ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Անյայտ կորածներ, ո՞ւր էք

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

dzovinarlok@gmail.com

«Ես սգաւոր մայր չեմ, ես Դուշման Վար­­­դա­­­­­­­նի մայրն եմ, ես հե­­­րոսի մայր եմ, որի միակ պա­­­կասը օտա­­­րի ոտ­­­քե­­­­­­­րի տակ տնքա­­­ցող հողն էր»։ Սա Դուշման Վար­­­դան Ստե­­­փանեանի (1966-1992) մօր խօս­­­քերն են։ Հե­­­րոսը յանգչում է Եռաբ­­­լուրում։ Ինչպէս միւս բո­­­լոր մեր հե­­­րոս­­­նե­­­­­­­րը։ Եւ որ­­­քան հպարտ չլի­­­նեն մայ­­­րե­­­­­­­րը, նրանց միակ ճամ­­­բան է՝ քայ­­­լել եւ փա­­­րուել զո­­­հուած որ­­­դու շի­­­րիմին։ Նրանք հո­­­գով եւ մտքով միշտ իրենց որ­­­դի­­­­­­­ների հետ են։ Տօ­­­նում են նրանց տա­­­րեդարձներն ու տա­­­րելից­­­նե­­­­­­­րը։ Հաշ­­­ւում նրանց չապ­­­րած, ընդհա­­­տուած տա­­­րինե­­­րը։ Ո՛չ մի մխի­­­թարու­­­թիւն նրանք չու­­­նեն։ Ո՛չ մի սփո­­­փանք։ Բայց արի՛ ու տես, որ այդ որ­­­դե­­­­­­­կորոյս մայ­­­րե­­­­­­­րին երա՛նի են տա­­­լիս մի ու­­­րիշ մայ­­­րեր։ Ան­­­յայտ կո­­­րած­­­նե­­­­­­­րի մայ­­­րե­­­­­­­րը։ Ո՞րն է նրանց ապ­­­րե­­­­­­­լու բա­­­նաձե­­­ւը։ Կայ այս անո­­­ւան ներ­­­քոյ մի մա­­­տենա­­­շար «Ապ­­­րե­­­­­­­լու բա­­­նաձեւ», որի 10 եւ 11-րդ հա­­­տորի շնոր­­­հանդէ­­­սին «Նո­­­յեան տա­­­պան» գրա­­­խանու­­­թում Ապ­­­րի­­­­­­­լի 9-ին ես ներ­­­կայ էի գտնո­­­ւել։ Հե­­­ղինա­­­կը ձայ­­­նասփիւ­­­ռի լրագ­­­րող Գո­­­հար Մար­­­տի­­­­­­­կեանն էր, որը կորցրել էր իր որ­­­դուն՝ Աշոտ Չա­­­խոյեանին, դե­­­ռեւս առա­­­ջին ար­­­ցա­­­­­­­խեան պա­­­տերազ­­­մում 1994-ի Յու­­­նո­­­­­­­ւարի 31-ին։ Իր ապ­­­րե­­­­­­­լու բա­­­նաձե­­­ւը Գո­­­հար Մար­­­տի­­­­­­­կեանը գտել էր այս գրքե­­­րը գրե­­­լու մէջ եւ ար­­­դէն 1200 կեն­­­սագրեր է ներ­­­կա­­­­­­­յաց­­­րել հան­­­րութեանը։ Զո­­­հուած ազա­­­տամար­­­տիկնե­­­րի կեան­­­քերն էր հա­­­ւաքում, գրե­­­լով այնպէս, որ լաց չա­­­ռաջա­­­նայ, թէեւ հրա­­­պարա­­­կախօս Յով­­­հաննէս Պա­­­պիկեանն ասաց, որ չի կա­­­րող լսել Գո­­­հար Մար­­­տի­­­­­­­կեանի հա­­­ղոր­­­դա­­­­­­­շարը (մա­­­տենա­­­շարից զատ Գո­­­հար Մար­­­տի­­­­­­­կեանն ու­­­նի հա­­­ղոր­­­դա­­­­­­­շար ձայ­­­նասփիւ­­­ռով), քան­­­զի Թու­­­մա­­­­­­­նեանի «Գի­­­քորի» պէս գի­­­տի, որ հե­­­րոսը պի­­­տի մեռ­­­նի… Հե­­­տաքրքիր ելոյթ ու­­­նե­­­­­­­ցաւ Գա­­­րեգին Գէոր­­­գեանը՝ ժուրնա­­­լիս­­­տի­­­­­­­կայի ֆա­­­կուլտե­­­տից.

“Ես ինքս ապ­­­րի­­­­­­­լեան պա­­­տերազ­­­մին եղել եմ Ճեպ­­­րաիլի շրջա­­­նում։ Միայն նա, ով զա­­­ւակ է կորցրել, կա­­­րող է նման գիրք գրել։ Ժուրնա­­­լիս­­­տի­­­­­­­կայի մէջ կա­­­րեւոր է հո­­­գեբա­­­նու­­­թիւնը։ Շատ լրագ­­­րողներ նա­­­խան­­­ձում են Գո­­­հար Մար­­­տի­­­­­­­կեանին»։

Գա­­­րեգի­­­նի խորհրդով Գո­­­հար Մար­­­տի­­­­­­­կեանը որո­­­շեց գրել նաեւ ողջ հե­­­րոս­­­նե­­­­­­­րի մա­­­սին։

Բայց ո՞վ է զբաղ­­­ւում նրանց խնդրով, ով­­­քեր չկան ո՛չ ող­­­ջե­­­­­­­րի մէջ,ոչ էլ զո­­­հուած­­­նե­­­­­­­րի…

Թի­­­կունք կանգնենք թի­­­կունք կանգնող­­­նե­­­­­­­րին

Օգոս­­­տո­­­­­­­սի 25-ից հա­­­մացան­­­ցում տա­­­րածում գտաւ Վե­­­տաթ Արը­­­քի լու­­­սանկա­­­րը, որ­­­տեղ հա­­­յերը ճա­­­նաչե­­­ցին Կա­­­րօ Փայ­­­լա­­­­­­­նին, այ­­­նուհե­­­տեւ Արատ Տին­­­քին։ Եւ հա­­­մացան­­­ցի «հզօր» օգ­­­տա­­­­­­­տէրե­­­րը սկսե­­­ցին կոչ անել փրկել նրանց ոս­­­տի­­­­­­­կան­­­նե­­­­­­­րի ոտնձգու­­­թիւննե­­­րից.

«Պէտք է թոյլ չտալ, որ նրանց հետ կրկնո­­­ւի Հրան­­­դի ճա­­­կատա­­­գիրը։ Պէտք է ցոյ­­­ցեր անել, պե­­­տական մա­­­կար­­­դա­­­­­­­կով պաշտպա­­­նել նրանց եւ ցոյց տալ, որ Կա­­­րօի եւ Արա­­­տի թի­­­կունքին կանգնած է Հա­­­յաս­­­տա­­­­­­­նը»։

Ո՛չ ոք չէր փոր­­­ձում պար­­­զել, թէ ի՞նչ է կա­­­տար­­­ւում։ Այդ ո՞ւմ են պաշտպա­­­նում Կա­­­րօն եւ Արա­­­տը։ Ար­­­դա­­­­­­­րու­­­թիւնն են պաշտպա­­­նում։ Տա­­­րեց կա­­­նանց են պաշտպա­­­նում։ Իսկ ին­­­չո՞ւ են նրանց կո­­­չում «Շա­­­բաթո­­­ւայ մայ­­­րեր»։ Կի­­­սատ լու­­­րը, շեշ­­­տե­­­­­­­րը փո­­­խած լու­­­րը դա խե­­­ղաթիւ­­­րո­­­­­­­ւած լուր է։ Ճիշդն ասած ո՛չ ոք Թուրքիայից դուրս տե­­­ղեակ չէ ձա­­­խակող­­­մեան շարժման մա­­­սին։ 2009 –ին «Ոս­­­կէ ծի­­­րան»ին Ալ­­­փեր Էօզ­­­ճա­­­­­­­նը հան­­­դէս եկաւ «Աշուն» ֆիլ­­­մով։ Գլխա­­­ւոր հե­­­րոսը քաղ­­­բանտար­­­կեալ էր, որին ազա­­­տել էին, որ­­­պէսզի նա տա­­­նը մա­­­հանայ, քան­­­զի «թո­­­քերից բան չէր մնա­­­ցել»։ Յի­­­շում եմ, որ այն ատեն լրագ­­­րողնե­­­րը Ալ­­­փե­­­­­­­րին հարցրե­­­ցին, ար­­­դեօք տե­­­ղեա՞կ է նա հա­­­յոց ցե­­­ղաս­­­պա­­­­­­­նու­­­թեան մա­­­սին։ Ծի­­­ծաղե­­­լի էր։ Սա­­­կայն 1915-ից ան­­­դին մեր ու­­­ղեղնե­­­րը չեն աշ­­­խա­­­­­­­տում։ Մի ամ­­­բողջ դար իր զար­­­գա­­­­­­­ցումնե­­­րով հա­­­յերի տե­­­սադաշ­­­տից դուրս է մնա­­­ցել։ Որ Թուրքիայում մեծ թւով մար­­­դիկ բան­­­տարկւում են, են­­­թարկւում դա­­­ժան խոշ­­­տանգումնե­­­րի, հա­­­լածանքնե­­­րի կամ…պար­­­զա­­­­­­­պէս ան­­­յայտ կո­­­րում։ Որ Հրանդ Տին­­­քը վտանգ էր ներ­­­կա­­­­­­­յաց­­­նում առա­­­ջին հեր­­­թին իր ձա­­­խակող­­­մեան հա­­­յեացքնե­­­րի հա­­­մար։ Որ նա մար­­­դու իրա­­­ւունքնե­­­րի պաշտպան էր։ Մի հայ, որը դուրս էր եկել նեղ հա­­­մայնքա­­­յին սահ­­­մաննե­­­րից եւ կար­­­ծում էր, որ ապ­­­րե­­­­­­­լով Թուրքիայում, պէտք է զբա­­­ղուել առա­­­ջին հեր­­­թին այդ երկրի խնդիր­­­նե­­­­­­­րով, որոնց հան­­­գուցա­­­լու­­­ծումը կը հան­­­գեցնի նաեւ ազ­­­գա­­­­­­­յին խնդիր­­­նե­­­­­­­րի լուծման։ Ախ, Հրա՛նդ։ Այժմ այդ շարժման մէջ է քեզ տես­­­նում եւ ինքնի­­­րեն գտնում Արատ Տին­­­քը։ Պաշտպա­­­նել ան­­­պաշտպան­­­նե­­­­­­­րին։ Մար­­­դու բարձրա­­­գոյն տե­­­սակ։

«Կա­­­րօտի կան­­­չով»

Այսպէս էր կոչ­­­ւում մի­­­ջոցա­­­ռու­­­մը,նո­­­ւիրո­­­ւած ան­­­յայտ կո­­­րած զի­­­նուոր­­­նե­­­­­­­րին, որը տե­­­ղի ու­­­նե­­­­­­­ցաւ Յու­­­նի­­­­­­­սի 29-ին Աբո­­­վեան քա­­­ղաքում։ Ինձ հրա­­­ւիրեց այդ մի­­­ջոցառ­­­մա­­­­­­­նը Աբո­­­վեանի ու­­­սա­­­­­­­նողա­­­կան խորհրդի նա­­­խագահ Վե­­­ներա Գիւ­­­լի­­­­­­­նեանը։

Ես ար­­­դէն նստած էի դահ­­­լի­­­­­­­ճում, երբ մի խումբ կա­­­նայք ու տղա­­­մար­­­դիկ ներս մտան ու զբա­­­ղեց­­­րին իրենց հա­­­մար յատ­­­կացրած նստա­­­տեղե­­­րը։ Նրանք խիստ տար­­­բերւում էին միւս բո­­­լոր ներ­­­կա­­­­­­­ներից։ Նրանք կար­­­ծես եւ կա­­­յին եւ չկա­­­յին։ Ինչպէս նրանց որ­­­դի­­­­­­­ները։ Ո՛չ ողջ էին, ո՛չ մե­­­ռած։ Կա­­­խուած էին երկրի եւ երկնքի մի­­­ջեւ։ Մար­­­մի­­­­­­­նը կար, բայց հո­­­գին բան­­­տարկո­­­ւած էր մի խցում, որից ելք չկար…

Բե­­­մի վրայ հնչում էին անուններ եւ ցու­­­ցադրւում էին երի­­­տասարդնե­­­րի լու­­­սանկար­­­նե­­­­­­­րը (բո­­­լորը դահ­­­լի­­­­­­­ճում հաս­­­կա­­­­­­­նում էին, որ քա­­­ռորդ դար անց նրանք այ­­­լեւս ան­­­ճա­­­­­­­նաչե­­­լի էին երե­­­ւի դար­­­ձել).

1- Սա­­­րու­­­խա­­­­­­­նեան Գրի­­­գոր Ռու­­­բէ­­­­­­­նի. 1974- 20.04 1994

Այդ երկրորդ թի­­­ւը մա­­­հուան թի­­­ւը չէ, որով­­­հե­­­­­­­տեւ նրա մար­­­մի­­­­­­­նը ոչ ոք չէր տե­­­սել։ Նա ըն­­­կե­­­­­­­րոջ հետ վե­­­րադար­­­ձել էր մար­­­տի դաշտ՝ զո­­­հուած ըն­­­կե­­­­­­­րոջ հե­­­տեւից եւ…կո­­­րել էր։

2- Արուստա­­­մեան Վազ­­­գէն Էդո­­­ւար­­­դի. 1960-1993։ Նա կո­­­րաւ, երբ ակա­­­նապա­­­տում էր անում։ Ո՞ղջ է ար­­­դեօք։ Ո՛չ ոք չգի­­­տի։

3- Մխի­­­թարեան Ռո­­­բերտ Իշ­­­խա­­­­­­­նի. 1968-1994

4- Լա­­­լաեան Ար­­­մէն Ժո­­­րայի. 1975-1994։ Կո­­­րել է Նո­­­րադու­­­զի Ֆի­­­զու­­­լիի շրջա­­­նում։

5- Մկրտչեան Ար­­­թուր Սե­­­րոժա­­­յի։ Շրջա­­­փակ­­­ման մէջ էր ըն­­­կել։ Բայց մար­­­մի­­­­­­­նը չեն տե­­­սել ու չեն տո­­­ւել։

Եւ այդպէս շա­­­րու­­­նակ բե­­­մից նա­­­յում էին մեր վրայ երի­­­տասարդներ լու­­­սանկար­­­նե­­­­­­­րից, իսկ մի­­­ջոցառ­­­ման ժա­­­մանակ հնչում էին եր­­­գեր եւ խոս­­­տումներ, որ նրանք ետ են գա­­­լու։ Մեզ բա­­­ցակայ չդնէ՛ք։

6- Մու­­­րա­­­­­­­դեան Նո­­­րիկ Ար­­­տա­­­­­­­շէսի. 1965-1992։ Թեժ կռո­­­ւից յե­­­տոյ նա գնա­­­ցել էր իր ըն­­­կե­­­­­­­րոջ ետե­­­ւից եւ չէր վե­­­րադար­­­ձել։

7- Օհա­­­նեան Գրի­­­գոր Սեյ­­­րա­­­­­­­նի. 1965-1994։ Կո­­­րել էր ու­­­ժեղ մար­­­տե­­­­­­­րի ժա­­­մանակ…

Մայ­­­րե­­­­­­­րը յա­­­ճախ այ­­­ցե­­­­­­­լում են բախ­­­տա­­­­­­­գու­­­շակնե­­­րին։ Վեր­­­ջիններս ասում են, որ նրանց զա­­­ւակ­­­նե­­­­­­­րը ողջ են, բայց կո­­­րուստ ու­­­նեն։ Աս­­­տո­­­­­­­ւած իմ, ի՞նչ է սա նշա­­­նակում։

- Լի­­­նո՞ւմ է, որ դուք ինչ-որ մի պահ մո­­­ռանաք,- հարցրե­­­ցի ես Մե­­­լանեա Սա­­­րու­­­խա­­­­­­­նեանին, Գրի­­­գոր Սա­­­րու­­­խա­­­­­­­նեանի մօ­­­րը։

- Ո՛չ , երբ խօ­­­սում եմ, ապա այդ պա­­­հին խօ­­­սակ­­­ցութեան նիւ­­­թի մա­­­սին եմ մտա­­­ծում։ Իսկ լռու­­­թեան մէջ նա է գա­­­լիս։ Նա է իմ լռու­­­թեան հե­­­րոսը…

Որ­­­քա՞ն է ան­­­յայտ կո­­­րած­­­նե­­­­­­­րի թի­­­ւը։ Գու­­­ցէ 800 լի­­­նի։ Դա էլ յստակ չէ։