Էդվարդ Տանձիկյան. ‹‹Ընտրության արդյունքներում որոշիչ եղավ MHP-ի ընտրազանգվածը››

Ակօս շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Էդվարդ Տանձիկյանը գնահատեց նոյեմբերի 1-ի ընդհանուր ընտրությունները. ‹‹Դժվար ժամանակաշրջան ենք մուտք գործում: Բայց նաև ճիշտ չէ հոռետես լինել››:

Հեռուստատեսության տրամադրած տվյալների համաձայն կարելի է պատկերն ամփոփել հետևյալ կերպ. Չնայած որ հետազոտությունների համաձայն հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները պետք է շատ չփոխվեին, հավանական էր, որ HDP-ն  (Ազգերի ժողովրդավարական կուսակցություն) 1 կամ 2 միավոր ձայն կկորցներ: AKP-ի (Արդարություն և զարգացում կուսակցություն) ստեղծած լարվածությանը հետևած հակամարտության և HDP-ի նկատամ մեդիա ամբարգոյի հետևանքով առաջացած այս արդյունքը մեծ անակնկալ չէր: Պետք է նաև ավելացնենք, որ HDP-ն չէր կարողանում հանրահավաք կազմակերպել և զրկված էր հանրահավաքները հեռուստատեսությամբ հեռարձակելու հնարավորությունից: Հետևաբար HDP-ի շուրջ ստեղծված պատկերը չի կարելի անակնկալ համարել: Թվում է, որ HÜDA կուսակցության՝ այս անգամ ընտրությանը չմասնակցելը Թուրքիայի հարավ-արևելյան հատվածներում օգտակար եղավ AKP-ի համար: Այս ընտրություններում հիմնական որոշիչը MHP-ից (Ազգայնական շարժում կուսակցույուն) AKP անցած ձայներն էին:Այն շրջաններում, որտեղ MHP-ն շատ ուժեղ է, նկատվում է ձայների հոսք դեպի AKP: Օրինակ՝ Էրզրումում  հունիսի 7-ի ընտրություններում 23 տոսոկ ձայն հավաքած MHP-ն այս ընտրութուններին 14 տոկոս ձայն ստացավ: Իսկ Օսմանիյեում 6 միավորի անցում կա: Եւ կարծես թե այս ձայներն անուղղակիորեն անցել են AKP-ին:

Հետևաբար կարող ենք հետևյալն ասել. Հաջողությամբ ավարտվեց AKP-ի հաշվարկը՝ վերցնելու պահմապողական ազգայնական զանգվածի ձայները հակամարտության ընթացքում իր որդեգրած կոշտ լեզվի շնորհիվ։ Սա, իհարկե, շատ դրական չի կարող համարվել քրդական հարցի, ինչպես նաև AKP-ի ավտորիտար նկրտումների տեսանկյունից։

Անհրաժեշտ է նաև նշել, որ ժողովրդավարացման գործընթացում ևս Թուրքիային ծանր ժամանակներ են սպասում։ Զանգվածային լրատվամիջոցների ազատության առումով էլ կրիտիկական ժամանակաշրջան ենք մտել։

Այժմ դժվար է կանխատեսել, թե MHP-ի ներքին հաշիվներն ինչ ընթացք կստանան։ Դժվար է և դեռ վաղ է HDP-ի կորստի մասին վերլուծություններ անել, քանի որ արևմուտքը միանգամայն հակասական քննարկումներ է վարում քվեարկության արդյունքների առնչությամբ։ Սակայն այստեղ էլ տեսնում ենք HDP-ի ձայների կորուստը։

Առաջին հայացքից կարելի է ասել, որ դժվար ժամանակներ են սպասում։ Սակայն ճիշտ չէ հոռետես լինել։ Պետք է նկատի ունենանք, որ չնայած վերոնշյալ բոլոր խոչընդոտներին, HDP-ն անցավ 10 տոկոսի սահմանը։

 

 

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ


Yazar Hakkında

Yetvart Danzikyan

Kardeşcesine