Դիարբեքիրի Հանի գավառի ժանդարմերիայի դեմ պայթուցիկով լի մեքենայով հարձակում է կազմակերպվել։ Հարձակման հետևանքով 2 զինվոր մահացել է, 39-ը՝ վիրավորվել։
Ուժգին պայթյունի հետևանքով Գավառային ժանդարմերիայի շինությունը, ինչպես նաև մի շարք հարակից շինություններ վնասվել են։։
Դիարբեքիրից Հանի գավառ են տեղափոխվել մեծ թվով շտապօգնության բրիգադներ, որոնողական և փրկարար խմբեր։
Վիրավորների թվում են նաև ժանդարմերիայի աշխատակիցների ամուսինները/կանայք և երեխաները, որոնք պայթյունի պահին ժանդարմերիայի շենքում են գտնվել։
Պայթյունի հետևոնքով ժանդարմերիայի շինության զգալի մասը քանդվել է, շրջակայքի շինություները՝ վնասվել։
Պայթյունից հետո գավառում էլեկտրականությունը, հեռախոսակապը և ինտերնետ կապն անջատվել է։
Զինվորական գլխավոր շտաբի հայտարարությունը
Զինվորական գլխավոր շտաբը այսօր ժամը 08։00-ին պաշտոնական կայքում դեպքի առնչությամբ հայտարարություն է տեղադրել։ Հայտարարության մեջ նշվում է, որ 2016թ․ ապրիլի 11-ին՝ ժամը 23։10-ի սահմաններում, ահաբեկչական խմբավորման անդամների կողմից Դիարբեքիրի Հանի գավառի ժանդարմերիայի մոտ պայթուցիկով բեռնված մեքենա է պայթեցվել։ Հայտարարության մեջ ասվում է, որ վիրավորները հիվանդանոցներ են տեղափոխվել։
Պայթյունից հետո դեպքի լուսաբանման արգելք է հայտարարվել։ Թուրքիայի ռադիո-հեռուստատեսություն գերագույն խորհրդը (RTÜK) արգելի մասին հայտարարությամբ է հանդես եկել։


