Բաց զրոյցներ ՝ Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան (Գ.)

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՈՂՈՍԵԱՆ

Մենք օտա­րու­թեան մէջ Աս­տուծոյ տանն ենք ապ­րել, մի՞թէ դրա­նից աւե­լի լաւ բան կայ։
Գաղտնիք չէ, որ Կէ­տիկ­փա­շայի Հայ Աւե­տարան­չա­կան եկե­ղեցին տա­րիներ շա­րու­նակ անտրտունջ իր դռներն է բա­ցել հա­յաս­տանցի գաղ­թա­կան­նե­րի եւ նրանց երա­խանե­րի հա­մար։ Շատ սե­րունդներ են ապաս­տան գտել այստեղ եւ մինչ օրս շա­տերն են այ­ցե­լում եկե­ղեցի՝ յի­շելով այդ եր­դի­կի տակ անցկաց­րած իրենց տա­րինե­րը՝ պատ­մում են, յուզւում, ար­տասւում։ Նրանք պատ­մում են եկե­ղեցու մե­րօրեայ բնա­կիչ­նե­րին, ով­քեր նոյնպէս պատ­մե­լու շատ բան ու­նեն։
Հա­մավա­րակն այս օրե­րին շա­տերի կեան­քի ըն­թացքն է փո­խել։ Հայ­րե­նի տնից տա­րիներ շա­րու­նակ հե­ռու ապ­րող հա­յոր­դի­ները ամէն օր տար­բեր երկրնե­րից տուն են վե­րադառ­նում։ Մի կող­մից կա­րելի է ու­րա­խանալ հայ­րե­նադար­ձութեան ու­րա­խալի փաս­տով, միւս կող­մից՝ տխրել ամեն մեկ­նո­ղի հետ, որով­հե­տեւ հե­ռանա­լիս ու վե­րադառ­նա­լիս, ով գի­տէ՝ ի՞նչ ապ­րումներ են փո­թոր­ւում նրանց հո­գինե­րում։
-Դուք ինձ չէ՞ք ասի, որ­բա­ցած բներ,
Ի՞նչ էին խօ­սում իրար ական­ջի
Արա­գիլ­նե­րը չո­ւելուց առաջ։
-Տա­ռապում էին։ (Հա­մօ Սա­հեան)


Արուս քոյ­րի­կին ու Գա­գիկ եղ­բօ­րը այստեղ շա­տերն են ճա­նաչում։ Նրանք 20 տա­րի շա­րու­նակ ապ­րում եւ ծա­ռայում են Կէ­տիկ­փա­շայի Հայ Աւե­տարան­չա­կան եկե­ղեցում։ Վա­նաձոր­ցի ամու­սիննե­րը 1999 թո­ւակա­նից մինչ օրս ապ­րում եւ աշ­խա­տում են Թուրքիայում։ Նրանք հայ­րե­նիք են վե­րադառ­նում։
«Ինչպէս հեշտ չէր 21 տա­րի առաջ աշ­խա­տելու նպա­տակով՝ տուն-տեղ, հա­րազատ­նե­րին թող­նե­լով Թուրքիա գա­լը, այնպէս էլ հեշտ չէ հի­մա՝ վե­րադառ­նալ՝ թող­նե­լով այս եկե­ղեցին՝ այս հա­րազատ սե­նեակը , որ­տեղ մեր՝ գաղ­թա­կանի կեանքն ան­ցաւ։ Դժո­ւար ենք հե­ռանում, հե­ռանում ենք շատ յի­շողու­թիւններ տա­նելով»,-ասում է Արուս քոյ­րի­կը։
-Ի՞նչ յի­շողու­թիւններ էք տա­նում, եթէ գաղտնիք չէ։
-Այ­սօ­րուայ պէս յի­շում եմ՝ ինչպէս առա­ջին ան­գամ եկանք Թուրքիա։ Սկզբնա­կան շրջա­նում վար­ձով էինք ապ­րում։ Օրե­րից մի օր աշ­խա­տանքս կորցրել եւ եկել էի Կէ­տիկ­փա­շայի Հայ Աւե­տարան­չա­կան եկե­ղեցի։ Գրի­գոր եղ­բօ­րը՝ Վե­րապա­տուե­լուն, յու­զո­ւած պատ­մել էի այդ մա­սին։ Նա ինձ ասաց, որ կա­րող ենք եկե­ղեցում ապ­րել։ Եւ այդպէս էլ ամէն ինչ սկսուեց։ Մենք բնա­կու­թիւն հաս­տա­տեցինք այս եկե­ղեցում՝ մաս­նակցե­լով ծա­ռայու­թիւննե­րին եւ եկե­ղեցու կեան­քին, շա­րու­նա­կելով մեր աշ­խա­տան­քը։
-Ի՞նչ աշ­խա­տանք էք կա­տարել, ինչպէ՞ս են ձեզ վե­րաբե­րուել այդ տա­րինե­րին Թուրքիայում։
-Ամու­սինս էլեկտրիկ է եւ տա­րիներ շա­րու­նակ այստեղ իր մաս­նա­գիտու­թեամբ է աշ­խա­տել։ Ես տար­բեր աշ­խա­տանքներ եմ կա­տարել՝ մաք­րութեան գոր­ծից մին­չեւ հի­ւան­դա­պահ, բուժքոյր եւ այլն։ Աշ­խա­տել եմ եւ՜ ալե­ւիի, եւ՜ թուրքի, եւ՜ հա­յի տնե­րում։ Ոչ մի ան­գամ մեր ինքնու­թիւնը չենք թաքցրել, բո­լորն էլ գի­տէին մեր հայ լի­նելը։ Ես թուրքի երա­խայի հա­մար ճաշ եմ եփել։ Եր­բեմն ինքս ինձ հարցնում եմ՝ Հա­յաս­տա­նում թոյլ կու տա­յի՞ն, որ թուրքն իրենց երե­խայի ճաշն եփէր։ Մեզ միշտ յար­գանքով են վե­րաբե­րուել։ Ի՞նչ իմա­նամ, գու­ցէ դա է թուրքա­կան դի­ւանա­գիտու­թիւնը։ Բնաւ չեմ մո­ռանայ Տին­քի սպա­նու­թեան օրը, ես Մի­թէ անու­նով թուրքի տանն էի աշ­խա­տում.միայն թէ տես­նէիք, թէ որ­քան էին նրանք յու­զո­ւել, բո­լորը լաց էին լի­նում։ Եւ ոչ միայն նրանք, իմ ճա­նաչած թուրքե­րից շա­տերն էին սգում Հրան­դի մա­հը։
-Ձեր յի­շողու­թիւննե­րում ինչպէ՞ս մնաց Հրանդ Տին­քը։
-Տինք ամու­սիննե­րին լաւ էի ճա­նաչում, միշտ գա­լիս էին եկե­ղեցի։ Յի­շում եմ Հրանդ աղ­բա­րիկը մէկ ան­գամ ձեռքն ու­սովս գցեց ու ասաց.«Քո՛ւյրս, տան­ջանքը մար­դու հա­մար է, հոգ մի՛ ընէր։ Յի­սուսն էլ մեզ հա­մար չար­չա­րուեց։ Աս ինչ է որ, մենք չենք չար­չարւում, Յի­սուսն աւե­լի շատ է չար­չա­րուել»։ Եր­բեմն էլ բա­ցում էր մեր սե­նեակի դուռն ու ասում, որ այս սե­նեակը աղ­ջիկնե­րի սե­նեակն էր։ Ի դէպ՝ եկե­ղեցու ման­կա­պար­տէ­զի սե­նեակում էլ տղա­ներն էին ապ­րում։ Ով իմա­նար՝ գու­ցէ ամէն ան­գամ եկե­ղեցի գա­լիս վեր­յի­շում էր որ­բա­նոցի երա­խանե­րին, նրանց ար­դար խաղն ու զրնգուն ձայ­նե­րը, միասին անցկաց­րած օրե­րը։
-Հա­յաս­տանցի երա­խանե­րը ձեզ հետ նոյն յար­կի տակ ապ­րե­ցին, այդպէս չէ՞։
-Նրանք ինձ հա­րեւան եկան։ Մինչ դպրո­ցը՝ այստեղ 20-25 հա­յաս­տանցի ըն­տա­նիք­ներ էին ապ­րում։ Գրի­գոր եղ­բայրը նրանց եկե­ղեցում ժա­մանա­կաւոր ապ­րե­լու հնա­րաւո­րու­թիւն էր տո­ւել։ Յե­տոյ ար­դէն, երբ երա­խանե­րը շա­տացան, հա­յաս­տանցի­ներն իրենց տե­ղը զի­ջեցին երա­խանե­րին։ Պա­տահել է, երբ դպրո­ցի հետ վի­ճել ենք, ինչ կայ որ, մայր ու աղ­ջիկ չե՞ն վի­ճում, սա­կայն դպրոցն ու մենք ու­րիշ հո­գեւոր կա­պով ենք կա­պուած։
Ինչ էլ պատ­մե­լու լի­նեմ Վե­րապա­տուե­լու արած բո­լոր լաւ գոր­ծե­րի մա­սին, քիչ է։ Այդ դժո­ւար տա­րինե­րին նա անձնո­ւիրա­բար ու խի­զախա­բար ան­դա­դար սա­տար էր կանգնում հա­յաս­տանցի գաղ­թա­կան ըն­տա­նիք­նե­րին ու նրանց զա­ւակ­նե­րին։ Գրի­գոր եղ­բայրը (մենք նրան մտեր­միկ ձե­ւով այդպէս ենք դի­մում) միշտ բարձրա­ձայն ասում է՝ այս երա­խանե­րը մեր երա­խաներն են, ին­չո՞ւ պէտք է նրանց թող­նենք փո­ղոցում։
-Հա­շուած օրեր յե­տոյ վե­րադառ­նա­լու եք հայ­րե­նի Վա­նաձոր։ Ի՞նչ զգա­ցումներ ու­նէք։
-Իս­թանպու­լում ապ­րած իմ օրե­րի մա­սին նո­թեր եմ գրել, ճա­նապար­հը եր­կար է լի­նելու՝ կրկին թղթին կը յանձնեմ զգաց­մունքներս։ Ճիշդ է, վեր­ջին ան­գամ 15 տա­րի առաջ եմ եղել Հա­յաս­տա­նում, սա­կայն երա­խաներս միշտ եկել են մեզ մօտ։ Իհար­կէ ու­րախ ենք, ի վեր­ջոյ եր­կար տա­րիներ յե­տոյ տուն ենք վե­րադառ­նում՝ մեր երա­խանե­րի եւ թոռ­նե­րի մօտ։
Մենք օտա­րու­թեան մէջ Աս­տուծոյ տանն ենք ապ­րել, մի՞թէ դրա­նից աւե­լի լաւ բան կայ։ Ինչպէս գալն էր դժո­ւար, այնպէս էլ՝ գնա­լը։ Ես յուզւում եմ, իսկ Գրի­գոր եղ­բայրը զրնգուն ձայ­նով ասում է.«Քու սե­նեակդ, ոչ մէ­կին չեմ ձգեր, գնայ, նո­րէն արի»։ Յուզւում ու լաց են լի­նում նաեւ այն հայ քոյ­րե­րը, որ­տեղ ես աշ­խա­տում էի վեր­ջին 4 տա­րինե­րին։ Ո՞վ եմ ես նրանց հա­մար՝ ըն­դա­մէնը սպա­սաւոր, որ մի օր մտաւ իրենց կեան­քի մէջ եւ մի օր էլ պի­տի հե­ռանար։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ