թոշակ­նե­րը եւ դրա­մաշ­նորհնե­րը տրա­մադ­րում է Scholae Mundi կրթա­կան հե­ռան­կարնե­րի հիմ­նադրա­մը։ Ի հար­կէ, ասում է Ռու­բէն Վար­դա­նեանը,- ինչպէ՞ս կա­րող է մի եր­կիր, որն ու­նի այդքան ներ­քին չլու­ծուած խնդիր­ներ, ու­րիշնե­րին օգ­նութիւն ցու­ցա­բերել։ Բնակ­չութեան 80%-ը այս 25-30 տա­րուայ մէջ դուրս չի եկել Հա­յաս­տա­նից եւ կա­րող են ինձ հարց տալ, թէ աւե­լի լաւ չէ՞ր լի­նի Դի­լիջա­նի քո­լեջի փո­խարէն 150 դպրոց վե­րականգնէինք կամ Տա­թեւի շուրջ 9 գիւղ կայ, որ­տեղ մար­դիկ ան­գործ են եւ աւե­լի լաւ չէ՞ր լի­նի նրանց փող բա­ժանէինք, բայց «Օրօ­րան» մի­տուած է դէ­պի ապա­գան, մենք չենք կա­րող ապ­րել միայն ան­ցեալով, մենք կա­րող ենք փո­խել մեր կեան­քը միայն եթէ ճեղ­քում կա­տարենք։ Եւ պատմեց, որ երբ անցեալ տարի «Օրօրայի» արարողութիւնից յետոյ վերադառնում էր տուն, իրեն կանգնեցրեց մի մարդ, որն աշխատում էր խանութում, եւ ասաց. «Ես իմ մասին հիմա ուրիշ կերպ եմ մտածում։ Ես ինձ սկսեցի յարգել»։

Ինքնայարգանքի վերականգնում - սա է «Օրօրայի» գերնպատակը մի երկրում, որտեղ մարդիկ վաղուց կորցրել էին այդ յատկանիշը։