ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Մինաս Աւետիսեան 90 տարեկան

dzovinarlok@gmail.com

Հա­յաս­­տա­­­նի ազ­­գա­­­յին պատ­­­կե­­­­­­­րաս­­­րա­­­­­­­հում բա­­­ցուել է Մի­­­նաս Աւե­­­տիսեանի 90-ամեակին նո­­­ւիրո­­­ւած ցու­­­ցա­­­­­­­հան­­­դէս։ Չորս սրահ­­­նե­­­­­­­րում ներ­­­կա­­­­­­­յացո­­­ւած են շուրջ 90 աշ­­­խա­­­­­­­տանք, որոնք պահ­­­ւում են Հա­­­յաս­­­տա­­­­­­­նի ազ­­­գա­­­­­­­յին պատ­­­կե­­­­­­­րաս­­­րա­­­­­­­հում, Երե­­­ւանի ժա­­­մանա­­­կակից արո­­­ւես­­­տի, Մայր աթոռ Սբ. Էջ­­­միած­­­նի, Երե­­­ւանի Ռու­­­սա­­­­­­­կան արո­­­ւես­­­տի թան­­­գա­­­­­­­րան­­­նե­­­­­­­րում, ինչպէս նաեւ հա­­­յաս­­­տա­­­­­­­նեան մաս­­­նա­­­­­­­ւոր հա­­­ւաքա­­­ծու­­­նե­­­­­­­րում։ Եր­­­կու սրահ տրա­­­մադ­­­րո­­­­­­­ւած է Մի­­­նասի իւ­­­ղա­­­­­­­ներ­­­կով արո­­­ւած նկար­­­նե­­­­­­­րի հա­­­մար, միւս սրա­­­հում ներ­­­կա­­­­­­­յացո­­­ւած է կրա­­­ֆիքան, որոնք ստեղ­­­ծե­­­­­­­լիս նկա­­­րիչն օգ­­­տա­­­­­­­գոր­­­ծել է կաւ­­­ճա­­­­­­­մատիտ, ֆլո­­­մաս­­­տեր, սան­­­գի­­­­­­­նա, ածուխ, մա­­­տիտ...։ Վեր­­­ջա­­­­­­­պէս չոր­­­րորդ սրա­­­հում Մի­­­նասը ներ­­­կա­­­­­­­յանում է որ­­­պէս բե­­­մանկա­­­­­­­րիչ. Արամ Խա­­­չատու­­­րեանի «Գա­­­յանէ» պա­­­լետի չորս գոր­­­ծո­­­­­­­ղու­­­թիւննե­­­րի էս­­­քիզնե­­­րը (թուղթ, գո­­­ւաշ, տուշ), «Պո­­­լերօ. Իս­­­պա­­­­­­­նու­­­հին» պա­­­լետ-նո­­­վելի էս­­­քի­­­­­­­զը (ստո­­­ւարա­­­թուղթ, գո­­­ւաշ) եւ այլ աշ­­­խա­­­­­­­տանքներ բե­­­մի հա­­­մար։ Դրան աւե­­­լաց­­­նենք նաեւ կի­­­նոյի հա­­­մար արո­­­ւած էս­­­քիզնե­­­րը...Միայն նման ամ­­­բողջա­­­կան եւ բազ­­­մա­­­­­­­կող­­­մա­­­­­­­նի ցու­­­ցադրու­­­թիւնը կա­­­րող է թոյլ տալ բա­­­ցայայ­­­տել Մի­­­նասին որ­­­պէս ահ­­­ռե­­­­­­­լի, չտես­­­նո­­­­­­­ւած մե­­­ծու­­­թիւն եւ կոտ­­­րել այն կարծրա­­­տիպը, որը նստել է մեր ու­­­ղեղնե­­­րում դե­­­ռեւս սո­­­վետա­­­կան տա­­­րինե­­­րից, թէ կայ Մար­­­տի­­­­­­­րոս Սա­­­րեան եւ կան միւսնե­­­րը, որոնք գտնւում են աւե­­­լի ցածր աս­­­տի­­­­­­­ճան­­­նե­­­­­­­րի վրայ։

Դեռ չմտած ցու­­­ցա­­­­­­­հան­­­դէ­­­­­­­սի սրահ­­­նե­­­­­­­րը ճե­­­մաս­­­րա­­­­­­­հում այ­­­ցե­­­­­­­լու­­­նե­­­­­­­րին դի­­­մաւո­­­րում էին մի քա­­­նի մեծ չափ­­­սե­­­­­­­րի նկար­­­ներ։ Դրան­­­ցից մէ­­­կը այնպի­­­սի ձգո­­­ղական ու­­­ժով ինձ գա­­­մեց, որ ես ապ­­­շա­­­­­­­հար տե­­­ղում ան­­­շարժա­­­ցայ։ Ես գի­­­տակ­­­ցե­­­­­­­ցի, որ եր­­­բեք իմ կեան­­­քում չէի տե­­­սել աւե­­­լի հզօր նկա­­­րիչ։ Այս աս­­­տի­­­­­­­ճանի մե­­­ծու­­­թիւն։ Խօ­­­սում են Մի­­­նասի գոյ­­­նե­­­­­­­րի մա­­­սին, գոյ­­­նի ուժգնու­­­թեան, բայց նկա­­­րը դա գոյ­­­նե­­­­­­­րը չեն, ձե­­­ւերը չեն, ոչ էլ մեր իմա­­­ցած արո­­­ւես­­­տի ուղղու­­­թիւննե­­­րը, ինչպի­­­սին են իմփրե­­­սիոնիզ­­­մը, էքսփրե­­­սիոնիզ­­­մը, մօ­­­տեր­­­նիզմը եւ այլ բազ­­­մա­­­­­­­թիւ -իզ­­­մե­­­­­­­րը...Նկա­­­րը դա մար­­­դու հո­­­գին է, եւ մենք տես­­­նում ենք նկար­­­չի հո­­­գին իր անա­­­պական վի­­­ճակում։ Հո­­­գին կրկնել անհնար է։ Եւ այն ան­­­գին է։ Այդ պա­­­հին ես մտա­­­ծեցի, որ վա­­­ճառե­­­լով նկար­­­չի աշ­­­խա­­­­­­­տան­­­քը, վա­­­ճառում են նրա հո­­­գին։ Իսկ առ­­­նում են հիմ­­­նա­­­­­­­կանում նրանք, ով­­­քեր շատ փող ու­­­նեն եւ քիչ հո­­­գի...

Մեր ժա­­­մանակ­­­նե­­­­­­­րում այնքա՛ն ալ­­­բոմներ են նկա­­­րիչ­­­նե­­­­­­­րի մա­­­սին տպագրւում, այնքա՛ն վե­­­րար­­­տադրումներ, որոնք ներ­­­կա­­­­­­­յաց­­­նում են իրեն­­­ցից ըն­­­դա­­­­­­­մէնը տե­­­ղեկու­­­թիւն նկա­­­րի մա­­­սին, մինչդեռ նկա­­­րը պէտք է գո­­­նէ առա­­­ջին ան­­­գամ նա­­­յել բնօ­­­րինա­­­կով. միայն այդ ժա­­­մանակ է նկա­­­րի եւ ձեր մի­­­ջեւ առա­­­ջանում վիպ­­­րա­­­­­­­ցիա (թրթռում)։ Դուք նա­­­յում էք նկա­­­րին, նկարն էլ՝ ձեզ։ Չգի­­­տէի ո՞ւմ հետ կի­­­սուել իմ մտքե­­­րով։ Մի՞թէ միայն ես եմ տես­­­նում Մի­­­նաս Աւե­­­տիսեանի մե­­­ծու­­­թիւնը։ Տա­­­նը հա­­­մացան­­­ցում գտայ Ջա­­­ջու­­­ռում Մի­­­նաս Աւե­­­տիսեանի տուն-թան­­­գա­­­­­­­րանի կայ­­­քը եւ այդ կայ­­­քում կար­­­դա­­­­­­­ցի Վի­­­լեամ Սա­­­րոյեանի հե­­­տեւեալ տո­­­ղերը.

«Աշ­­­խարհի մէջ անոր պէս նկա­­­րիչ քիչ կայ, եթէ ըսիմ չի­­­կայ, հա­­­ւատա­­­ցէ՛ք։ Ինչ զօ­­­րաւոր է, հայ­­­կա­­­­­­­կան է, հին ու բո­­­լորո­­­վին նոր։ Զար­­­մա­­­­­­­նալի է…»

Այ­­­նուհե­­­տեւ Յա­­­կոբ Յա­­­կոբեանի կար­­­ծի­­­­­­­քը.

«Մի­­­նասը նկար­­­չա­­­­­­­կան աշ­­­խարհում երե­­­ւոյթ է։ Իբ­­­րեւ նկա­­­րիչ գի­­­տեմ եւ վստահ եմ, որ ամէն մի նկա­­­րիչ, կանգնե­­­լով Մի­­­նասի նկար­­­նե­­­­­­­րի առ­­­ջեւ, տես­­­նում է այնտեղ իր չա­­­րածի, իր չկա­­­րողա­­­ցածի, իր երա­­­զածի իրա­­­գոր­­­ծումը։ Մի­­­նասը մեր նկար­­­չութեան բարձրաց­­­նող աշ­­­տա­­­­­­­րակն էր, հե­­­ռու­­­նե­­­­­­­րից տե­­­սանե­­­լի եւ հե­­­ռաս­­­տաններ բա­­­ցող»։

Վեր­­­ջա­­­­­­­պէս ին­­­քը Մար­­­տի­­­­­­­րոս Սա­­­րեանը ասել է Մի­­­նասին.

«Մի­­­նաս, ես քեզ­­­նից մեծ եմ յի­­­սուն տա­­­րով։ Ափ­­­սոս, ինձ քիչ ժա­­­մանակ է մնա­­­ցել։ Ո՞ւր էիր, մի քիչ շուտ գա­­­յիր։ Չմո­­­ռանաս, արո­­­ւես­­­տը պայ­­­քար է սի­­­րում։ Հի­­­մա ես ար­­­դէն մե­­­նակ չեմ։ Դու էլ մե­­­նակ չես»...։

Արամ Խա­­­չատու­­­րեանը բա­­­ցայայ­­­տել է Մի­­­նասի բե­­­ման­­­կարչու­­­թեան յա­­­ջողու­­­թեան գաղտնի­­­քը.

«Մի­­­նասի խառ­­­նո­­­­­­­ւած­­­քը ու­­­ժեղ է, վառ…Լի­­­նելով սիմ­­­ֆո­­­­­­­նիկ շնչի արո­­­ւես­­­տա­­­­­­­գէտ, նա թատ­­­րոն ներ­­­խուժեց լայն ու խո­­­րը մտքե­­­րով։ Նա թա­­­տերա­­­կան նկար­­­չութեան մէջ փո­­­խադ­­­րեց իր հզօր սիմ­­­ֆո­­­­­­­նիզ­­­մը»։

Երո­­­ւանդ Քո­­­չարը, ով 13 տա­­­րի ապ­­­րել, ստեղ­­­ծա­­­­­­­գոր­­­ծել եւ 5 ան­­­հա­­­­­­­տական ցու­­­ցա­­­­­­­հան­­­դէս է ու­­­նե­­­­­­­ցել Փա­­­րիզում, ասել է.

«Մի­­­նասը նկար­­­չա­­­­­­­կան աշ­­­խարհում երե­­­ւոյթ է, նրա նկար­­­նե­­­­­­­րը զրնգուն հնչե­­­ղու­­­թիւն կու­­­նե­­­­­­­նան Փա­­­րիզի նման նկար­­­չութեան արո­­­ւես­­­տի կեդ­­­րո­­­­­­­նում՝ արո­­­ւես­­­տի մայ­­­րա­­­­­­­քաղա­­­քում»։

Մի­­­նաս Աւե­­­տիսեանի մա­­­սին պէտք է իմա­­­նալ, որ նա ծնո­­­ւել է 1928-ին Շի­­­րակի մար­­­զի Ջա­­­ջուռ գիւ­­­ղում։ Սո­­­վորել է Երե­­­ւանի Թեր­­­լե­­­­­­­մեզեանի անո­­­ւան ու­­­սումնա­­­րանում (1947-1952), այ­­­նուհե­­­տեւ սո­­­վորել է գե­­­ղարո­­­ւես­­­տա-թա­­­տերա­­­կան ինստի­­­տու­­­տում1952-1953, իսկ 1953-ից շա­­­րու­­­նա­­­­­­­կել է ու­­­սումը Լե­­­նինգրա­­­դի գե­­­ղան­­­կարչու­­­թեան, քան­­­դա­­­­­­­կագոր­­­ծութեան եւ ճար­­­տա­­­­­­­րապե­­­տու­­­թեան ինստի­­­տու­­­տում։ Վե­­­րադար­­­ձել է Երե­­­ւան 1960-ին։ 1972-ին, երբ նա Ջա­­­ջու­­­ռում էր գտնւում ըն­­­տա­­­­­­­նիքով, Երե­­­ւանի արո­­­ւես­­­տա­­­­­­­նոցում աւե­­­լի քան 100 նկար­­­ներ այրւո­­­ւել են հրդե­­­հում։ Պէտք է նաեւ իմա­­­նալ, որ նրա կեան­­­քի թե­­­լը կտրո­­­ւել է 47 տա­­­րեկա­­­նում, երբ նա կանգնած էր նոր բա­­­ցայայ­­­տումնե­­­րի շե­­­մին։ Արո­­­ւես­­­տը պա­­­հան­­­ջում է միշտ նո­­­րարա­­­րու­­­թիւն, եւ Մի­­­նասը մի նոր բա­­­նալի էր գտել, որի շնոր­­­հիւ աւե­­­լի շատ ու աւե­­­լի լաւ գոր­­­ծեր էր ստեղ­­­ծե­­­­­­­լու. այդ մա­­­սին պատ­­­մում է նրա որ­­­դին՝ Ար­­­ման Աւե­­­տիսեանը («Մի­­­նաս Աւե­­­տիսեան» հիմ­­­նադրա­­­մի նա­­­խագահ)։ 1975-ին, երբ Մի­­­նասը քայ­­­լում էր փո­­­ղոցով, նրան վրայ եր­­­թի են­­­թարկեց մի թաք­­­սի եւ նկա­­­րիչը մի քա­­­նի օր յե­­­տոյ մա­­­հացաւ։ Որ­­­դին 11 տա­­­րեկան էր, բայց յի­­­շում է հօր խոս­­­տո­­­­­­­վանու­­­թիւնն այն մա­­­սին, որ նա գտել է նոր արո­­­ւես­­­տի բա­­­նալին։ Մի­­­նասը նաեւ ստեղ­­­ծել է 20 որ­­­մանկար­­­ներ, որոնց ընդհա­­­նուր տա­­­րածու­­­թիւնը կազ­­­մում է հինգ հա­­­րիւր մետր։

Վեր­­­ջա­­­­­­­պէս ասեմ ամէ­­­նակա­­­րեւո­­­րը։ Հա­­­յաս­­­տա­­­­­­­նը շատ տե­­­սար­­­ժան վայ­­­րեր ու­­­նի զբօ­­­սաշրջու­­­թեան հա­­­մար։ Սա­­­կայն կա­­­րելի է գալ Հա­­­յաս­­­տան միայն Մի­­­նաս Աւե­­­տիսեանի տուն-թան­­­գա­­­­­­­րանը այ­­­ցե­­­­­­­լելու հա­­­մար։ Այն գտո­­­ւում է Շի­­­րակի մար­­­զի Ջա­­­ջուռ գիւ­­ղում։