Դիարբեքիրի Սիլվան գավառի երեք թաղամասերում փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել։
Թեքել, Մեսջիթ և Քոնաք թաղամասերում այսօր առավոտյան փողոց դուրս գալու արգելք է հայտարարվել, որն ուժի մեջ է մինչև հաջորդ հայտարարությունը։
Արգելքի որոշման մասին քաղաքացիներին տեղեկացրել են ոստիկանական մեքենաներից։
Փողոց դուրս գալու արգելքի այս որոշումը Սիլվան գավառում արդեն թվով վեցերորդն է։