«Խաղաղութեան» փողոցից մինչ անխաղաղ գիշեր

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

«Օրեր առաջ Բեր­դում էի.հիւր էի գնա­ցել ըն­կերնե­րիս։ Չնա­յած մռայլ եղա­նակին՝ «Խա­ղաղու­թեան» փո­ղոցում իս­կա­պէս ամէն ինչ խա­ղաղ էր։ Երբ սկսո­ւեցին գի­շերա­յին կրա­կոց­նե­րը, ես եւ ըն­կե­րու­հիս պա­տու­հա­նի մօտ կանգնած՝ ջա­նում էինք հաս­կա­նալ, թէ ինչ է կա­տար­ւում սահ­մա­նում։ Զգում էինք, որ սկսո­ւել է մի ան­բա­ցատ­րե­լի պայ­քար. բայց այն, որ դա պա­տերազմ էր՝ զգա­ցինք Յու­լի­սի 14-ի առա­ւօտեան, երբ Բերդ քա­ղաքն էր թի­րախը։ Քնած էինք ու յան­կարծ տա­րօրի­նակ ձայ­նից արթնա­ցանք, չէինք ու­զում հա­ւատալ, որ պա­տերազմ է։ Այդ պա­հին չեմ մտա­ծել իմ կեան­քի մա­սին, չեմ մտա­ծել փրկո­ւել, շուտ փախ­չել կամ թաք­նո­ւել։ Ուղղա­կի չէի ու­զում, որ բո­լորիս կեան­քում փո­խուէր զգա­ցողու­թիւնը՝ խա­ղաղու­թիւնից դէ­պի տագ­նա­պալի օրե­րը։ Առա­ւօտն արե­ւոտ էր, զգա­ցողու­թիւննե­րը՝ մռայլ։ Վեր­ջա­պէս չէի ու­զում, որ խախ­տո­ւէր կեան­քի ռիթ­մը, խա­ղաղու­թիւնն ու օրը։ Հի­մա Բեր­դը աւե­լի խորհրդա­ւոր, աւե­լի ու­րիշ է ինձ հա­մար, իսկ «Խա­ղաղու­թեան» փո­ղոցը՝ էլ աւե­լի» պատ­մում է երա­ժիշտ, կի­թառա­հար Անուշ Միր­զա­խանեանը։

Անու­շի հետ զրու­ցե­ցինք Բեր­դում անցկաց­րած մղձա­ւան­ջա­յին՝ խա­ղաղու­թիւնից պա­տերազ­մի փո­խուած օրո­ւայ մէջ խտա­ցած ապ­րումնե­րից։

-Կրա­կի տակ, առանց տա­նիքի կամ նկու­ղում, միեւ­նոյն է, սահ­մա­նին կանգնած մեր տղեր­քին մե­նակ չենք թող­նի։ Այս մտայ­նութեամբ են ապ­րում սահ­մա­նամերձ Այ­գե­պարի, Մով­սէ­սի, Չի­նարիի, Բեր­դի բնա­կիչ­նե­րը։ Ինչպի­սի՞ հա­մազ­գա­յին յոյ­զեր բոր­բո­քուե­ցին այս օրե­րին։

-Մեզ կոտ­րե­լը շատ դժո­ւար է։ Մենք հա­ւատում ենք Աստծուն, զի­նուո­րին, հայ­րե­նիքին, մեր ու­ժին։ Երբ ըն­կել ենք, միշտ մեր ըն­կած տե­ղից վեր ենք բարձրա­ցել։ Մեզ խո­ցել են, սա­կայն մենք աւե­լի ենք զօ­րացել։ Մե­ծից մին­չեւ փոքր, զի­նուո­րակա­նից մին­չեւ շար­քա­յին քա­ղաքա­ցի միշտ պատ­րաստ ենք պայ­քա­րել։ Վեր­ջա­պէս մենք մե՛ր հո­ղի վրայ ենք, մենք տանն ենք։ Չեմ հաս­կա­նում ին­չո՞ւ են ու­զում ու­րի­շի հո­ղը կի­սել, խլել, վերցնել։ Մեր տրա­մադ­րութիւնն ան­կախ ամէն ին­չից բարձր է։ Նոյ­նիսկ այն մար­դիկ, ով­քեր այս օրե­րին հրե­տակո­ծու­թիւննե­րի հե­տեւան­քով տուն են կորցրել՝ ժպտում են ու ոչ մի տեղ էլ չեն փախ­չում, նրանք ամուր կառ­չած են սե­փական հո­ղին, նրանք զի­նուո­րի կող­քին են։

Թող կո­րուստնե­րը միայն նիւ­թա­կան լի­նեն։

-Հեշտ է կորցնել խա­ղաղու­թիւնը եւ դժո­ւար՝ վե­րագտնել։ Այժմ պա­տերազ­մի գուժկա­նը Հա­յաս­տա­նում եւ Ատրպէյ­ճա­նում շրջե­լիս ի՞նչ հա­մամարդկա­յին մտա­ծումներ են ծնւում։

-Ամէն ինչ հեշտ է կորցնել։ Ծո­վը, որ­քան էլ փո­թոր­կո­ւի, նա­ւեր խոր­տա­կի, ամե­նախոր­քում ան­դորր է տի­րում։ Մեր խա­ղաղու­թիւնը մեր ներ­սում ենք ամ­բա­րել, որով­հե­տեւ միաս­նա­կան ենք։ Երբ ըն­տա­նիքը միաս­նա­կան է՝ ան­խո­ցելի է։ Սահ­մա­նում կռո­ւողը գի­տի, որ իր թի­կունքում մար­դիկ պէտք է խա­ղաղ ապ­րեն, եւ այդ խա­ղաղու­թիւնն է ուժ տա­լիս։ Խա­ղաղու­թիւնն էլ մեզ հա­մար մեր զի­նուո­րի կեանքն է։ Մենք շատ խորն ենք գի­տակ­ցում խա­ղաղու­թեան գի­նը։ Ես չեմ ու­զում, որ խա­ղաղու­թիւնը մի օր երա­զանք դառ­նայ։

Հ.Գ. Մինչ Ատրպէյ­ճա­նի որ­դեգրած ռազ­մա­տենչ քա­ղաքա­կանու­թիւնը, Թուրքիայի Ատրպէյ­ճա­նին սա­տարե­լը, հայ­կա­կան ծի­րանա­մար­տը, եր­կու կող­մե­րի ճիշդն ու սխա­լը աշ­խարհի լրա­հոսում կը խմո­րուեն, Զի­նուո­րը սահ­մա­նում է։ Իսկ աշ­խարհում դեռ հա­մավարակ է…։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ