ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Կոմիտաս՝ «Անյայտ էջեր» Սեդրակ Երկանեանի ղեկավարած «Տաղարան» համոյթի համերգը

dzovinarlok@gmail.com

Կոմի­տասի գեր­մա­նական ժա­ռան­գութեան ճա­կատա­գիրը մտաւ երկրորդ փուլ։ Այս ան­գամ այն կա­պուած էր ՀՀ մշա­կու­թա­յին վաս­տա­կաւոր գոր­ծիչ Սեդ­րակ Եր­կա­նեանի անո­ւան հետ։ Կո­միտա­սի ծննդեան օրը՝ Սեպ­տեմբե­րի 26-ին Կո­միտա­սի անո­ւան Կա­մերա­յին Երաժշտու­թեան Տա­նը կա­յացաւ «Ան­յայտ էջեր» խո­րագ­րով աննկա­րագ­րե­լի մի հա­մերգ։ Հա­մեր­գին հնչած կա­տարումնե­րը ըն­դունակ էին բա­ւարա­րել ամե­նախստա­պահանջ երաժշտի ճա­շակը մի­նջեւ պարզ երաժշտա­սէր ունկնդրող­նե­րի սպա­սումնե­րը։ Առա­ջին բա­ժինը կոչ­ւում էր «Գեր­մա­նական շրջան», իսկ երկրոր­դը՝ «Նո­ւիրում Կո­միտա­սին»։

Գեր­մա­նական շրջան

Հե­տաքրքիր է, որ Սեդ­րակ Եր­կա­նեանն ան­ցաւ այն ճա­նապար­հով, ինչ ժա­մանա­կին՝ Տի­րան Լոք­մա­կէօզեանը, երբ յայտնա­գոր­ծեց Պեռ­լի­նում գրած Կո­միտա­սի 1896-1899թթ. յօ­րինո­ւածքնե­րը, այ­սինքն նա գի­տակ­ցեց, թէ ի՛նչ վիթ­խա­րի աշ­խա­տանք է կա­տարել հայ երա­ժիշտ-գիտ­նա­կանը ուսման երեք տա­րինե­րին, ով ու­սուցա­նելով հան­դերձ հասցրեց նաեւ ծա­նօթաց­նել եւ­րո­պացի­ներին նրանց հա­մար ան­յայտ հայ երաժշտու­թեանը, որը շնոր­հիւ Կո­միտա­սի ըն­դունո­ւեց որ­պէս հա­մաշ­խարհա­յին մշա­կոյ­թի պար­տա­դիր մաս­նիկ։

Ահա փրո­ֆէօսոր Օս­կար Ֆլայ­շե­րի նա­մակը՝ Կո­միտա­սին, գրո­ւած Մի­ջազ­գա­յին Երաժշտա­կան Ըն­կե­րու­թեան անու­նից.

 

Յար­գե­լի Պա­րոն վար­դա­պետ

Իմ պար­տա­կանու­թիւնն եմ հա­մարում Մի­ջազ­գա­յին Երաժշտա­կան Ըն­կե­րու­թեան կող­մից ձեզ շնոր­հա­կալու­թիւն յայտնել՝ հայ­կա­կան երաժշտու­թեան մա­սին ձեր դա­սախօ­սու­թիւննե­րով մեր ըն­կե­րու­թեան նպա­տակ­նե­րին նպաս­տե­լու հա­մար։ Ձեր հմտա­լից եւ խո­րիմաստ դա­սախօ­սու­թիւննե­րի մի­ջոցով մեզ խո­րունկ հա­յեացք գցել տո­ւեցիք դէ­պի այն երաժշտու­թիւնը, որը մինչ այդ մեզ հա­մար գրե­թէ փակ էր եւ որ մեզ՝ արեւմտեան­նե­րիս, ու­սուցա­նելու շատ բան ու­նի։ Ձեր կա­տարած աշ­խա­տան­քը փոքր չէր, սա­կայն ես խօ­սում եմ բո­լոր նրանց անու­նից, ով­քեր լսել էին ձեր դա­սախօ­սու­թիւննե­րը – իսկ նրանց մէջ առաջ­նա­կարգ եւ նշա­նաւոր գիտ­նա­կան­ներ կա­յին- երբ ասում եմ, որ ձեր աշ­խա­տանքն ու ջան­քը ապար­դիւն չե­ղան։ Դուք ժա­մանա­կակից գի­տու­թեանը անգնա­հատե­լի ծա­ռայու­թիւն կը մա­տու­ցէք, եթէ ձեր աշ­խա­տանքնե­րը հրա­պարա­կէք, եւ ես եր­ջա­նիկ կը լի­նեմ ձեզ այդ առու­մով օգ­տա­կար լի­նել։

Մե­ծագոյն յար­գանքնե­րով

Ձեր խո­նարհ ծա­ռայ

Օս­կար Ֆլայ­շեր

Պեռ­լին, 6 Յու­լիս 1899

Եւ ինչպէս եւ­րո­պացի­ներին յայտնի չէին հայ­կա­կան երաժշտու­թեան էջե­րը, այնպէս էլ հայ հա­սարա­կու­թեանը յայտնի չէին Կո­միտա­սի երեք տա­րինե­րի ըն­թացքում գրած ստեղ­ծա­գոր­ծութիւննե­րը։ Բայց արի ու տեէ՛ս, որ Սեդ­րակ Եր­կա­նեանը, ցոյց տա­լով Կո­միտա­սի գեր­մա­նական եր­կե­րը մեր երա­ժիշտնե­րին, լսեց նոյն կար­ծի­քը, ինչ ժա­մանա­կին՝ Տի­րանը, այ­սինքն նրանք մեծ կար­ծիք չու­նե­ցան Կո­միտա­սի գեր­մա­նական եր­կե­րի հան­դէպ։ Աս­տո­ւած նրանց հետ. այդ կար­ծի­քը խօ­սում է ոչ թէ Կո­միտա­սի մա­սին, այլ՝ մեր մա­սին։ Աւաղ մեր ազ­գա­յին չկա­մեցո­ղու­թեան… 84 տա­րի անց Կո­միտա­սը որոշ­նե­րի կող­մից ար­ժա­նանում է նոյն չկա­մեցո­ղու­թեան եւ ան­տարբե­րու­թեան, ինչ եւ կեան­քի օրով։

Աւե­լի լաւ կը լի­նի անդրա­դառ­նամ Սեդ­րակ Եր­կա­նեանի սքան­չե­լի հա­մեր­գին։ Ով գէթ մէկ ան­գամ լսել է Սեդ­րակ Եր­կա­նեանի կա­տարումնե­րը, պի­տի ան­պայման բնու­թագրի նրան որ­պէս խո­րաթա­փանց մեկ­նա­բան։ Չնա­յած հա­մեր­գին մաս­նակցում էին հինգ եր­գիչներ եւ տաս­նե­րեք նո­ւագող­ներ, իրա­կանում այդ Եր­կա­նեանն էր նո­ւագում- մեկ­նա­բանում նրանց շնոր­հիւ, որով­հե­տեւ նրանք ար­տա­յայ­տում էին իրենց խմբա­վարի մեկ­նա­բանու­թիւնը։ Ան­շուշտ դա հնա­րաւոր չէր լի­նի իտա­լական եր­գե­րի պա­րագա­յում, որով­հե­տեւ իտա­լական եր­գե­րը յար­մար են ձայ­նա­ցու­ցադրու­թեան հա­մար, այսպէս կո­չուած belcanto եր­գե­ցողու­թեան հա­մար, իսկ գեր­մա­նական Lied-ը պա­հան­ջում է ձայ­նի մի­ջոցով թա­փան­ցել ներ­սում պա­հուած խո­րունկ յոյ­զե­րը։ Մենք Տի­րանի հետ լսում էինք Կո­միտա­սի Lied-րը եւ դրանք ան­տա­րակոյս գեր­մա­նական եր­գեր էին, ինչպի­սին էին Շու­մա­նի, Շու­բերտի, Վագ­նե­րի, Վոլ­ֆի եր­գե­րը։ Մէկ-եր­կու կար­ծիք շշնջաց, թէ զգաց­ւում է հե­ղինա­կի հայ լի­նելը, բայց ո՛չ, ոչինչ չէր խօ­սում այն մա­սին, որ հե­ղինա­կը գեր­մա­նացի չէ։ Ահա այդպի­սին է մեր գեր­մա­նական Կո­միտա­սը։

Նո­ւիրում Կո­միտա­սին

Երկրորդ բաժ­նում կա­տարե­ցին Կո­միտա­սի հայ­կա­կան եր­գե­րը՝ ի դէպ ոչ միայն ձայ­նով, այլ նաեւ բլու­լով, դու­դուկով, թաւ­ջութա­կով, նո­ւագախմբով։ Մշա­կումն ու գոր­ծի­քաւո­րու­մը Սեդ­րակ Եր­կա­նեանինն էր։ Այս բաժ­նում մենք ամ­բողջո­վին յայտնո­ւեցինք Եր­կա­նեանի հե­քիաթա­յին երաժշտա­կան աշ­խարհում։ Նա երա­ժիշտ - հե­քիաթա­սաց է։ Եր­կար կա­րելի է պատ­մել, թէ ինչպէս է երա­ժիշ­տը հիւ­սում իր երաժշտա­կան հե­քիաթ­նե­րը։ Ի՚նչ արե­ւային թե­լերից է հիւ­սում դրանք։ Ի՛նչ երանգնե­րով է զար­դա­րում Կո­միտա­սին, եւ դա ստաց­ւում է Եր­կա­նեանի մօտ, հա­ւատա­ցէ՛ք։ Մի սո­նատ կա­տարեց նաեւ ին­քը Եր­կա­նեանը ար­դէն դաշ­նա­մու­րով՝ Հ. Դե­լալեանի «Նո­ւիրում Կո­միտա­սին» սո­նատն էր։ Պի­տի խոս­տո­վանեմ, որ այդ գոր­ծը հան­դէս եկաւ որ­պէս հա­մեր­գի բարձրա­կէտ՝ իր էքսպրե­սիայով։

Կո­միտա­սին այդ օրը մենք ոչ միայն լսե­ցինք եւ ունկնդրե­ցինք։ Մենք Կո­միտաս ապ­րեցինք։