ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

ԾՈՎԻՆԱՐ ԼՈՔՄԱԿԷՕԶԵԱՆ

Հողի եւ փողի խնդիր է

Մի բան չի տե­­ղաւոր­­ւում իմ գլխի մէջ։ Մար­­­դիկ խօ­­­սում են Նի­­­կոլ Փա­­­շինեանի թա­­­ւիշից, խօ­­­սում են, որ չեն ու­­­զում նախ­­­կիննե­­­րի վե­­­րադար­­­ձը, օրի­­­նակ, Սա­­­շիկի, Շմայ­­­սի եւ այ­­­լոց...։ Այս ի՜նչ տե­­­սակի պա­­­ռակտման տեխ­­­նո­­­­­­­լոգիա է կի­­­րառ­­­ւում, որ մարդկանց ու­­­ղե­­­­­­­ղի մէջ ար­­­մա­­­­­­­տաւո­­­րուել է նախ­­­կիննե­­­րի վե­­­րադար­­­ձի վա­­­խը, որը թոյլ չի տա­­­լիս տես­­­նել ներ­­­կա­­­­­­­յիս իրա­­­կանու­­­թիւնը իր ողջ կոր­­­ծա­­­­­­­նարար մասշտա­­­բով։ Դա նոյնն է, որ ես իմ ողջ կեան­­­քում վա­­­խենա­­­յի սո­­­վետա­­­կան կար­­­գե­­­­­­­րի վե­­­րադար­­­ձից, սա­­­կայն կայ մի հան­­­ճա­­­­­­­րեղ իմաս­­­տութիւն՝ Հե­­­րաք­­­լի­­­­­­­տի «Միեւ­­­նոյն գե­­­տը չի կա­­­րելի մտնել եր­­­կու ան­­­գամ» ասա­­­ծը։ Իսկ ինչ վե­­­րաբեր­­­ւում է թա­­­ւիշին, ապա ոչ մի թա­­­ւիշ չկայ. նախ­­­կիննե­­­րին թո­­­ղած վար­­­չա­­­­­­­պետ կո­­­չուա­­­ծը ըն­­­կել է Սի­­­ւու­­­նի­­­­­­­քի ներ­­­կայ քա­­­ղաքա­­­պետ­­­նե­­­­­­­րի հե­­­տեւից եւ բո­­­լոր նրանց, ով իր կոր­­­ծա­­­­­­­նարար քա­­­ղաքա­­­կանու­­­թեան դէմ է խօ­­­սում։ Սա­­­կայն այդ նախ­­­կիննե­­­րի վա­­­խը ներ­­­կա­­­­­­­յիս տե­­­ղի ու­­­նե­­­­­­­ցած ար­­­հա­­­­­­­ւիր­­­քի ֆո­­­նին, խօ­­­սում է այն մա­­­սին, որ ժո­­­ղովրդի մի ստո­­­ւար զան­­­գո­­­­­­­ւած ին­­­քը չի փոխ­­­ւում ժա­­­մանա­­­կի ըն­­­թացքում։ Նրան չփո­­­խեց նոյ­­­նիսկ այս ահա­­­ւոր պա­­­տերազ­­­մը, որը ոչ այլ էր, քան սպանդ, եւ որը, որ­­­քան վկա­­­յում են մաս­­­նա­­­­­­­կից­­­նե­­­­­­­րը, ու­­­ղեկցւում էր ակնյայտ դա­­­ւաճա­­­նու­­­թեամբ։ Եւ այսքա­­­նից յե­­­տոյ խօ­­­սել այն մա­­­սին, թէ ին­­­չու Նի­­­կոլ Փա­­­շինեանը վեր­­­ջա­­­­­­­պէս չի հրա­­­ժար­­­ւում թա­­­ւիշից կամ ով պի­­­տի լի­­­նի նրա փո­­­խարէն աթո­­­ռին... սա ապ­­­շե­­­­­­­ցու­­­ցիչ է. մար­­­դիկ խօ­­­սում են, կար­­­ծես, ոչինչ մեզ հետ չպա­­­տահեց Սեպ­­­տեմբե­­­րի 27- Նո­­­յեմ­­­բե­­­­­­­րի 9-ը ըն­­­թացքում։ Սա նաեւ վկա­­­յում է, որ այդ զան­­­գո­­­­­­­ւածի հետ իրօք ոչինչ չկա­­­տարո­­­ւեց։ Կա­­­տարուեց միայն գի­­­տակ­­­ցող հա­­­տուա­­­ծի հետ։

Մար­­­դիկ բա­­­ժանո­­­ւած են եր­­­կու խմբի. նրանք, ով­­­քեր տես­­­նում են պե­­­տակա­­­նութեան եւ պե­­­տու­­­թեան կորստի վտան­­­գը ներ­­­կա­­­­­­­յիս պար­­­տո­­­­­­­ւած իշ­­­խա­­­­­­­նու­­­թեան հետ, եւ նրանք, ով­­­քեր մտա­­­ծում են մեր­­­ժո­­­­­­­ւած օլի­­­գարխնե­­­րի ձեռ­­­քից թա­­­լանի վե­­­րադար­­­ձի մա­­­սին։ Առա­­­ջինը գի­­­տակ­­­ցում է հո­­­ղի եւ պե­­­տու­­­թեան գի­­­նը, իսկ երկրոր­­­դի մտքում միայն փողն է, ու­­­նե­­­­­­­ցուածքն է, գոյքն է։ Այս երկրորդ խումբը նոյ­­­նիսկ ու­­­րա­­­­­­­խանում է, որ Հա­­­յաս­­­տա­­­­­­­նը թօ­­­թափեց Ար­­­ցա­­­­­­­խի բե­­­ռը եւ այ­­­լեւս պա­­­տերազ­­­մի սպառ­­­նա­­­­­­­լիք չի ու­­­նե­­­­­­­նայ, մինչդեռ Մոն­­­թէ Մել­­­քո­­­­­­­նեանը (1957-1993) զգու­­­շացնում էր. «Եթէ կորցնենք Ար­­­ցա­­­­­­­խը, կը շրջենք հա­­­յոց պատ­­­մութեան վեր­­­ջին էջը»։ Նա գի­­­տէր, թէ ինչ էր ասում։ Ար­­­ցա­­­­­­­խից յե­­­տոյ եկաւ Սիւ­­­նի­­­­­­­քը, եւ ահա մեթր առ մեթր, տուն առ տուն ատրպէյ­­­ճանցիք վերցնում են Սիւ­­­նի­­­­­­­քի տա­­­րածքնե­­­րը, կա­­­րեւոր բար­­­ձունքնե­­­րը...

Ահա թէ ինչ յայ­­­տա­­­­­­­րարեց Դեկ­­­տեմբե­­­րի 22-ին Գո­­­րիս հա­­­մայնքա­­­պետի տե­­­ղակալ Իրի­­­նա Յո­­­լեանը. «Այս պա­­­հին Գո­­­րիս հա­­­մայնքի ղե­­­կավա­­­րի տե­­­ղակալ Մե­­­նուա Յով­­­սեփեա­­­նը, Որո­­­տանի վար­­­չա­­­­­­­կան ղե­­­կավա­­­րի հետ միասին Որո­­­տանում բա­­­նակ­­­ցում են ռուսնե­­­րի հետ, որ­­­պէսզի թշնա­­­մուն հա­­­մոզեն GPS հա­­­մակար­­­գով մեր տա­­­րած­­­քում գտնո­­­ւող տու­­­նը մնայ մեր տա­­­րած­­­քում։ Այ­­­սօր ատրպէյ­­­ճանցի­­­ները տան տէ­­­րերին մէկ ժամ ժա­­­մանակ են տո­­­ւել տունն ազա­­­տելու հա­­­մար։ Փաս­­­տօ­­­­­­­րէն ան­­­գամ GPS հա­­­մակար­­­գով փաս­­­տա­­­­­­­ցի մեր տա­­­րած­­­քում գտնո­­­ւող բնա­­­կելի տու­­­նը ատրպէյ­­­ճանցին ասում է, որ ար­­­դէն իրենն է։ Տան տէ­­­րերը տու­­­նը լքել են, բայց ռուսնե­­­րը խոս­­­տա­­­­­­­ցել են, որ ամէն ինչ կա­­­նեն, որ տու­­­նը մնայ։ Եթէ առաջ­­­նորդւում ենք GPS կո­­­չուա­­­ծով, ապա մեր սահ­­­մա­­­­­­­նում գտնո­­­ւող տու­­­նը ի՞նչի է նո­րից թշնա­­­մին մե­­­զանից պա­­­հան­­­ջում։ Էսա իրա­­­վիճա­­­կը եւ փաս­­­տօ­­­­­­­րէն, երբ Գո­­­րիս հա­­­մայնքի ղե­­­կավար Առուշ Առու­­­շա­­­­­­­նեանը փոր­­­ձում էր խօ­­­սել այս խնդիր­­­նե­­­­­­­րի մա­­­սին, ձեր­­­բա­­­­­­­կալե­­­ցին, որ­­­պէսզի խո­­­չըն­­­դո­­­­­­­տող չլի­­­նի։ Քիչ առաջ տե­­­ղեկու­­­թիւն տա­­­րածուեց, որ ձեր­­­բա­­­­­­­կալ­­­վել է նաեւ Քա­­­ջարան հա­­­մայնքի ղե­­­կավա­­­րը։ Պարզւում է՝ Սիւ­­­նի­­­­­­­քի բո­­­լոր հա­­­մայնքա­­­պետե­­­րը պէտք է անխտիր մե­­­կու­­­սա­­­­­­­նան, որ­­­պէսզի Սիւ­­­նի­­­­­­­քը ատրպէյ­­­ճանցու հետ կի­­­սելը առանց խո­­­չըն­­­դոտնե­­­րի լի­­­նի»։

Այ­­­սինքն սիւ­­­նե­­­­­­­ցին մե­­­նակ է մնա­­­ցել կորստի առաջ, վերցնում են ոչ միայն գրա­­­ւեալ, այն նաեւ չգրա­­­ւեալ տա­­­րածքնե­­­րը, կա­­­ռավա­­­րու­­­թեան ներ­­­կա­­­­­­­յացու­­­ցիչ չկայ հո­­­ղերի յանձնման պա­­­հին։ Պատ­­­մա­­­­­­­կան այս մղձա­­­ւան­­­ջա­­­­­­­յին փու­­­լում հարց է ծա­­­գում. ի՞նչ պէտք է անի քա­­­ղաքա­­­ցին, երբ նրա տուն մտնի թուրքը եւ մի քա­­­նի ժամ տա՝ սե­­­փական տնից դուրս գա­­­լու հա­­­մար։

Այս օրե­­­րին իրա­­­կան տրա­­­մա կա­­­տարուեց իմ ծա­­­նօթ­­­նե­­­­­­­րի հետ։ Մի կին, ըն­­­տա­­­­­­­նիքի մայր, բա­­­ժանո­­­ւեց ամուսնուց, պատ­­­ճա­­­­­­­ռաբա­­­նելով, որ նա ի վի­­­ճակի չի լի­­­նի պաշտպա­­­նել իր ըն­­­տա­­­­­­­նիքը, իր զա­­­ւակ­­­նե­­­­­­­րին.

-Դու չես տես­­­նում իրա­­­կանու­­­թիւնը։ Դու Նի­­­կոլին ես պաշտպա­­­նում, ու­­­րեմն դու ի վի­­­ճակի չես լի­­­նի պաշտպա­­­նել մեզ, երբ թուրքը յար­­­ձա­­­­­­­կուի մեր վրայ...

Ու­­­ղե­­­­­­­ղումս չի տե­­­ղաւոր­­­ւում, գրում է մի մտա­­­ւորա­­­կան,-ոմանց հա­­­մար ստաց­­­ւում է, որ օրեն­­­բուրգցի տի­­­կին Մար­­­գոն , Գլենդլի լխտիկ Լի­­­լոն եւ մի քա­­­նի հա­­­րիւր ան­­­դէմ ֆեյ­­­քե­­­­­­­րը աւե­­­լի ճիշդ են, քան՝

Հա­­­յաս­­­տա­­­­­­­նի գրե­­­թէ բո­­­լոր քա­­­ղաքա­­­կան ու­­­ժե­­­­­­­րը։

Հայ­­­կա­­­­­­­կան զոյգ կա­­­թողի­­­կոս­­­նե­­­­­­­րը։

Հայ մտա­­­ւորա­­­կանու­­­թիւնն ու ակա­­­դէմիան։

Իրա­­­ւաբա­­­նական եւ փաս­­­տա­­­­­­­բանա­­­կան հան­­­րութիւ­­­նը։

Հա­­­յաս­­­տա­­­­­­­նի գրե­­­թէ բո­­­լոր առա­­­ջատար Բու­­­հե­­­­­­­րը եւ գի­­­տական հան­­­րութիւ­­­նը։

Հա­­­յաս­­­տա­­­­­­­նի նա­­­խագա­­­հը։

Հա­­­յաս­­­տա­­­­­­­նի արհմիու­­­թիւննե­­­րը եւ փոքր ու մի­­­ջին գոր­­­ծա­­­­­­­րարա­­­կան հան­­­րութիւ­­­նը։

Մշա­­­կու­­­թա­­­­­­­յին հան­­­րութիւ­­­նը։

Չգի­­­տեմ դուք ոնց, բայց ես.....

Սա էլ քա­­­ղաքա­­­գէտ Ստե­­­փան Դա­­­նիէլեանի զայ­­­րոյթը.

Ֆան­­­տաստիկ բան է կա­­­տարո­­­ւել. մէկ անձ՝ մի խումբ կա­­­մազուրկնե­­­րի հետ միասին, եր­­­կու տա­­­րուայ ըն­­­թացքում աշ­­­խարհի քա­­­ղաքա­­­կան քար­­­տե­­­­­­­զից կա­­­րողա­­­ցել է եր­­­կիր վե­­­րաց­­­նել։

Այ­­­սօր Հա­­­յաս­­­տանն իրե­­­նից քա­­­ղաքա­­­կան միաւոր չի ներ­­­կա­­­­­­­յաց­­­նում, մենք ըն­­­դա­­­­­­­մէնը տա­­­րածք ենք ու ոչ ոք Հա­­­յաս­­­տա­­­­­­­նի հետ չի բա­­­նակ­­­ցում, ոչ ոք մեզ հա­­­շուի չի առ­­­նում ու եթէ խնդիր է առա­­­ջանում, Ռու­­­սաստա­­­նի հետ է այդ հար­­­ցե­­­­­­­րը պար­­­զում։

Ամէն մի ազե­­­րի կա­­­րող է անցնել Հա­­­յաս­­­տա­­­­­­­նի սահ­­­մանն ու մտնել մարդկանց տնե­­­րը, պա­­­հան­­­ջել այն ազա­­­տել, մարդ գո­­­ղանալ ու դի­­­մացը, հա­­­կառակ կող­­­մից, պե­­­տու­­­թիւն ներ­­­կա­­­­­­­յաց­­­նող անձ չկայ։ Սա նո­­­ւաս­­­տացման գա­­­գաթ­­­նա­­­­­­­կէտն է։

Մենք վե­­­րածո­­­ւել ենք Սո­­­մալիի, ին­­­չը շա­­­տերը դեռ չեն ըն­­­կա­­­­­­­լել, իսկ ամե­­­նաֆան­­­տաստիկն այն է, որ կայ մի զան­­­գո­­­­­­­ւած, որ այդ ան­­­ձին պաշտպա­­­նում ու ար­­­դա­­­­­­­րաց­­­նում է, վեր­­­լուծում է դրա խօս­­­քը, հիմ­­­նա­­­­­­­ւորում...։ Դա չտես­­­նո­­­­­­­ւած ու չլսուծ բան է։

Իսկ սա Գա­­­նատա­­­հայոց թե­­­մի առաջ­­­նորդ Տ. Աբ­­­գար Եպիս­­­կո­­­­­­­պոս Յո­­­վակի­­­մեանի խօսքն է մեր այ­­­սօ­­­­­­­րուայ մղձա­­­ւան­­­ջի առի­­­թով.

Բիւ­­­րա­­­­­­­ւոր հա­­­յոր­­­դի­­­­­­­ների դժգո­­­հու­­­թիւնը, ինչպէս նաեւ հո­­­գեւոր, գի­­­տական, կրթա­­­կան, մշա­­­կու­­­թա­­­­­­­յին, գոր­­­ծա­­­­­­­րար եւ մի շարք այլ ոլորտնե­­­րի ներ­­­կա­­­­­­­յացու­­­ցիչնե­­­րի կող­­­մից հնչող յոր­­­դորնե­­­րը մնում են ան­­­տե­­­­­­­սուած, քա­­­նի որ «Աստծուց չէր վա­­­խենում եւ մարդկան­­­ցից չէր ամա­­­չում» (Ղու­­­կաս ԺԸ 2)։

Իշ­­­խա­­­­­­­նական աթո­­­ռից կառ­­­չած մնա­­­լու հի­­­ւան­­­դա­­­­­­­գին մո­­­լուցքը եւ մարդկանց նկատ­­­մամբ դոյզն-ինչ յար­­­գանքի բա­­­ցակա­­­յու­­­թիւնը թոյլ չեն տա­­­լիս ներ­­­կա­­­­­­­յիս իշ­­­խա­­­­­­­նաւոր­­­նե­­­­­­­րին ու­­­ղիղ նա­­­յել իրա­­­կանու­­­թեանը։

Իսկ ի՞նչ է ասում վար­­­չա­­­­­­­պետը.- «Պատ­­­րաստ եմ ժո­­­ղովրդի որոշ­­­ման ար­­­դիւնքում թող­­­նել վար­­­չա­­­­­­­պետի պաշ­­­տօ­­­­­­­նը։ Եւ վար­­­չա­­­­­­­պետի պաշ­­­տօ­­­­­­­նը կա­­­րող եմ թող­­­նել միայն ժո­­­ղովրդի որոշ­­­մամբ։ Պատ­­­րաստ եմ ժո­­­ղովրդի վստա­­­հու­­­թեան վե­­­րահաս­­­տատման դէպ­­­քում յե­­­տագա­­­յում էլ շա­­­րու­­­նա­­­­­­­կել ՀՀ առաջ­­­նորդու­­­թիւնը՝ այս դժո­­­ւարին ժա­­­մանակ­­­նե­­­­­­­րում։ Այս բո­­­լոր հար­­­ցադրումնե­­­րի պա­­­տաս­­­խա­­­­­­­նը ստա­­­նալու միայն մի տար­­­բե­­­­­­­րակ կայ՝ ԱԺ ար­­­տա­­­­­­­հերթ ընտրու­­­թիւննե­­­րի անցկա­­­ցու­­­մը»։

Բայց ո՞րն է նրա ժո­­­ղովուրդ աս­ածը. վար­­­չա­­­­­­­պետի հա­­­մար օրա­­­վար­­­ձով ֆեյ­­­քե­­­­­­­րի վրայ աշ­­­խա­­­­­­­տող­­­նե­­­­­­­րը, դրանք մի մեծ բա­­­նակ են կազ­­­մում եւ նրանք ամէն ինչ անում են, որ­­­պէսզի չզրկո­­­ւեն աշ­­­խա­­­­­­­տատե­­­ղերից։ Այնքան ջա­­­նադ­­­րա­­­­­­­բար են աշ­­­խա­­­­­­­տում, որ կա­­­րողա­­­նում են ձե­­­ւաւո­­­րել մի մեծ բա­­­նակ, որն ար­­դէն ձրի է սա­­տարում վար­չա­պետին...։