ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Բացայայտումների շրջան ենք ապրում

dzovinarlok@gmail.com

Հայաստա­նի լու­­րե­­­րը այ­­լեւս կա­­նանց հա­­մար չեն, որով­­հե­­­տեւ առանց հայ­­հո­­­յան­­քի կար­­դալ հնա­­րաւոր չէ. գո­­ղացան, մսխե­­ցին, կե­­րան, գրպա­­նեցին… 30 ըն­­կե­­­րու­­թիւններ կան, որոնք զբաղ­­ւում են ոս­­կու հան­­քարդիւ­­նա­­­բերու­­թեամբ, եւ ոչ միայն Հա­­յաս­­տա­­­նում, այ­­լեւ Ար­­ցա­­­խում։ Ոս­­կու հան­­քե­­­րից տոն­­նա­­­ներով ոս­­կի են տա­­նում եւ ար­­դիւնքում ահ­­ռե­­­լի գու­­մարներ են ծվա­­րում ան­­հատնե­­րի գրպան­­նե­­­րում եւ դրա­­մատ­­նե­­­րի հա­­շիւ­­նե­­­րի վրայ։ Եւ այդ ոս­­կի լա­­փող­­նե­­­րի ֆո­­նին ողջ Հա­­յաս­­տանն ու Ար­­ցա­­­խը ու­­տում էր սահ­­մա­­­նում կանգնած զի­­նուո­­րի հա­­ցը։ Միայն զի­­նուո­­րը չէր ու­­տում։ Անօ­­թի ու ծա­­րաւ։ Հա­­ցի ու փամ­­փուշտի կա­­րօտ…

Յե­­ղափո­­խու­­թեան յաղ­­թա­­­նակի հրճուան­­քի շրջա­­նը մնաց հա­­յոց պատ­­մութեան ոս­­կի էջե­­րում։ Այժմ սկսո­­ւեց բա­­ցայայ­­տումնե­­րի շրջա­­նը, որն ու­­ղեկցւում է անե­­րեւա­­կայե­­լի սթրե­­սով։ Քա­­նի որ պե­­տու­­թիւնը ծայ­­րից ծայր զբա­­ղուած էր գո­­ղու­­թեամբ, այ­­սինքն դա գո­­ղապե­­տու­­թիւն էր, ապա պէտք է ինչ-որ մի ծայ­­րից սկսել, քան­­զի որ­­տեղ մատդ դնում ես, իս­­կոյն բաց­­ւում է թա­­լանի ահա­­ւոր պատ­­կեր։ Որ­­տեղ կար փող, այնտեղ կար գո­­ղու­­թիւն եւ մսխում։ Այո, ճիշդ նկա­­տեց Մայ­­սիս 24-ի կա­­ռավա­­րու­­թեան նիս­­տին վար­­չա­­­պետ Նի­­կոլ Փաշ­­նեանը.

«Մենք փող ու­­նենք, պար­­զա­­­պէս այդ փողն այն տե­­ղում չէ, որ­­տեղ պի­­տի լի­­նի»։

Քա­­ղաքա­­կան կամք ասո­­ւածը դա այն իրա­­ւական կա­­խար­­դա­­­կան փայ­­տիկն է, որը վե­­րադարձնում է պե­­տական բիւ­­ջէ իրեն պատ­­կա­­­նող գու­­մարնե­­րը։

Նա­­խորդ թի­­ւի մէջ սկսե­­ցի պատ­­մել ԱԺ-ի պատ­­գա­­­մաւոր, Երկրա­­պահ Կա­­մաւոր Միու­­թեան նա­­խագահ, Ար­­ցա­­­խի հե­­րոս Մա­­նուէլ Գրի­­գորեանի մա­­սին, որը իրա­­կանում հրէ­­շաւոր մար­­դասպան է, 24 տա­­րի շա­­րու­­նակ ստրկու­­թեան մէջ է պա­­հել Ար­­մա­­­ւիրի մար­­զի բնա­­կիչ­­նե­­­րին, հա­­լածե­­լով նրանց, զէն­­քի ու­­ժով զրկել շատ-շա­­տերին գոյ­­քից… Նրա ձեր­­բա­­­կալու­­թիւնից յե­­տոյ վա­­խը փա­­րատո­­ւեց եւ մէ­­կը միւ­­սի հե­­տեւից բո­­լորը սկսե­­ցին ան­­կեղծա­­նալ եւ պատ­­մել նրա յան­­ցանքնե­­րի մա­­սին։ Հա­­մացան­­ցում դրւում էին տե­­սանիւ­­թեր պա­­րանո­­ցին շղթայ գցած մար­­դու, որին որ­­պէս պա­­տիժ իր նկու­­ղում էր պա­­հում Մա­­նուե­­լը։ Յայտնո­­ւեց նաեւ տե­­սագ­­րութիւն կա­­խաղան հա­­նած զի­­նուո­­րի, որին կա­­խել էին Մա­­նուէ­­լի հրա­­մանով։ Այս ամէ­­նը դի­­մանա­­լու բան չէր։Գո­­ղու­­թիւնը, ջեպ­­կի­­­րու­­թիւնը դա ոչինչ էր Մա­­նուէ­­լի միւս յան­­ցանքնե­­րի հա­­մեմատ։ Այս բնու­­թեանը ան­­յայտ կեն­­դա­­­նու ապ­­րած ամէն վայրկեանը յան­­ցա­­­գոր­­ծութիւն էր եղել։ Որ­­պէս մի ցայ­­տուն օրի­­նակ բե­­րեմ Աւե­­տիս Սա­­դոյեանի վկա­­յու­­թիւնը՝ իր ֆեյսբու­­կեան էջում նա պատ­­մեց մի դէպք.

-Մա­­նուէ­­լը եղել է մար­­դասպան, որի զո­­հերը իր ըն­­կերներն էին։ Ըն­­կերնե­­րից մէկն ասել է. «Մարդ սպան­­նե­­­լը դժո­­ւար է», Մա­­նուէլն էլ թէ «Չէ», ըն­­կե­­­րը պնդել է, Մամ­­վելն էլ թէ «Տես, հի­­մա հա­­նում եմ ատրճա­­նակս ու կրա­­կում ճա­­կատիդ, դրա­­նից էլ հեշտ բան՞։ Ու տե­­ղում սպա­­նել է ըն­­կե­­­րոջը։ Մէկ տա­­րի անց էլ ստի­­պել է հա­­րազատ­­նե­­­րին գալ Նա­­զիկի ու իր հար­­սա­­­նիքին, պա­­րել եւ Նա­­զիկի ձեռ­­քին թան­­կարժէք մա­­տանին դնե­­լով շնոր­­հա­­­ւորել Մա­­նուէ­­լին։

Մա­­նուել Գրի­­գորեանի պաշտպա­­նը յայ­­տա­­­րարեց, որ իր պաշտպա­­նեալն ու­­նի հի­­ւան­­դութիւններ, որոնք ան­­հա­­­մատե­­ղելի են կա­­լան­­քի հետ։ Բայց մի՞թէ Մա­­նուել Գրի­­գորեանի ֆե­­նոմե­­նը հա­­մատե­­ղելի էր հայ ազ­­գի հետ։ Կար­­ծում եմ, որ բա­­ցայայ­­տումնե­­րը սկսո­­ւեցին այս «հե­­րոսից», որով­­հե­­­տեւ նա ոչ միայն ՀՀԿ-ն խմբակ­­ցութեան ան­­դամ էր, այլ փաս­­տա­­­ցի ներ­­կա­­­յաց­­նում էր հան­­րա­­­պետա­­կան կու­­սակցու­­թեան իրա­­կան հրէ­­շաւոր դէմ­­քը։ ՀՀԿ-ի խորհրդա­­նիշն էր։

Ի սկզբա­­նէ վար­­չա­­­պետը յայ­­տա­­­րարեց, որ վեն­­դե­­­տա չի լի­­նելու։ Շատ բա­­րեկիրթ ազ­­դանշան էր։ Այ­­սինքն վար­­չա­­­պետն ազ­­դա­­­րարեց, որ հի­­մա սկսուելու մաք­­րութեան գոր­­ծընթաց եւ դա պէտք չէ ըն­­կա­­­լել որ­­պէս հա­­շուե­­յար­­դար։ Երկրում տի­­րում էր թա­­լան, որով­­հե­­­տեւ տի­­րում էր ան­­պատժէ­­լիու­­թիւն։ Մա­­մու­­լում ու­­շագրաւ մի վեր­­լուծու­­թիւն էր կա­­տարո­­ւել «Գո­­ղացո­­ւածի չա­­փը յայտնի է՝ շուրջ 30 մի­­լիարդ տո­­լար» վեր­­նագրով(1in.am), որում մաս­­նա­­­ւորա­­պէս աս­­ւում էր. «2013-ին Ազ­­գա­­­յին Ժո­­ղուում ներ­­կա­­­յաց­­նե­­­լով 2012-ի զե­­կոյ­­ցը, այն ժա­­մանակ վե­­րահսկիչ պա­­լատի նա­­խագահ, այ­­սօր Ծա­­ռու­­կեան դա­­շին­­քի պատ­­գա­­­մաւոր Իշ­­խան Զա­­քարեանը յայ­­տա­­­րարեց, որ ռիս­­կա­­­յին է գնա­­հատո­­ւել կամ, որ նոյնն է՝ մսխո­­ւել է բիւ­­ջե­­­տային ծախ­­սե­­­րի 70 տո­­կոսը»։

Զե­­կոյ­­ցից յե­­տոյ նա հրա­­ւիրո­­ւեց նա­­խագա­­հական նստա­­վայր եւ Սերժ Սարգսեանը նրա հետ ու­­նե­­­ցաւ կոշտ զրոյց։Այսպի­­սով հար­­ցը փա­­կուեց։ Ար­­դիւնքում ստաց­­ւում էր, որ 20 տա­­րուայ ըն­­թացքում հնա­­րաւոր էր մսխել մօ­­տաւո­­րապէս 30 մի­­լիարդ տո­­լար։

Շատ կա­­րեւոր է հաս­­կա­­­նալ հե­­տեւեալը. պէտք չէ մտա­­ծել, որ մին­­չեւ հի­­մա մար­­դիկ վատն էին, իսկ նրանց փո­­խարէն եկան լաւ մար­­դիկ։ Մար­­դիկ միշտ էլ կլի­­նել լաւ եւ վատ. դա անուղղե­­լի է։ Պար­­զա­­­պէս այ­­սուհետ պետ­­բիւդչէն մսխե­­լը, պե­­տական գու­­մարնե­­րը գրպա­­նելը, հար­­կեր չմու­­ծե­­­լը պատ­­ժե­­­լի են դառ­­նա­­­լու եւ ու­­նե­­­ւոր, բայց հարկ չմու­­ծող, ան­­պա­­­տիժ լի­­նելը շա­­հաւէտ չի լի­­նելու։ Մեր երկրում գոր­­ծից չա­­զատո­­ւեցին ոս­­տի­­­կան­­նե­­­րը, փո­­խուեց նրանց վար­­քը. այ­­սուհետ նրանք ժո­­ղովրդի թշնա­­մինե­­րը չեն, որով­­հե­­­տեւ այ­­սուհետ պաշտպա­­նելու են ոչ թէ իշ­­խա­­­նաւոր­­նե­­­րին, այլ օրէն­­քը. դա չի նսե­­մաց­­նի ո՛չ ոս­­տի­­­կանին, ո՛չ էլ քա­­ղաքա­­ցուն։

Այ­­սօր ապ­­րում ենք գեր­­յա­­­գեցած տե­­ղեկա­­տուա­­կան պայ­­մաննե­­րում։ Հա­­յերը՝ առա­­ւել, քան աշ­­խարհի որե­­ւէ մի ու­­րիշ ժո­­ղովուրդ։