Փոքրամասնության ներկայացուցիչները նոր խորհրդարանում

Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ հունիսի 7-ի ընտրություններում ընտրված հայ, ասորի, մըհալլեմի, եզդի և գնչու պատգամավորի թեկնածուները պահել են իրենց տեղերն այս ընտրություններում։

Երեք հայ թեկնածուներն էլ խորհրդարանում են

HDP-ից (Ազգերի ժողովրդավարական կուսակցություն)  առաջադրված պատգամավորի հայազգի թեկնածու Կարո Պայլանը ընտրվել էր հունիսի 7-ի ընտրություններին և իր դիրքերը պահեց նաև այս ընտրությունների ժամանակ։ 

CHP-ից (Ժողավրդահանրապետական կուսակցություն) թեկնածու առաջադրված Սելինա Դողանը կպաշտոնավարիլ նոր խորհրդարանում։

AKP-ից առաջադրված Մարգար Եսայանը նույնպես խորհրդարանում է։ Կասկածներ կային, որ Եսայանը կարող է չընտրվել այս ընտրություններում, քանի որ 14-րդ թեկնածուն էր (նախորդ ընտրություններում 12-րդ թեկնածուն էր), սակայն կուսակցության ստացած ձայներն ավելացան և Մարգար Եսայանը նորից խորհրդարանում է։

Փուրճուն պահպանեց իր տեղը

Թուրքիայի ամբողջ քաղաքական պատմության ընթացքում առաջին գնչու թեկնածուն պահպանեց իր աթոռը խորհրդարանում։ Եվրոպայի Խորհրդին կից Եվրոպայի գնչուների և քոչվորների  ֆորումի ներկայացուցիչն է Թուրքիայում։ Գնչուների իրավունքների ֆորումի խորհրդի անդամ է և այն սակավաթիվ մարդկանցից է,ով տիրապետում է գնչուերենի։ 

Մըհալլեմի պատգամավորը

Թուրքիայում առաջին մըհալլեմիական կազմակերպության հիմնադիր Մեհմեթ Ալի Ասլանը, ում թեկնածությունն առաջադրվել էր HDP-ից, նույնպես ընդգրկվեց խորհրդարանի կազմում։ Այսպիսով մըհալլեմիները, որոնք ունեն 800 հազար ազգաբնակչություն, նույնպես ներկայացված են նոր խորհրդարանում։

Եզդի պատգամավորները 

HDP-ից Մարդինի թեկնածու առաջադրված ազգությամբ եզդի Ալի Աթալանն էլ ընտրվեց։

Խորհրդարանի մյուս ազգությամբ եզդի պատգամավորը, ով նախկինում Եվրոպական Խորհրդարանի անդամ էր, պահպանեց իր տեղը խորհրդարանում։

Է․ Դորան խորհրդարանում

Մարդինից առաջադրված ազգությամբ ասորի իրավաբան Էրոլ Դորան նույնպես ընտրվեց։

Ադրբեջանցի պատգամավորի թեկնածուն չընդգրկվեց նոր խորհրդարանի կազմում

HDP-ից առաջադրված ադրբեջանցի Քըզնազ Թյուրքելին, ով առաջադրվել էր Իգդիրից և ընտրվել էր հունիսի 7-ի ընտրությունների ժամանակ, այս անգամ խորհրդարանի կազմում չէ։

Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ