Ձի՛ւն, սպիտա՛կ ձիւն, բեր աշխարհին մաքրութիւն

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

Եղի­շէ եւ Սի­րան Սի­մոնեան­նե­րը ըն­տա­նիք են կազ­­մել 2012 թո­­ւակա­­նի Յու­­նի­­­սի 13-ին։ 7 տա­­րի պայ­­քա­­­րելուց յե­­տոյ Մուղնիի Սուրբ Գէորգ եկե­­ղեցում ամու­­սիննե­­րը ուխտ արե­­ցին, որ Տէ­­րը նրանց զա­­ւակ պար­­գե­­­ւի (մտե­­րիմ­­նե­­­րից մէ­­կը երազ էր տե­­սել, որ պէտք է գնան այդ եկե­­ղեցի եւ Աստծուն յայտնեն իրենց փա­­փաքը, երա­­խայի անունն էլ Գէորգ կո­­չեն)։ Բա­­րի լուրն ու Աստծոյ հրաշ­­քը չու­­շա­­­ցան։ Այս եր­­ջա­­­նիկ ըն­­տա­­­նիքում 2019 թո­­ւակա­­նի Յու­­լի­­­սի 29-ին վեր­­ջա­­­պէս լսո­­ւեց այդքան սպա­­սուած արու զա­­ւակի ճի­­չը. ծնող­­նե­­­րը ուխտը չդրժե­­ցին եւ տղա­­յի անու­­նը Գէորգ կո­­չեցին։ Նո­­րածի­­նը նոր իմաստ հա­­ղոր­­դեց ինչպէս մայ­­րի­­­կի, այնպէս էլ՝ 50-ամեայ հայ­­րի­­­կի կեան­­քը։

«Գէոր­­գը իր հայ­­րի­­­կի՝ Եղի­­շէի կեան­­քի նոր իմաստն էր։ Յա­­ճախ էր կրկնում, որ հա­­սուն տա­­րիքում զա­­ւակ ու­­նե­­­նալն այլ զգա­­ցողու­­թիւն է, եւ նրա դաս­­տիարա­­կու­­թեանը գի­­տակ­­ցա­­­բար ես մօ­­տենում։ Երբ սկսո­­ւեց Ար­­ցա­­­խի այս պա­­տերազ­­մը, ասաց՝ գնամ կռո­­ւեմ, որ Գէոր­­գի Հա­­յաս­­տանն ու­­րիշ լի­­նի։ Հա­­ւատում էի, որ պա­­տերազ­­մից հետ կու գայ, քա­­նի որ լիովին վտա­­հում էի նրա հնա­­րամիտ լի­­նելու կա­­րողու­­թեանը. անե­­լանե­­լի բո­­լոր վի­­ճակ­­նե­­­րից միշտ ել­­քեր էր գտնում։ Խոս­­տա­­­ցաւ, բայց հետ չե­­կաւ, չկա­­րողա­­ցաւ գալ»,- պատ­­մում է նրա այ­­րին՝ Սի­­րան Սի­­մոնեանը։ Նա պատ­­մում էր, եւ մենք եր­­կուսս էլ ողջ զրոյ­­ցի ըն­­թացքում փոր­­ձում էինք խեղ­­դել մեր ան­­հա­­­տակ յուզմունքը։ Ախր ո՞ւմ էր պէտք այս պա­­տերազ­­մը։

-Ո՞վ էր Եղի­­շէ Սի­­մոնեանը։

-Եղի­­շէն մաս­­նա­­­գիտու­­թեամբ երկրա­­բան էր, սա­­կայն երկրորդ մաս­­նա­­­գիտու­­թիւն էր ընտրել եւ դրա­­նով էր զբաղ­­ւում։ Սե­­փական ջան­­քե­­­րով հիմ­­նել էր իր բիզ­­նե­­­սը՝ «Լե­­գեոն» անվտան­­գութեան ծա­­ռայու­­թիւնը, որն առնչւում էր անվտան­­գութեան ոլոր­­տի հետ։ Նոյն անու­­նով կո­­չեց նաեւ իր մար­­տա­­­կան ջո­­կատը՝ «Լե­­գեոն», որը Ար­­ցա­­­խի պա­­տերազ­­մի ժա­­մանակ մաս­­նակցեց Հադ­­րութի եւ Ճապ­­րա­­­յիլի պաշտպա­­նական մար­­տե­­­րին։ Ըստ ինձ հա­­սած տե­­ղեկու­­թիւննե­­րի՝ շա­­տերը փոր­­ձել են միանալ իր ջո­­կատին, որ փրկո­­ւեն։ Ցա­­ւօք, ար­­դէն շրջա­­փակ­­ման մէջ էին յայտնո­­ւել։ Իր մա­­սին նաեւ տե­­ղեկու­­թիւններ էր յայտնել զի­­նուո­­րական Ար­­թուր Եպիս­­կո­­­պոսեանը, թէ թէժ մար­­տե­­­րի ժա­­մանակ ինչքան քա­­ջեր կա­­յին, ինչպէս օրի­­նակ Եղի­­շեն ու իր ջո­­կատի տղա­­ները։ Նա բա­­ւակա­­նին խե­­լացի, բա­­նիմաց եւ առա­­քինի տղա­­մարդ էր, նո­­րածին Գէոր­­գի հա­­մար օրի­­նակե­­լի հայր, ով չու­­նէր վնա­­սակար սո­­վորու­­թիւններ եւ միայն ձգտում էր ճիշդ դաս­­տիարա­­կել իր տղա­­յին։ Երբ աշ­­խա­­­տավայ­­րում իմա­­ցան նրա մա­­հուան բօ­­թը, բո­­լորը սգի մէջ էին։

-Հայ­­րե­­­նիքն ու ըն­­տա­­­նիքը, զի­­նուո­­րը ի՞նչ ար­­ժէքներ էին նրա հա­­մար։

-Եղի­­շէի հա­­մար հայ­­րե­­­նիքն ու ծնող­­նե­­­րը, ըն­­տա­­­նիքը ամէն ինչ էին եւ չէր կա­­րելի դա­­ւաճա­­նել նրանց։ Նա մաս­­նակցել է ինչպէս Աֆ­­ղա­­­նական, այնպէս էլ Ար­­ցա­­­խի երեք պա­­տերազմնե­­րին, նա հայ­­րե­­­նիքի մի մաս­­նիկն էր, չմաս­­նակցել չէր կա­­րող, անհնար էր։ Ամու­­սինս շատ հո­­գատար էր ռազ­­մի դաշ­­տի տղա­­ների նկատ­­մամբ։ Երբ հե­­տը խօ­­սեցի, ինձ հիացած պատ­­մում էր տղա­­ների մա­­սին. «Էն­­քան լաւ տղա­­ներ կան, Սի՛ր, բո­­լորին տեր եմ կանգնու­­մ»։ Ին­­քը կա­­րող էր որոշ­­նե­­­րի պէս փախ­­չել, բայց ոչ­­մէ­­­կին չլքեց։ Փոք­­րիկ Գե­­ւոր­­գի գի­­շերա­­նոցը հետն էր տա­­րել, կա­­պել էր փայ­­տին ու դրօ­­շակ սար­­քել։ Ան­­գամ Գէոր­­գին էր մտո­­վի իր հետ տա­­րել...։

-Ե՞րբ վեր­­ջին ան­­գամ խօ­­սեցիք մի­­մեանց հետ։

-Նա մեկ­­նել է ռազ­­մա­­­դաշտ Հոկ­­տեմբե­­րի 1-ին մեծ յա­­մառու­­թեան շնոր­­հիւ (մինչ այդ ՊՆ-ն պատ­­ճա­­­ռաբա­­նելով, որ այս պա­­հին մար­­տի դաշտ մեկ­­նե­­­լու կա­­րիք չկայ, 3 ան­­գամ մեր­­ժել էր նրա ջո­­կատին)։ Եղի­­շի հետ վեր­­ջին ան­­գամ խօ­­սել եմ Հոկ­­տեմբե­­րի 14-ին։ Հա­­զիւ էր յուզմունքը զսպել ինձ հետ խօ­­սելիս, ասաց,- կա­­րող է հետ չգանք, Գէոր­­գին կը մե­­ծաց­­նես։ Շատ դժո­­ւար ար­­տա­­­սանեց այդ բա­­ռերը։ Նրան վեր­­ջին ան­­գամ տե­­սել են Հոկ­­տեմբե­­րի 17-ին, երբ փոր­­ձել էր շրջա­­փակու­­մից շուրջ հա­­րիւր մարդ դուրս բե­­րել։ Ցա­­ւօք, չստա­­ցուեց։ Հոկ­­տեմբե­­րի 17-ից Եղի­­շէն եւ միւսնե­­րը ան­­հետ կո­­րած էին։

-Ե՞րբ գտաք նրան։ Պատ­­կե­­­րաց­­նում եմ, թէ ինչպի­­սի դժո­­խային ապ­­րումներ էք ու­­նե­­­ցել։

-Ես խե­­լակո­­րոյս փնտռում էի ամուսնուս, առա­­ւօտեան արթնա­­նում գնում էի ՊՆ, յե­­տոյ իջ­­նում Ուլնե­­ցի, դրա­­նից յե­­տոյ Կար­­միր խա­­չի գրա­­սենեակ, յե­­տոյ Մար­­դու իրա­­ւունքնե­­րի գրա­­սենեակ։ Երբ ինձ ասա­­ցին, թէ իբր Եղի­­շէն գե­­րի է, մէջս մի քիչ թե­­թեւու­­թիւն եկաւ, եր­­կու օր սկսե­­ցի հաց ու­­տել։ Դեկ­­տեմբե­­րի 18-ին ինձ զան­­գե­­­ցին դիահեր­­ձա­­­րանից. ի հար­­կէ, ես չհասցրե­­ցի ոչինչ ասել ու է՛լ ոչինչ չեմ յի­­շում։ Երբ ուշքի եկայ, հաս­­կա­­­ցայ, որ իմ սէ­­րը այ­­լեւս չկայ, եւ ամէն ինչ կանգ առաւ։ Իր ջո­­կատից վեց հո­­գի վի­­րաւո­­րուել էին եւ հետ եկան, 8-ը մնա­­ցին մին­­չեւ վերջ պայ­­քա­­­րելու. 4-ի դիակը գտան, միւս 4-ն էլ մին­­չեւ հի­­մա ան­­յայտ կո­­րած են։

-Հի­­մա ոտ­­քի կանգնե­­լու ժա­­մանակն է, չէ՞ որ Գէոր­­գին պէտք է մե­­ծաց­­նէք ար­­ժա­­­նավա­­յել կեր­­պով, ինչպէս Եղի­­շէն էր ու­­զում։

-Ես եօթ տա­­րեկա­­նում եմ կորցրել հայ­­րի­­­կիս, քա­­նի որ ան­­հայր եմ մե­­ծացել, չէի ու­­զում, որ որ­­դիս էլ ան­­հայր մե­­ծանայ։ Սա­­կայն ինչ կա­­րող եմ անել, սա է իրա­­կանու­­թիւնը, այժմ Գէորգն էլ է ան­­հայր։ Երբ լաց եմ լի­­նում, 1,5 տա­­րեկան Գէոր­­գը արագ-արագ մօ­­տենում է, ան­­ձե­­­ռոցիկ է բե­­րում, աչ­­քերս սրբում ու ինձ ու­­ժեղ գրկում։ Նա շատ խե­­լացի է, ինձ մնում է ապ­­րել յա­­նուն Գէոր­­գի լու­­սա­­­ւոր ապա­­գայի։

Ես Երե­­ւանում ղե­­կավա­­րում «Golden Future» կրթա­­կան կեդ­­րոնն ու «Գեւ­­գե­­­ւիկ» խնամ­­քի եւ զար­­գացման կեդ­­րո­­­նը։ Ու­­ժերս հա­­ւաքել ու վե­­րադար­­ձել եմ աշ­­խա­­­տան­­քի յա­­նուն ապա­­գայի։ Մեր պէս սէր չկար, մենք շնչում էինք իրա­­րով՝ ես նրա­­նով, ինքն ինձնով։ Հի­­մա մենք երկնքով, եր­­կինքը մեզ­­նով շա­­րու­­նա­­­կելու ենք ապ­­րել։ Շատ եմ ափ­­սոսում, որ այսքան մարդ զո­­հուեց, մեր բո­­լորի տան ճրագ­­նե­­­րը մա­­րեցին։

Յ.Գ.- Այս տա­­րի Հրանդ Տին­­քի կորստի ցա­ւը բազ­մա­պատ­կո­ւել է. այդ ցա­ւին աւե­լացել է մեր հա­զարա­ւոր զի­նուոր­նե­րի կորստեան ցա­ւը։ Ննջէք խա­ղաղա­ղու­թեան մէջ։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ