ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Ամէն տարի ամանորից յետոյ գալու է Յունուարի 19-ը

Անցեալ տարի տասնամեակն էր եւ սփիւռքի նա­խարա­րու­թիւնը գի­տաժո­ղով անցկաց­րեց զա­նազան ելոյթնե­րով եւ յու­շե­րով, բայց մի՞թէ որե­ւէ գի­տաժո­ղով կա­րող է ամ­փո­փել Հրան­դի կեր­պա­րը եւ վեր­ջա­կէտ դնել նրա բա­ցայայտման գոր­ծում։ Ամէն ան­գամ Յու­նուարի 19-ին Հրան­դը կրկին ոտ­քի կ՚ել­նի իր գլխի­վայր ըն­կած դիր­քից եւ վեր կը սլա­նայ, եղ­ծե­լով Յու­նուարի 19-ին ձե­ւաւո­րուած պատ­կե­րը՝ կօ­շիկի տա­կին բա­ցուած ճեղ­քով. այդ Նա չէր, Հրան­դը չէր, այդպէս մի՛ յի­շէք Հրան­դին։ Ջնջէ՛ք յի­շողու­թիւնից իր «ըն­կած» կեր­պա­րը։

Իմ ճա­նաչած Հրան­դը ինձ ապ­շեցնում էր միշտ առա­ջին հեր­թին իր իմա­ցու­թեամբ, որը ես կբնու­թագրէի որ­պէս համ­բե­րատար իմա­ցու­թիւն։ Խօսքն այն մա­սին է, որ ապ­րե­լով Թուրքիայի սրտում եւ հո­յակապ հաս­կա­նալով թուրքին եւ հա­յին, գի­տակ­ցե­լով, թէ ինչ սուտ քա­րոզ­չութեան են են­թարկւում Թուրքիայում բնա­կուող հե­ռուստա­դիտող­նե­րը, նա չէր շտա­պում գրո­հել նրանց իր իմա­ցու­թեամբ, քան­զի դի­մացի­նը պէտք է պատ­րաստուած լի­նէր ճշմար­տութիւ­նը ըն­կա­լելու հա­մար եւ նա զի­նուած էր համ­բե­րու­թեամբ. կա­թիլ առ կա­թիլ Հրան­դը ճեղ­քում էր ստի պա­տը, առանց որե­ւէ դառ­նութեան, առանց որե­ւէ ան­համբե­րու­թեան։ Ի՛նչ գայ­թակղիչ կեր­պար է՝ կի­նոյում մարմնա­ւորե­լու հա­մար։ Սա­կայն կա­րելի է ազ­դուել հե­րոսի գա­ղափար­նե­րով, կե­ցուած­քով, հա­մար­ձա­կու­թեամբ, բայց կրկնել նրան, այն էլ իր իսկ անուան ներ­քոյ, դա անհնար է։ Որ­քան մօ­տիկա­նաս, այնքան աւե­լի կը հե­ռանաս։ Յի­շենք ֆիլ­մե­րը, որոնք ստեղ­ծուել են չա­փազանց հե­տաքրքիր մարդկանց մա­սին, որոնք անջնջե­լի հետք են թո­ղել արուես­տի, գրա­կանու­թեան, գի­տու­թեան կամ քա­ղաքա­կանու­թեան մէջ… Եր­բեք նման ֆիլ­մե­րը չեն բա­ւարա­րել ինձ, քան­զի ապա­ցու­ցել են, որ անհնար է կրկնել անկրկնե­լիու­թիւնը։ Հե­տեւե­լով ար­տա­քին նմա­նու­թեանը եւ կեան­քի եր­թուղին, ֆիլ­մի հե­ղինակ­նե­րը ստեղ­ծում են բա­ցար­ձակ նոր անձնա­ւորու­թիւն, որը չու­նի այն նե­րու­ժը, այն լոյ­սը եւ լոյ­սի փայ­լը, որ ճա­ռագում էր բնօ­րինա­կից։ Ինչպէս, օրի­նակ, հնա­րաւոր է մարմնա­ւորել 20-րդ դա­րի մե­ծագոյն բա­նաս­տեղծ Մա­րինա Ցվե­տաեւաէյիին, որն ասում էր.

«Իմ ողջ կեան­քը դա սի­րավէպ է սե­փական հո­գուս հետ։ Վերցրէք իմ բա­նաս­տեղծու­թիւննե­րը- հենց դա է իմ կեան­քը»։

Իսկ ինչպէ՞ս կա­րելի է՝ դի­տելով մեք­սի­կական դե­րասա­նու­հի Սալ­մա Հա­յեկի մարմնա­ւորած կեր­պա­րը ”Frida” ֆիլ­մի մէջ երե­ւակա­յել իս­կա­կան Ֆրիտա Քահլօ մեք­սի­կական նկար­չուհուն։ Երբ տես­նում ես իրա­կան Ֆրի­տայի ինքնա­դիման­կարներն ու լու­սանկար­նե­րը, ապա դրանք յաղ­թա­կանօ­րէն ժխտում են կի­նօդե­րասա­նու­հու ստեղ­ծած եր­կուորեակին։

Իմ կար­ծի­քով Հրան­դի մա­սին ֆիլ­մի մէջ կա­րող է լի­նել այն ամէնն, ինչ Հրան­դը տե­սել եւ սի­րել է։ Ի՛նչ տաք էր արե­ւը Յու­նուարի 19-ի այդ չա­րաբաս­տիկ օրը, երբ նա դուրս եկաւ ժա­մը 15-ի մօտ խմբագ­րատնից։ Այնքան տա՛ք էր, որ նոյ­նիսկ բաճ­կոն չհա­գաւ եւ այնքան շուտ պի­տի վե­րադառ­նար, որ բջջա­յինը թո­ղեց սե­ղանին, բայց երբ մար­դիկ սեն­սա­ցիոն լու­րե­րում իմա­ցան, թէ ի՛նչ Հրան­դի հետ կա­տարուեց, բո­լորը սկսե­ցին նրան զան­գել, կար­ծես, ու­զում էին հենց իրե­նից ան­ձամբ տե­ղեկա­նալ, թէ նա ինչպէս սպան­նուեց, եւ բջջա­յինը կա­տաղի սկսեց պտտուել սե­ղանին, մնա­լով յա­ւերժ ան­պա­տաս­խան…