Քեզ համար մի օր մենք ելանք մարտի, խաչով ու զէնքով, որ բարին յաղթի...

ԼԻԼԻԹ ՀԱՆՉԻ ՊՕՂՈՍԵԱՆ

«Լաւա­գոյնն այն կեանքն էր, որ ապ­րել էինք, որ մնաց ան­ցեալում՝ մին­չեւ պա­տերազ­մի կեան­քը։ «Ներ­կան ան­գոյ է, ան­ցեալն՝ անո­րոշ, գա­լիքն՝ անստոյգ», ասում էր Նա­րեկա­ցին։ Ասում էր նաեւ մեզ հա­մար։ Աղօ­թենք Աստծուն, աղօ­թենք, որ չկորցնենք ամե­նակա­րեւո­րը՝ մեր հայ­րե­նիքը»։

Սօ­սի Խա­նիկեան

2020 թո­ւակա­նի Սեպ­տեմբե­րի 27-ից մինչ օրս Ար­ցա­խի պա­տերազ­մի ու­րո­ւակա­նը մեզ բռնի պար­տադրում է, որ մա­հուան ու ցա­ւի հետ ըն­կե­րանանք։ Ծանր ձմեռն ան­ցաւ, սա­կայն գար­նա­նային մա­նու­շակնե­րի ու շու­շաննե­րի բուրմունքը է՛լ առա­ջուա­նը չէ, ասես յօդս է ցնդել, քան­զի օդի մէջ ծան­րա­ցել են մա­հուան բօ­թերը, հա­զար ու մի հոգ­սե­րից ծնո­ւած հա­ռաչանքնե­րը, տագ­նապնե­րը։ Այս ար­հա­ւիր­քից յե­տոյ ինչպէ՞ս չծնկել, ու­րա­խանալ, ժպտալ, շա­րու­նա­կել պայ­քա­րել ու ապ­րել...։

Ու­րա­խանո՛ւմ ենք, երբ ան­յայտ կո­րած­նե­րի դիերի մա­սունքներն են յայտնա­բեր­ւում, երբ ան­դա­մահա­տուած զի­նուո­րը ողջ է մնում, երբ որե­ւէ մէ­կին օգ­նութեան ձեռք ենք մեկ­նում, նրա հետ սգում իր վիշ­տը։

Ու­րա­խացա՛նք, երբ Մա­րալը վե­րադար­ձաւ գե­րու­թիւնից, տա­ռապե­ցի՛նք, երբ մտովի յայտնո­ւեցինք նրա սահմռկե­ցու­ցիչ բան­տախցում։ Մա­րալի հետ մեր աչ­քերն էլ թռչուննե­րի ազա­տու­թեանը կա­րօտով նա­յեցին...։

Մեր լոյս-տղա­ները ամէն վայրկեան սպա­նուե­ցին, նրանք մա­հուան արա­հետով մէ­կիկ-մէ­կիկ հե­ռացան իրենց սի­րելի­ներից, հե­ռացան տա­ռապան­քով ու տա­ռապանք թող­նե­լով։ Այժմ նրանք երկնա­յին քա­ղաքում են բնա­կու­թիւն հաս­տա­տել՝ հե­ռու ամէն տե­սակ աղ­մուկից։ Այդ մե՛նք ենք, որ մնա­ցինք աղ­մուկի ու ցա­ւի մէջ՝ «Ար­ցախ» եր­գը մեր սրտե­րում.

«Աշ­խարհի հա­մար դու հարց չլու­ծո­ւած,

Մեզ հա­մար պար­գեւ, որ տո­ւեց Աս­տուած։

Մեր արիւն, ար­ցունք ու մեր յաղ­թա­նակ,

Ար­ցա՛խ, հա­յի տուն, մեր պայ­քար շի­տակ...»

Ար­ցա­խի պա­տերազ­մի օրե­րին պայ­քա­րի խորհրդա­նիշ դար­ձած Սե­ւակ Խա­նաղեանի «Ար­ցախ» եր­գը դար­ձաւ հա­մայն հա­յու­թեան սրտի ձայ­նը։ Քչե­րը գի­տեն, որ եր­գի խօս­քե­րի հե­ղինա­կը լրագ­րող, սցե­նարիստ Սօ­սի Խա­նիկեանն է։

Սօ­սի՛ն էլ ան­մա­հացաւ՝ մեր սրտե­րում դրոշ­մե­լով բռունցքա­չափ հայ­րե­նիքին տէր կանգնե­լու պատ­գա­մը։

Սօ­սին ու տաս­նեակ հա­զարա­ւոր պա­տերազ­մի զո­հերը հի­մա երկնքից են հայ­րե­նիքը պաշտպա­նում, նրանք մեր հրեշ­տակներն են, նրանք մե­զանից մի քայլ առաջ են։

Այդ մե՛նք ենք, որ մի օր միանա­լու ենք նրանց։ Ինչպէս Սօ­սին է ասել՝

Աղօ­թենք Աստծուն, աղօ­թենք, որ չկորցնենք ամե­նակա­րեւո­րը՝ մեր հայ­րե­նիքը...։

Յ.Գ. Տե­ղեկաց­նենք, որ Երե­ւանի Բաղ­րա­մեան պո­ղոտա­յում Մար­տի 1-ի երե­կոյեան գրան­ցո­ւած ող­բերգա­կան վրաեր­թի հե­տեւան­քով մա­հացել է 35-ամեայ լրագ­րող Սօ­սի Խա­նիկեանը։ Նա Երե­ւանին նո­ւիրուած «Քա­ղաքը» ֆիլ­մա­շարի հե­ղինակն ու սցե­նարիստն էր, նաեւ 2019 թո­ւակա­նին Կո­միտաս վար­դա­պետի ծննդեան 150 ամեակին նո­ւիրո­ւած «Վար­դա­պետը» փաս­տա­վաւե­րագ­րա­կան ֆիլ­մի սցե­նարիստն ու խմբա­գիրը։ Սօ­սին աշ­խա­տում էր «Կա­լաք­սի» ըն­կե­րու­թիւննե­րի խմբում՝ որ­պէս բո­վան­դա­կու­թեան եւ ստեղ­ծա­րար ծրագ­րե­րի ղե­կավար։ Այդ քնքուշ սե­ւահե­րը տի­կին Էս­թեր Խա­նիկեանի մի­նու­ճար դուստրն էր։ Աս­տո­ւած մխի­թարի նրան եւ բո­լոր որ­դե­կորոյս մայ­րիկնե­րին։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ