Հայ-գերմանական բարեկամության այգին զգուշանում է թուրքական լոբբիից

Գերմանիայի խոշորագույն բուսաբանական այգում՝ Դորտմունդի Ռոմբերգփարքում բացվելիք հայ-գերմանական բարեկամության այգին առայժմ չի ներկայացվում՝ խուսափելու համար գերմանաբնակ թուրքերի արձագանքից։

Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նոբերթ Լամմերթի նախաձեռնությամբ հայ-գերմանական բարեկամությունը խորհրդանշող բուսաբանական այգի է ստեղծվում։ Գերմանիայի ամենամեծ բուսաբանական այգում պատրաստվող պարտեզի մասին ոչ մի բացատրություն չի արվել՝ խուսափելով Գերմանիայի թուրքերի արձագանքից։ 

«Համագործակցությունը կընդլայնվի»

Գերմանիայի «Հայ գիտնականների ասոցիացիա»-ի նախագահ Ազատ Օրդուխանյանը, ով ակտիվորեն մասնակցում է պարտեզի ստեղծման նախագծին, նշեց․ «Հայաստանի և Գերմանիայի մի շարք կազմակերպություններ են նպաստում այս նախագծի իրականացմանը, սա էլ ավելացնելու է այս կազմակերպությունների համագործակցությունը։ Սա նշանակում է, որ Եվրոպային գիտական և մշակութային ինտեգրումն ավելի սերտ է լինելու»։

Հայ-գերմանական բարեկամության այգին կկոչվի կայսրուհի Թեոֆանուի անունով, ով, ըստ որոշ պատմաբանների, ծագումով Հայաստանից էր։

Օրդուխանյանը նշեց, որ պարտեզում դեռ տեղեկատվական ցուցանակներ չեն փակցվել։ Նա նշեց, որ սպասելու են ծառերի մեծանալուն, որովհետև գերմանիայի թուրքերը կարող են վնաս հասցնել ծառերին։ Գիտնականն ասաց․ «Գերմանիայի թուրքական լոբբին անընդհատ խոչընդոտներ է ստեղծում՝ տապալելու Հայոց ցեղասպանությանը նվիրված բոլոր ծրագրերը»։ Օրդուխանյանը, խոսելով նաև Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանության օրինագծի մասին, նշեց․ «Բունդեսթագի երկմտանքներն անտեղի չեն։ Նոբերթ Լամմերթը դրական է վերաբերվում հայերին, նա նաև ելույթ ունեցավ ապրիլի 24-ի միջոցառմանը։ Մեր մտքերը Բունդեսթագին հաղորդելու նոր մոտեցումներ են անհրաժեշտ»։


Kategoriler

ԱՌՕՐԵԱՅ