ՍԸԲ ԽԱՉ

ՕՔՍԱՆԱ ԿԱՐԱՊԵՏԵԱՆ

oksana.karapetian@gmail.com

«Խաչ, վեր­­­մա­­­­­­­կը առ, ներս փա­­­խիր», - այսպէս էին պատ­­­կե­­­­­­­րում քե­­­սապ­­­ցի­­­­­­­ները Սրբխե­­­չը, որը ժո­­­ղովրդի սրտե­­­րում աշ­­­նա­­­­­­­նամու­­­տը ազ­­­դա­­­­­­­րարող տօն էր։ Մու­­­շում ար­­­ձա­­­­­­­գան­­­գում էին. «Աս­­­տո­­­­­­­ւածած­­­նայ՝ բա­­­կը մտիր, Սըբ խա­­­չին՝ ծա­­­կը մտիր»։

Սըբ խա­­­չը, Սրբխե­­­չը, Սուրբ խա­­­չը կամ Խաչ­­­վե­­­­­­­րաց տօ­­­նը Հայ Եկե­­­ղեցու հինգ տա­­­ղաւար տօ­­­ներէն է։ Ընդհան­­­րա­­­­­­­պէս՝ մեր եկե­­­ղեցին ու­­­նի խա­­­չին նո­­­ւիրո­­­ւած չորս տօն՝ Սուրբ Խա­­­չի երեւ­­­ման, Խաչ­­­վե­­­­­­­րաց, Վա­­­րագայ Ս. Խա­­­չի, Ս. Խա­­­չի գիւտ։ Սրանք բո­­­լորն ալ նո­­­ւիրո­­­ւած են Քրիս­­­տո­­­­­­­սի խա­­­չափայ­­­տի «ապ­­­րած պատ­­­մութեանը»։ Չորս տօ­­­ներէն երե­­­քը նշում են քրիս­­­տո­­­­­­­նեայ բո­­­լոր եկե­­­ղեցի­­­ները, իսկ Վա­­­րագայ Ս. Խա­­­չի տօ­­­նը՝ միայն Հայ Եկե­­­ղեցին։

Մենք ար­­­դէն առիթ ու­­­նե­­­­­­­ցած ենք նա­­­խորդ տա­­­րուայ մեր գրու­­­թիւննե­­­րում խօ­­­սել եկե­­­ղեցա­­­կան աւան­­­դութեան մա­­­սին։ Ուստի այս ան­­­գամ միայն մի փոքր խօ­­­սենք բուն Խաչ­­­վե­­­­­­­րացի մա­­­սին, ապա՝ ժո­­­ղովրդի կող­­­մից այն նշե­­­լու պա­­­րագա­­­ների։

Եկե­­­ղեցին տօ­­­նը նշում է Սեպ­­­տեմբե­­­րի 11-17-ն ըն­­­կած ժա­­­մանա­­­կահա­­­տուա­­­ծում հան­­­դի­­­­­­­պող կի­­­րակի օրը, այ­­­սինքն՝ այս տա­­­րի գալ կի­­­րակի՝ Սեպ­­­տեմբե­­­րի 16-ին։

Սուրբ Խա­­­չի գիւ­­­տից յե­­­տոյ Հե­­­ղինէ թա­­­գու­­­հին Գող­­­գո­­­­­­­թայի վրայ կա­­­ռու­­­ցել է տա­­­լիս Ս. Յա­­­րու­­­թիւն տա­­­ճարը եւ խա­­­չը պահ տա­­­լիս տա­­­ճարին։ Կարգ է սահ­­­մանւում՝ ամէն տա­­­րի Սեպ­­­տեմբե­­­րի 14-ին նշել Խա­­­չի տօ­­­նը։ Քա­­­հանա­­­յապե­­­տը՝ Յա­­­կոբոս Տեառ­­­նեղբօր օրի­­­նակով վեր կը բարձրաց­­­նէր խա­­­չափայ­­­տը՝ ժո­­­ղովրդի պահ­­­պա­­­­­­­նու­­­թեան հա­­­մար, այ­­­դու տօ­­­նը կոչ­­­ւում է Խաչ­­­վե­­­­­­­րաց։

Այ­­­նուհե­­­տեւ 7-րդ դա­­­րի սկզբին Ս. Խա­­­չը գե­­­րեվար­­­ւում է պար­­­սիկնե­­­րի կող­­­մից, ապա Հե­­­րակլ կայսրի օրօք այն «ազա­­­տագ­­­րո­­­­­­­ւում» է եւ Հա­­­յաս­­­տա­­­­­­­նի մի­­­ջով, հա­­­յոց Կա­­­րին քա­­­ղաքով, Կար­­­նոյ դաշ­­­տով, ապա՝ Կ.Պոլ­­­սով վե­­­րադարձւում է Երու­­­սա­­­­­­­ղէմ։ Ճա­­­նապար­­­հին Ս. Խա­­­չը ամե­­­նուր կանգնեց­­­ւում էր եւ ցնծու­­­թիւն առա­­­ջաց­­­նում։ Այդպէս վերջնա­­­կանօ­­­րէն ամ­­­րագրո­­­ւում է Խաչ­­­վե­­­­­­­րացի տօ­­­նը։

Ըստ ժո­­­ղովրդա­­­կան աւան­­­դութեան՝ Խա­­­չափայ­­­տը Հա­­­յաս­­­տա­­­­­­­նով անցնե­­­լու ժա­­­մանակ պար­­­սիկնե­­­րը փոր­­­ձում են այն նո­­­րէն խլել։ Սա­­­կայն հա­­­յերը խո­­­չըն­­­դո­­­­­­­տում են նրանց։ Թող­­­նե­­­­­­­լով Ս. Խա­­­չը Կար­­­նոյ դաշ­­­տի հա­­­րաւա­­­րեւե­­­լեան լեռ­­­նե­­­­­­­րում, նրանք կռիւ են տա­­­լիս պար­­­սիկնե­­­րի հետ եւ ետ մղում նրանց։

Յետ գա­­­լով՝ հա­­­յերը տես­­­նում են որ Խա­­­չի տե­­­ղը սառ­­­նո­­­­­­­րակ աղ­­­բիւր է բխում. այդ լե­­­ռը անո­­­ւանում են Խա­­­չափայտ, իսկ աղ­­­բիւրը մեծ ուխտա­­­տեղի է դառ­­­նում։ Լե­­­րան ստո­­­րոտին կա­­­ռուցւում է Խաչ­­­կայ վան­­­քը, որը նոյն պէս մեծ ուխտա­­­տեղի էր Խաչ­­­վե­­­­­­­րացի տօ­­­նին։

Ընդհան­­­րա­­­­­­­պէս Խաչ­­­վե­­­­­­­րացի տօ­­­նին ուխտի գնա­­­լը պար­­­տա­­­­­­­դիր բան էր։ Գնում էին ամէն ուխտա­­­տեղի, շէն վանք, Թուխ մա­­­նուկ, Խա­­­չաղ­­­բիւր եւ Խա­­­չաձոր, եր­­­գում գո­­­վաբա­­­նում էին ուխտա­­­տեղին։

Մու­­­շում ուխտի էին գնում Հիւ­­­ղի գիւ­­­ղի մօտ գտնո­­­ւող վան­­­քը. վան­­­քի մօտ մա­­­տուռ կար, որ ասում են՝ ամէն տա­­­րի Խաչ­­­վե­­­­­­­րացի տօ­­­նին կա­­­նաչում էր։

Յա­­­ջորդ օրը, իսկ որոշ վայ­­­րե­­­­­­­րում մինչ այդ, մե­­­ռելոց էր, բայց ի տար­­­բե­­­­­­­րու­­­թիւն միւսնե­­­րի, սուգ ու վիշտ չկար։ Հէնց գե­­­րեզ­­­մաննե­­­րի կող­­­քին բա­­­ցում էին սուփրա-սե­­­ղան­­­նե­­­­­­­րը եւ նշում տօ­­­նը։ Այստեղ բե­­­րուած մրգե­­­րը «նան ու տրի» էին կոչ­­­ւում։

Սրբխե­­­չի իւ­­­րա­­­­­­­յատուկ ու­­­տեստնե­­­րից էր ու­­­լի միսն ու ձա­­­ւարե­­­ղէնը։ Ու­­­լը մոր­­­թում էին, կա­­­խում թոն­­­րից, թոն­­­րի ներ­­­քե­­­­­­­ւը ձա­­­ւարով լի կաթ­­­սայ դնում եւ ողջ գի­­­շեր փակ թո­­­նիրի մէջ ու­­­լը խո­­­րուում էր, ճար­­­պը հո­­­սում մար­­­մանդ կրա­­­կի վրայ դրո­­­ւած ձա­­­ւարի մէջ։ Սրան «խռով ընել» էին ասում, իսկ ստա­­­ցուած ու­­­տե­­­­­­­լիքը՝ «քաշ­­­կակ», որ­­­մէ ան­­­պայման մե­­­ռելա­­­փայ էին տա­­­նում իրենց ննջե­­­ցեալ­­­նե­­­­­­­րին։

Այդ օրը այնքան ուլ էին մոր­­­թում, որ Խաչ­­­վե­­­­­­­րացը կոչ­­­ւում էր Ուլնոց, իսկ Շի­­­րակում՝ «ու­­­լան ղռան (կո­­­տորած)», նաեւ թուրքե­­­րէն՝ «օղ­­­լաղ ղռան», որը հնչիւ­­­նա­­­­­­­փոխ­­­ւում էր «օղ­­­լան ղռան»-ի, այ­­­սինքն «տղա­­­ների կո­­­տորած»։

Խաչ­­­վե­­­­­­­րացին մար­­­դիկ սի­­­րում էին խաչ պատ­­­րաստել եւ այն զար­­­դա­­­­­­­րել երփնե­­­րանգ ծա­­­ղիկ­­­նե­­­­­­­րով եւ կա­­­նաչի­­­ներով, որոնց մէջ ան­­­պայման ներ­­­կայ էր ռե­­­հանը, յատ­­­կա­­­­­­­պէս Մա­­­րաշի անու­­­շա­­­­­­­հոտ կա­­­նաչ ռե­­­հանը։ Կա­­­նայք այս արա­­­րողու­­­թիւնը «ըռա­­­հեն ուրշնիլ» (ռե­­­հան օրհնել) էին անո­­­ւանում։

Ապա խա­­­չը տար­­­ւում էր եկե­­­ղեցի եւ տեառ­­­նագրում աշ­­­խարհի չորս կող­­­մե­­­­­­­րը։ Հա­­­ւատում էին, որ խա­­­չի չորս կող­­­մե­­­­­­­րը աշ­­­խարհի վրայ ներ­­­գործե­­­լու շնորհ ու­­­նէին․խա­­­չի ներ­­­քե­­­­­­­ւի պա­­­տուան­­­դա­­­­­­­նը աւե­­­րում է դժոխ­­­քը, վե­­­րեւի գլու­­­խը դրախ­­­տի դուռն է բա­­­ցում, աջ թե­­­ւը մարդկա­­­յին ցե­­­ղին շնորհներ է բաշ­­­խում, ձախ թե­­­ւը սաս­­­տում եւ պա­­­տու­­­հա­­­­­­­սում է դե­­­ւերին։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ