ԱՌՕՐԵԱՅ

ԱՌՕՐԵԱՅ Վիգեն Չթրյանն արդեն «Ակոս»-ում է

«Ակոս»-ի աշխատակազմի կազմին նոր անուն ավելացավ։ Երկու շաբաթը մեկ «Ակոս»-ում տեղ կգտնեն Վիգեն Չթրյանի՝ Միջին Արևելքի, Հյուսիսային Աֆրիկայի և հետխորհրդային երկրների մասին քաղաքական վերլուծությունները։
ԱՌՕՐԵԱՅ Ռոժավայում առկա խնդիրների պատճառները

Ռոժավայում 16 քրիստոնեական հաստատությունների հայտարարությունը, որում դժգոհություն էր հայտնվում YPG-PYD իշխանությունից, քննարկումների պատճառ դարձավ։ PYD (Ժողովրդավարական միություն կուսակցություն) ղեկավարությունը հերքել էր մեղադրանքները, «Ակոս»-ի հետ զրույցում PYD ներկայացուցիչները նշել էին, որ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։ Սակայն արձագանքները դեռ շարունակվում են։
ԱՌՕՐԵԱՅ Հայ-գերմանական բարեկամության այգին զգուշանում է թուրքական լոբբիից

Գերմանիայի խոշորագույն բուսաբանական այգում՝ Դորտմունդի Ռոմբերգփարքում բացվելիք հայ-գերմանական բարեկամության այգին առայժմ չի ներկայացվում՝ խուսափելու համար գերմանաբնակ թուրքերի արձագանքից։
ԱՌՕՐԵԱՅ Ի՞նչ է կատարվում Սիլվանում։

Դիարբեքիրի Սիլվան գավառի երեք թաղամասերում փողոց դուրս գալու արգելքն արդեն 8 օր է շարունակվում է։ Այդ թաղամասերից չենք կարողանում հստակ տեղեկություն ստանալ։
ԱՌՕՐԵԱՅ PYD նշեց․ «Գաղթականների ունեցվածքի» օրենք չի ընդունվել

Սիրիայի ասորական և հայկական կազմակերպությունները համատեղ հայտարարություն էին տարածել՝ մեղադրելով Ժողովրդավարական միություն կուսակցությանը (PYD) և Ժողովրդի պաշտպանության ուժերին (ԺՊՈՒ-YPG) մասնավոր սեփականության բռնագրավման, բռնի զինվորագրման, անտեղի հարկերի սահմանման և եկեղեցական դպրոցների ուսումնական ծրագրին միջամտելու մեջ։
ԱՌՕՐԵԱՅ Ահա մեզ դիպավ «օսմանյան ապտակ»-ը

Ընտրությունների արդյունքների հրապարակման հետ մեկտեղ վերլուծությունների տեղատարափ սկսեց։ Սրանց մեջ ամենավառ արտահայտվածը «օսմանյան ապտակ» գնահատումն էր։