Այլեւս երեխաներիս երազանքներն են իմ երազանքները

Բաց զրոյցներ՝ Հայաստանից Թուրքիա, Թուրքիայից Հայաստան (Ե.)

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

«Համա­վարա­­կի այս ոչ սո­­վորա­­կան ժա­­մանա­­կահա­­տուա­­ծում բո­­լորս ենք անցնում դժո­­ւարու­­թիւննե­­րի մի­­ջով՝ յու­­սա­­­լով, որ ամէն ինչ կը կար­­գա­­­ւորո­­ւի եւ վայրկեան առաջ կը վե­­րադառ­­նանք մեր բնա­­կանոն կեան­­քին։ Մխի­­թարո­­ւելու հա­­մար ակա­­մայից հա­­մեմա­­տում ու տես­­նում ենք, որ աշ­­խարհն է կանգնած նոյն խնդիր­­նե­­­րի առ­­ջեւ. բո­­լորի զգաց­­մունքներն ու ապ­­րումնե­­րը նոյնն են, իրա­­վիճա­­կը նոյնն է՝ աշ­­խարհագ­­րա­­­կան տա­­րածքներն են տար­­բեր»,- մեզ հետ զրոյ­­ցում ասում է Իս­­թանպու­­լում ապ­­րող հա­­յաս­­տանցի եր­­կու երե­­խանե­­րի մայ­­րի­­­կը՝ Զա­­ռան։

2016 թո­­ւակա­­նին Զա­­ռան տա­­տիկի եւ եր­­կու երե­­խանե­­րի հետ Երե­­ւանից տե­­ղափո­­խուել է Իս­­թանպուլ՝ մայ­­րի­­­կի մօտ (մայ­­րիկն այստեղ ար­­տագնայ աշ­­խա­­­տան­­քի էր եկել աւե­­լի վաղ)։ Ի սկզբա­­նէ նա ապ­­րում էր Երե­­ւանում տա­­տիկի, քրոջ եւ երե­­խանե­­րի հետ։ Երբ քոյ­­րը պէտք է ամուսնա­­նար եւ տե­­ղափո­­խուեր Ռու­­սաստան, Զա­­ռան մտա­­հոգո­­ւեց, որ միայ­­նակ չի կա­­րող խնա­­մել տա­­տիկին եւ ման­­կա­­­հասակ երե­­խանե­­րին։ Աւե­­լին՝ նա չէր աշ­­խա­­­տում, քա­­նի որ որ­­դին շատ փոքր էր, եւ ըն­­տա­­­նիքը ֆի­­նան­­սա­­­կան տե­­սակէ­­տից մայ­­րի­­­կի յոյ­­սին էր մնա­­ցել։ Եր­­կար քննար­­կումնե­­րից յե­­տոյ վճռե­­ցին տե­­ղափո­­խուել Իս­­թանպուլ՝ մայ­­րի­­­կի մօտ, որ­­պէսզի միաս­­նա­­­բար ապ­­րէին ու մի­­մեանց օգ­­նէին։

-Ինչպէ՞ս բա­­ժանո­­ւեցիք հա­­րազատ մի­­ջավայ­­րից։

-Դժո­­ւար էր բա­­ժանո­­ւել հա­­րազատ մի­­ջավայ­­րից՝ քա­­ղաքից, հա­­րազատ­­նե­­­րից, ըն­­կերնե­­րից։ Ոգեշնչող էր միայն մէկ բան, որ շու­­տով բո­­լորս միասին ենք լի­­նելու։ Աւե­­լի դժո­­ւար էր, երբ Հա­­յաս­­տա­­­նը մնաց հե­­տեւում, եւ միան­­գա­­­մից մեր առ­­ջեւ բա­­ցուեց Թուրքիա տա­­նող լայ­­նարձակ ճա­­նապար­­հը. ամե­­նուր ծա­­ծանո­­ւող կար­­միր դրօշ­­ներ, մեզ ժպտա­­ցող թուրքեր։ Գի­­տէ՞ք, երբ այստեղ ես ապ­­րում, ու­­րիշ մօ­­տեցում ես ու­­նե­­­նում։ Մենք այստեղ ճա­­նաչե­­ցինք ե՛ւ լաւ, ե՛ւ վատ մարդկանց, իսկ Հա­­յաս­­տա­­­նում Թուրքիայի մա­­սին տե­­ղեկա­­նում էինք միայն լու­­րե­­­րով։

-Ինչպէ՞ս դա­­սաւո­­րուեց ձեր կեանքն այստեղ։ Ի՞նչը պա­­կասեց։

-Սպա­­սելի եւ անսպա­­սելի դժո­­ւարու­­թիւննե­­րի մի­­ջով անցնե­­լով՝ քայլ առ քայլ փոր­­ձե­­­ցինք առաջ գնալ։ Ցա­­ւօք, այդ ըն­­թացքում իմ կեան­­քում պա­­կասե­­ցին ժպի­­տը, հա­­րազատ մար­­դիկ, մեր հա­­յերի հետ շփու­­մը։ Իհար­­կէ այստեղ էլ ենք շփւում հա­­յերի հետ, սա­­կայն այդ շփու­­մը տար­­բեր է։

Հա­­յաս­­տա­­­նում փո­­ղոց դուրս գա­­լիս գի­­տես, որ օդը, որը շնչում ես՝ քո՛նն է, մայ­­թեզրի ծա­­ռերը՝ քո՛նն են։ Եր­­բեմն այստե­­ղի ծա­­ռերը նմա­­նեց­­նում եմ Հա­­յաս­­տա­­­նի ծա­­ռերին.այդպէս կա­­րօտս եմ առ­­նում։ Ինչ-որ առու­­մով այստեղ պա­­կասեց ինքնավստա­­հու­­թիւնս, քա­­նի որ շատ տե­­ղերում ստի­­պուած ես լռել, ին­­չը չէիր անի քո հո­­ղի վրայ։

Յատ­­կա­­­պէս երե­­խաներս դժո­­ւար ըն­­տե­­­լացան նոր մի­­ջավայ­­րին, նոր դպրո­­ցին։ Աղ­­ջիկս անընդհատ հա­­մեմա­­տու­­թիւններ էր անում։ Այստե­­ղի դպրո­­ցը շատ է տար­­բերւում Հա­­յաս­­տա­­­նի դպրո­­ցից.այստեղ եր­­կար են մնում դպրո­­ցում, դա­­սապատ­­րաստումներ են կա­­տարում, ըն­­դարձակ դա­­սարան­­ներ ու մի­­ջանցքներ չկան։ Աղ­­ջիկս նեղ­­ւում էր, որ չի կա­­րող զան­­գը հնչե­­լուն պէս դա­­սամի­­ջոցին վե­­րու­­վար անել, վազվզել։ Յե­­տագա­­յում նրանք եր­­կուսն էլ սի­­րեցին իրենց նոր դպրոցն ու ու­­սուցիչ­­նե­­­րին։

-Այս օրե­­րին նրանց հա­­մար հեշտ չէր։ Ինչպէ՞ս ան­­ցաւ հե­­ռավար ու­­սուցու­­մը։

-Երե­­խանե­­րը հե­­ռավար դա­­սերին աս­­տի­­­ճանա­­բար յար­­մա­­­րուե­­ցին.առա­­ւօտեան նրանց դժո­­ւար էի արթնաց­­նում ու նստեց­­նում դա­­սերի։ Իրենց պար­­տա­­­ւորո­­ւած չէին զգում, թէ ին­­չո՞ւ պէտք է շուտ արթնա­­նան, մաս­­նակցեն դա­­սերի։ Չէ՞ որ դա ըն­­դա­­­մէնը հե­­ռախօս էր եւ կա­­րող էր մի քիչ ուշ էլ միանալ։ Նրանք հո­­գեպէս աւե­­լի շատ տանն էին, քան դպրո­­ցում։ Այ­­դուհան­­դերձ հե­­ռավար ու­­սուցու­­մը յա­­ջողու­­թեամբ շա­­րու­­նա­­­կեցին։

-Ի՞նչ երա­­զանքներ ու­­նես։

-Վեր­­ջին տա­­րինե­­րին այնքան բար­­դութիւննե­­րի մի­­ջով եմ ան­­ցել, չգի­­տեմ, երե­­ւի դա­­դարել եմ երա­­զել կամ անի­­մաստ եմ հա­­մարում երա­­զելը, դար­­ձել եմ իրա­­տես։ Այ­­լեւս երե­­խանե­­րիս երա­­զանքներն են իմ երա­­զանքնե­­րը։ Նրանք երա­­զում են Հա­­յաս­­տա­­­նում սփոր­­տի եւ տար­­բեր խմբակ­­ներ յա­­ճախել, իսկ այդ տար­­րա­­­կան հնա­­րաւո­­րու­­թիւններն այստեղ չու­­նեն։

-Թուրքիայից Հա­­յաս­­տան մեկ­­նեց ՀՀ քա­­ղաքա­­ցինե­­րի երկրորդ խումբը։ Դուք վե­­րադառ­­նա­­­լու ծրա­­գիր չու­­նէի՞ք։

-Շատ ու­­րա­­­խացայ, որ երկրորդ խումբը մեկ­­նել է, սա­­կայն մենք դեռ մեկ­­նե­­­լու մտադ­­րութիւն չու­­նենք։ Ուղղա­­կի Հա­­յաս­­տա­­­նում տուն չու­­նե­­­նալու պատ­­ճա­­­ռով չվե­­րադար­­ձանք։ Եթէ տան խնդիր չու­­նե­­­նայինք, հա­­մոզո­­ւած եմ՝ մենք էլ ար­­դէն այդ երկրորդ խմբի հետ Հա­­յաս­­տա­­­նում կը լի­­նէինք։ Աշ­­խա­­­տանքն ինձ հա­­մար եւ յատ­­կա­­­պէս այստե­­ղի ծանր աշ­­խա­­­տանքներ կա­­տարած մարդկանց հա­­մար խնդիր չէ։ Եթէ այստե­­ղի աշ­­խա­­­տոյ­­ժը հաս­­նի Հա­­յաս­­տան, մեր հայ­­րե­­­նիքը է՛լ աւե­­լի կը բար­գա­ւաճի։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ