Թուրքիայի ոստիկանությունը հարձակվել է 40 տարի շարունակ Թուրքիայում գործող «Բելգե» հրատարակչատան վրա։
«Դիրենիշթեյիզ»-ի թղթակից Հայրի Թունջի փոխանցմամբ՝ Թուրքիայի ոստիկանությունը հարձակում է իրականացրել «Բելգե» հրատարակչատան վրա, որը 40 տարի է ընդդիմադիր գործունեություն է ծավալում, այդ տարիների ընթացքում ենթարկվել է մի շարք ոստիկանական հարձակումների և որի հրատարակած գրքերից որոշների առնչությամբ քրեական գործեր են հարուցվել։
Ոստիկանական աշխատակիցները հայտնել են, որ «Պետություն չունեցող քրդեր» և «Մահվանից դժվար որոշումներ» գրքերը հավաքելու հրաման ունեն, սակայն հավաքել են նաև 1980, 1990-ականներին հրատարակված տարբեր գրքեր։ Ոստիկանական աշխատակիցներն առգրավել են 2000-ից ավել գիրք և բերման են ենթարկել հրատարակչատան աշխատակից Մեհմեդ Ալի Վարըշին, ում ավելի ուշ ազատ են արձակել։


