ԱՌՕՐԵԱՅ
Ռուսաստանի հայերի կոչը Պետդումային
«Ռուսաստանի հայերի միությունը», հայտարարելով, որ աջակցում է Ռուսաստանի խորհրդարանին ներկայացված Հայոց ցեղասպանության բանաձևը, Պետդումային քայլեր ձեռնարկելու կոչ արեց։
Բողոք է ներկայացվել Ջան Դյունդարի և Էրդեմ Գյուլի ձերբակալության դեմ
Ջումհուրիյեթ (Cumhuriyet) թերթի գլխավոր խմբագրի և Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլի ձերբակալության դեմ փաստաբանների կողմից բողոք է ներկայացվել։
Սպանվել է Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահը
Դիարբեքիրում մամլո հաղորդագրության ընթացքում զինված հարձակում է տեղի ունեցել: Սպանվել է Դիարբեքիրի իրավաբանների ասոցիացիայի նախագահ Թահիր Էլչին:
Կալանավորվել են լրագրողներ Դյունդարը և Գյուլը
«Cumhuriyet» թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և Անկարայում թերթի ներկայացուցիչ Էրդեմ Գյուլը ձերբակալվել են Թուրքիայի ազգային հետախուզական ծառայությանը (MIT) պատկանող բեռնատար մեքենաների մասին ավելի վաղ հրատարակած նյութի և տարածած լուսանկարների պատճառով։
Հայկական հարցը Թուրքիայի դպրոցական քննություններում
Թուրքիայի ազգային կրթության նախարարությունը նոյեմբերի 26-ին անցկացված «TEOG» քննության (նախնականից միջնակարգ դպրոց անցնելու համար անցկացվող քննություն)՝ «Թուրքիայի հանրապետության հեղափոխության պատմություն և քեմալիզմ» առարկայի գրքույկում չի անտեսվել նաև հայկական հարցը։
Սիրիայի սահմանին ինքնաթիռ է խոցվել
Սիրիա-Թուրքիա սահմանի մոտ մարտական ինքնաթիռ է ընկել։ Նշվում է, որ օդային տիրույթի կանոնների խախտման հետևանքով թուրքական մարտական ինքնաթիռները խոցել են նշված ինքնաթիռը։
Կասկածներ կան, որ Դեմիրթաշի դեմ մահափորձ է իրականացվել
ԱԺԿ (Ազգերի ժողովրդավարական կուսակցության) համանախագահ Դեմիրթաշին հատկացված զրահապատ մեքենայի վրա հայտնված հետքը տարբեր քննարկումներ է առաջ բերել։ Ոստիկանությունը նշում է, որ հետքը կարող է առաջացած լինել փամփուշտից, մինչդեռ մարզպետարանը պնդում է, որ մեքենայի վրա հայտնված հետքը հրազենից չէ։
Ռաքել Դինք. ‹‹Այսօր էլ են փորձում հնագույն մշակույթներ ոչնչացնել››:
‹‹Կործանված քաղաքակրթություն՝ ոչ մահմեդական բնակչության ունեցվածքը Օսմանյան Կայսրության անկման և վաղ հանրապետական ժամանակաշրջանում›› համածողովի ընթացքում Ռաքել Դինքը հանդես եկավ բացման խոսքով. ‹‹Հարյուր տարի առաջ այս հողերում, որտեղ բոլորս միասին էինք ապրում, հնագույն մի քաղաքակրթություն է ոչնչացվել: Այսօր էլ են փորձում հնագույն մշակույթներ ոչնչացնել: Այսօրվա իրադարձությունները և դրանց հետևում գտնվող իրականությունն ամբողջովին կարող ենք տեսնել միայն այն դեպքում, եթե կարողանանք անցյալը ճիշտ փոխանցել››: