Հին Արաբկիրից Նոր Արաբկիր

Բաց զրոյցներ՝ Հայաստանից Իսթանպուլ

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

2017 թո­ւակա­նին Հրանդ Տինք Հիմ­նադրա­մի նա­խաձեռ­նութեամբ Հա­յաս­տա­նի Հան­րա­յին ռա­տիոյի լրագ­րողնե­րի մի խումբ ճա­նաչո­ղական այ­ցով Իս­թանպու­լում էր։ Այդ խմբի մէջ էր նաեւ Հան­րա­յին ռա­տիոյի կայ­քի՝ armradio.am-ի հա­յերէն էջի խմբա­գիր Նա­յիրա Մա­յիլեանը, ում հետ Իս­թանպու­լի մա­սին զրու­ցե­լիս մտքերս տակ­նուվրայ եղան. ան­ցեալի ու ներ­կա­յի զու­գա­հեռ­նե­րում շատ պարզ հար­ցեր ծնո­ւեցին։ Ո՞վ է Նա­յիրան։ Այստեղ՝ Իս­թանպու­լում, հաս­տատ կա­սէին՝ հա­յաս­տանցի խմբա­գիր-լրագ­րող է։ Իսկ ո՞վ է այդ հա­յաս­տանցին, որ­տե­ղի՞ց են սե­րում նրա ար­մատնե­րը։

«Երբ Իս­թանպու­լում էի, տա­րօրի­նակ զգա­ցում ու­նէի. օդի մէջ կա­խուած տագ­նապ կար։ Գու­ցէ այդ ան­բա­ցատ­րե­լի հա­ղոր­դագրու­թիւնն այն ամե­նի ար­դիւնքն էր, ին­չը մենք գի­տենք կամ ժա­ռան­գել ենք կե­ներով։ Ինչ-որ բան փո­խուեց, երբ բարձրա­ցանք «Կա­լաթա» աշ­տա­րակ.մեր առ­ջեւ բա­ցուեց չքնաղ Իս­թանպուլն իր Մար­մա­րայի ու Պոս­ֆո­րի հիանա­լի տե­սարան­նե­րով։ Իս­տիքլալ պո­ղոտա­յով, Փե­րայով շրջե­լիս հա­յի շունչն էի զգում։ Այդ ամե­նը ըն­դա­մէնը կա­պուած էր այն պատ­մութեան հետ, թէ ով­քեր են կա­ռու­ցել այս քա­ղաքն ու ով­քեր են ապ­րել այստեղ։ Ու­շագրաւ էր Քը­նալը կղզում մեր հան­դի­պու­մը Արա Կիւ­լե­րի հետ, սա­կայն պա­կաս ու­շագրաւ չէր նաեւ հան­դի­պու­մը պոլ­սա­հայ ան­ծա­նօթի հետ։ Ան­ծա­նօթ մի մարդ մօ­տեցել էր ինձ եւ թուրքե­րէն ինչ-որ բան էր հարցնում, ասում եմ՝ չեմ հաս­կա­նում (թէեւ գլխի էի ըն­կել, որ 70-ին մօտ այդ մար­դը հայ է)։ Ար­հա­մար­հա­կան հար­ցումով պա­տաս­խա­նը չու­շա­ցաւ. հա­յաս­տանցի ես, հաս­տատ եկել ես աշ­խա­տես։ Այո՛, հա­յաս­տանցի եմ, շրջա­գայե­լու եմ եկել,-ասա­ցի ես, ինքն էլ թէ՝ չէ մի չէ շրջա­գայե­լու, գործ փնտռե­լու ես եկել։ Այ, այդտեղ, իմ մաշ­կի վրայ զգա­ցի տե­ղացի­ների ար­հա­մար­հա­կան վե­րաբեր­մունքը հա­յաս­տանցի­ների հան­դէպ»,-պատ­մում է Նա­յիրան։

-Ձեր նախ­նի­ների պատ­մութիւ­նը դէ­պի ո՞ւր է տա­նում, որ­տե­ղի՞ց էք ար­մատնե­րով։

-Իմ նախ­նի­ները արաբ­կիրցի են, ես էլ եմ ար­մատնե­րով արաբ­կիրցի։ Մո­րական պապս՝ Թե­փանոս Նա­չարեանը, ծնո­ւել է Արաբ­կի­րում 1878 թո­ւակա­նին։ Պապս, որ կո­տորած ու տե­ղահա­նու­թիւններ էր տե­սել եւ հրաշ­քով էր փրկո­ւել (1915 թո­ւակա­նին թուրքի եաթա­ղանից փրկո­ւել էր քրդե­րի օգ­նութեամբ), Տրա­պիզո­նից իր ըն­տա­նիքով 1927 թո­ւակա­նին նա­ւով հա­սել է Բա­թում, այնտե­ղից էլ որոշ ժա­մանակ անց տե­ղափո­խուել Երե­ւան, որի հիւ­սի­սային հա­տուա­ծում ար­դէն սկսո­ւել էր Նոր Արաբ­կի­րի կա­ռու­ցումը։

Թե­փանոս պապս հմուտ կլա­յեկիչ էր, պղնձա­գործ, եւ որ­պէս լաւ ար­հեստա­ւոր՝ քրտե­րը նրան պա­հել էին, չէին թո­ղել, որ թուրքե­րը սպա­նեն։ Պա­պիս տա­րել են, որ գե­տը նե­տեն, քրտե­րից մէկն ասել էր՝ էս լաւ վար­պետնե­րին, որ վե­րաց­նում էք, բա ո՞վ պէտք է գործ անի… Պա­պիս եւ տա­տիս ես չեմ տե­սել։ Չկան նաեւ մայրս ու քե­ռիներս, բայց յի­շողու­թեանս մէջ են մօրս պատ­մութիւններն իր ծննդա­վայ­րի, գաղ­թի ճա­նապար­հի, նոր կա­ռու­ցո­ւող Արաբ­կի­րի մա­սին։ Մայրս՝ Սա­թենիկ Նա­չարեանը, ծնո­ւել է Արեւմտեան Հա­յաս­տա­նում 1922 թո­ւակա­նին։ Անձնագ­րի ծննդեան վայ­րը տո­ղում նշո­ւած է՝ Թուրքիա, Արաբ­կիր։ Լու­սանկա­րում, որն ար­դէն 84 տա­րուայ պատ­մութիւն ու­նի, պապս ու տատս, մայրս ու քե­ռիներս են (լու­սանկարն արո­ւած է Նոր Արաբ­կի­րում)։ Մայ­րա­կան դաս­տիարա­կու­թիւնը ու­ժեղ է լի­նում։ Ես արաբ­կի­րեան ար­մատնե­րի, սո­վորոյթնե­րի ու նիս­տուկա­ցի ժա­ռան­գորդն եմ, այդ ամե­նը շատ խորն եմ զգում։ Յի­շում եմ մօրս լու­սա­հոգի հօ­րաքոյրնե­րի սե­ղանի հիւ­րա­սիրու­թիւննե­րը, խօ­սակ­ցութիւններն ու արաբ­կի­րի անուշ բար­բա­ռը, որը գրե­թէ կո­րել է։ Այդ ամենն ինձ շատ հա­րազատ էր։

Հայ­րա­կան կողմս Ալաշ­կերտից է, իհար­կէ, իմ հայ­րա­կան ար­մատներն էլ են խօ­սում իմ մէջ։ Նրանք աւե­լի վաղ են եկել Հա­յաս­տան՝ 1830-ական թո­ւական­նե­րին՝ ռուս-թուրքա­կան պա­տերազ­մի ժա­մանակ։

-Կցան­կա­նայի՞ր Արաբ­կի­րը տես­նել։

-Քե­ռիս մա­հուա­նից առաջ մի քա­նի ան­գամ կրկնել էր,-առիթ լի­նի գնաք Արաբ­կիր, յի­շի՛ր, մեր տու­նը «Տա­բաս» աղ­բիւրի մօտ է։ Պատ­մա­կան հայ­րե­նիք այ­ցե­լելու ցան­կութիւն չու­նեմ. հեշտ չէ հաշ­տո­ւել այն մտքի հետ, որ պա­պերիս հայ­րե­նիքում այ­լեւս թուրքեր, քուրտեր են ապ­րում։ 1980-ական­նե­րին մեր բա­րեկամ­նե­րից մէ­կը եղել էր Արաբ­կի­րում եւ վստա­հեց­նում էր, որ պա­պիս տու­նը դեռ կան­գուն է, միայն թէ այնտեղ քուրտ ըն­տա­նիք է ապ­րում։ Այ­սօր դէ­պի Արեւմտեան Հա­յաս­տան տու­րեր կան, գնա­լը այ­լեւս խնդիր չէ, սա­կայն չեմ ու­զում գնալ-տես­նել թուրքա­կան բնա­կավայ­րի վե­րածո­ւած Արաբ­կի­րը։

-Ինչպի­սի՞ն էր Հին Արաբ­կի­րը մայ­րի­կիդ յու­շե­րում։

-Մայրս իր ծննդա­վայ­րը լաւ էր յի­շում ու նկա­րագ­րում էր այնպէս, ինչպէս Վա­հագն Դաւ­թեանն էր նկա­րագ­րում Արաբ­կի­րը յա­ւեր­ժացնող իր «Ան­խո­րագիր» յու­շագրու­թեան մէջ. ձո­րալան­ջերն ի վեր բարձրա­ցող կա­պոյտ տա­նիք­ներ, Արաբ­կի­րը սո­վորու­թիւն ու­նէր ամ­ռա­նը կաւէ» տա­նիք­նե­րին քնել, վա­ռոր­դի պէս թունդ ու ար­ցունքի պէս ջինջ օղի են քա­մել Արաբ­կի­րի թթից եւ այլն։ Հա­ւանա­բար բո­լոր տներն էին իրար նման, որով­հե­տեւ ինչ նկա­րագ­րում է գրո­ղը Արաբ­կի­րի մա­սին, նոյնն էլ մայրս էր պատ­մում։ Արաբ­կի­րը հարթ չի եղել. զա­ռիվե­րի վրայ բազ­մած ու­ղիղ տա­նիք­նե­րով տներ՝ մի կող­մից՝ մի հար­կա­նի, միւս կող­մից՝ եր­կյար­կա­նի կամ եռա­յարկ» (քե­ռուս պատ­մե­լով իրենց տու­նը եռա­յարկ էր)։

«Մեր տու­նը գտնւում էր Շայ­րոզ թա­ղամա­սում։ Տան դի­մաց «Տա­բաս» աղ­բիւրն էր, բա­կում թթե­նիներ կա­յին, գա­մակ էր կա­պած ծա­ռերից։ Մեծ թթե­նին թեք­ւում էր եր­դի­կի վրայ. ամ­ռան շո­գին կտու­րին էինք քնում՝ բաց երկնքի տակ։ Յի­շում եմ հորս աշա­կեր­տին՝ Ղա­րիբին, ով եւ՚ ար­հեստ էր սո­վորում հօրս մօտ, եւ՚տան գոր­ծե­րում օգ­նում մորս։ Ամէն շա­բաթ-կի­րակի մերս պոխ­չա էր կա­պում, Ղա­րիբը գրկում էր եղ­բայրնե­րիս, բռնում ձեռքս՝ օգ­նե­լով մորս, որ­պէսզի մեզ տա­նի բաղ­նիք լո­ղաց­նի։ Ես կար­ծում էի, որ Ղա­րիբը մեր եղ­բայրն է։ Արաբ­կի­րի կենտրո­նում գտնո­ւող մեծ շու­կա­յում հայրս խա­նութ-ար­հեստա­նոց է ու­նե­ցել։ Հա­յաս­տան տե­ղափո­խուե­լիս նա մեր տան եւ ար­հեստա­նոցի բա­նալի­ները տո­ւեց Ղա­րիբին»,- յի­շում էր լու­սա­հոգի մայրս։ Մայրս յի­շում ու պատ­մում էր, իսկ ես, որ այն ժա­մանակ ինը տա­րեկան էի, զար­մա­նում էի՝ ին­չո՞ւ չկար դի­մադ­րութիւն, ին­չո՞ւ էին մե­րոնք այդքան ան­ճար։ Զար­մա­նում էի, թէ ինչպէս կա­րող է մարդ իր տան բա­նալի­ները տալ ու­րի­շին ու գալ դէ­պի ան­յայտու­թիւն։

-Ի՞նչը դրդեց նրանց, որ Հա­յաս­տան գաղ­թեն։

-Պա­պիս ըն­տա­նիքը 1896, յե­տոյ նաեւ 1915 թո­ւակա­նի ջար­դե­րի ակա­նատես­նե­րից է եղել։ Այդ ժա­մանակ պատսպա­րուել են Արաբ­կի­րի մօտ գտնո­ւող մի գիւ­ղում։ Մի օր պապս իր հոր հետ գաղտնի գա­լիս են իրենց տուն, որ­պէսզի հա­գուստ եւ այլ անհրա­ժեշտ իրեր վերցնեն։ Յան­կարծ նկա­տում են, որ թուրքերն են մտել իրենց տուն եւ թաքնւում են տա­նիքում։ Տես­նում են, թէ ինչպէս են տնից իրենց ու­նե­ցուած­քը տա­նում։ Պա­պիս հայ­րը այդ տե­սարա­նից վա­տանում է, իսկ պապս ստի­պուած փա­կում է նրա բե­րանը, որ ձայ­նը չլսեն։ Հէնց այդտեղ էլ նա մա­հանում է։ Պապս իր հո­րը թա­ղում է տան այ­գում։ Յե­տոյ, երբ ամեն ինչ խա­ղաղ­ւում է, բո­լորով հետ են գա­լիս Արաբ­կիր եւ մին­չեւ 1927 թո­ւակա­նը ապ­րում են Արաբ­կի­րում։ Ամէն օր հաս­կա­նում են, որ անի­մաստ է մնա­լը։

Երե­ւանի թա­ղամա­սերի պատ­մութիւ­նից ամե­նաիւ­րա­յատու­կը Արաբ­կի­րի պատ­մութիւնն է։ Ի սկզբա­նէ այն ձե­ւաւո­րուել է որ­պէս քա­ղաքա­տիպ աւան՝ «Նոր Արաբ­կիր» անո­ւամբ։ Գա­ղափա­րի հե­ղինա­կը Ամե­րիկա­հայ արաբ­կիրցի­ների միու­թիւնն էր, որը ձգտում էր վե­րաբ­նա­կեց­նել Թուրքիայի տա­րած­քում մնա­ցած Արաբ­կի­րի նախ­կին բնա­կիչ­նե­րին։ Նոր Արաբ­կի­րը Հա­յաս­տա­նի առա­ջին հայ­րե­նադարձ աւանն էր, իսկ Նա­յիրա Մա­յիլեանի պա­պերը՝ Հին Արաբ­կի­րից հայ­րե­նադար­ձո­ւող ըն­տա­նիք­նե­րից մէ­կը։

Հ.Գ. Սա մի հա­տուած է Նա­յիրա­յի լու­սա­հոգի քե­ռու՝ Մա­նաս Նա­զարեանի «Չի մոռ­նաք տղաք» գրքից, որը լոյս է տե­սել Մեծ Եղեռ­նի 100-ամեակին։ Գրքում նկա­րագ­րո­ւում է Արեւմտեան Հա­յաս­տա­նի Արաբ­կիր գիւ­ղա­քաղա­քի հա­յու­թեան ծանր վի­ճակը Մեծ Եղեռ­նին, գաղ­թի եր­կար ու ձիգ ճա­նապար­հի դժո­ւարու­թիւններն ու տան­ջանքը։

«Ոլոր-մո­լոր փո­շոտ ճա­նապար­հը ձգւում է դէ­պի լեռ­նե­րը։ Տատս շուռ է գա­լիս մա­ֆայի մէջ, ձեռ­քի մատ­ներն իրար հագցրած՝ հո­վանի է արել աչ­քե­րին ու հա­յեաց­քը հա­ռել հեռ­ւում մշու­շի մէջ թա­ղուած Արաբ­կի­րին։

- Չո­ճուխ, դար­ձէք մէյմ ալ հա­յեցէք մեր Արաբ­կե­րին, վե՞վ գի­տէ, մէյմ ալ տես­նա՞ք կու, չէք տե­նար,- դի­մում է տատս մեզ։

- Հե­նո՜ւ, մեր տունն ալ կէր­վա­նը, - ձեռ­քը դէ­պի Արաբ­կիր է մեկ­նում տատս քիչ անց։

Ես ծունկի եմ գա­լիս, բռնում մա­ֆայի եզ­րից, նա­յում տա­տիս ցոյց տո­ւած կող­մը եւ դժո­ւարա­նում եմ որո­շել, թէ որն է մեր տու­նը։ Մեր տու­նը, որի դռնե­րը բաց մնա­ցին ու սե­նեակ­նե­րը դա­տարկ։ Մեր տու­նը, ուր հիւսւում էին իմ ման­կութեան օրե­րի կա­պոյտ-կա­պոյտ երազ­նե­րը։ Մեր տու­նը, ուր գա­լու էին ապ­րե­լու ու­րիշնե­րը եւ ես այ­լեւս եր­բեք, եր­բեք, եր­բեք, չէի տես­նե­լու…։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ