2012թ․ Սուրի քաղաքապետարանը «բազմալեզու քաղաքապետարան» ստեղծելու որոշում է կայացրել, որից հետո քաղաքապետարանում օգտագործվող թուրքերեն և անգլերենին ավելացել են նաև քրդերենը, հայերենը, արաբերենն ու ասորորենը։ Որոշման համաձայն նշված լեզուներով ցուցանակներ էին տեղադրվել 33 քաղաքակրթությունների կենտրոն հանդիսացող Սուրի մի շարք հատվածներում։
Թուրքիայի ՆԳՆ Սուրի քաղաքապետարանի կողմից պատրաստված բազմալեզու ցուցանակի առնչությամբ քննություն էր սկսել՝ պատճառաբանելով, որ քաղաքապետարանը շատ դրամական միջոցներ է ծախսում բազմալեզու ցուցանակի համար։ Հետաքննությունը դադարեցվել էր, երբ հայտնի էր դարձել, որ ցուցանակը քաղաքապետարանի արհեստանոցում է պատրաստվել։


