Պոլսո հայոց պատրիարքարանից դուրս բերված և չվերադարձված կտավի հարցին անդրադարձ կատարած հայաստանյան լրատվամիջները նշում էին, որ նշված գործով Պոսլի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը հարցաքննվել է որպես վկա։ Աթեշյանը հերքում է սա՝ նշելով, որ երկու տարի առաջ ոչ թե վկայություն է տվել, այլ բողոք է ներկայացրել։
Հայաստանյան
մամուլում անցած շաբաթ տեղ գտած լուրերի
համաձայն՝ պատրիարքարանից անհետացած
կտավի գործով Արամ Աթշյանը հարցաքննվել
է որպես վկա։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ այս տեղեկությունը ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից են ստացել։ Փոխանցման համաձայն դեպքի առնչությամբ Ռուսաստանի Դաշնության կողմից փորձաքննություն է կատարվում, որի եզրակացությունները դեռ հայտնի չեն։ Անհետացած կտավի պատմութունը ձգվում է մինչև 2000-ականների սկիզբ։ Այդ շրջանում Պոլիս հայոց պատրիարք Մութաֆյանի հրամանով Արամ Խաչատրյանին պատկանող 1903թ․ կտավը հանվել է պատրիարքարանից և հանձնվել ՀՀ քաղաքացի մի նկարչի՝ կրկնօրինակը ստեղծելու համար։ Սակայն և՛ կտավը, և՛ նշված նկարիչը անհետացել են։ Հետագայում կտավը Հայաստանում է գտնվել, սակայն ոչինչ իրականացնել չի հաջողվել։ Նմանատիպ մի դեպք էլ Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի շրջանում է եղել․ պատրիարքարանը տեղեկություններ է ստացել, որ կտավը հայտնաբերվել է Հայաստանում։ Հայաստանում հայտնաբերված կտավի նկարից հայտնի է դարձել, որ դա պատրիարքարանից անհետացած կտավն է։ Արդյունքում փորձագիտական եզրակացություն է իրականացվել։ Եզրակացության համաձայն կտավը հայտնի հայ ծովանկարիչ Այվազովսկուն է պատկանում, սակայն նկարի վրայի տարեթիվն ու ստորագրությունը ջնջված են։ Նաև տեղեկություններ են տարածվել, թե կտավը Ռուսաստանում աճուրդի է հանվել։ Դեպքի առնչությամբ ՀՀ ոստիկանությունը դիմել է Ռուսաստանին։
Հայաստանում
լուրեր էին շրջանառվում, որ Արամ Աթեշյանը
ցանականում է Այվազովսկու կտավներից
մեկը գնել։ Լուրերի առնչությամբ հայաստանյան
լրատվամիջոցները դիմել են ՀՀ քննչական
կոմիտեին։ Դիմումին ի պատասխան՝ քննչական
կոմիտեն հայտարարել է, որ Աթեշյանը գործի
շրջանակներում հարցաքննվել է որպես վկա։
Հայաստանյան լրատվամիջոցները փոխանցում են, որ Աթեշյանը կապի մեջ է Հայաստանի իրավապահ մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների հետ, ովքեր իրեն խոստացել են Ռուսաստանից ճշտել, թե կտավն ում ստեղծագործությունն է։
«Ցուցմունք
չեմ տվել»
«Ակօս»-ի
հետ զրույցում Պոլսի հայոց պատրիարքի
փոխանորդ Արամ Աթեշյանը նշել է, որ իրեն
չեն հարցաքննել, որ երկու տարի առաջ ինքը
բողոք է ներկայացրել դեպքի առնչությամբ։
«Ոչ թե վկայություն եմ տվել, այլ բողոք եմ ներկայացրել։ Երկու տարի առաջ բողեք եմ ներկայացրել։ Ինձ չեն կանչել։ Կտավը գտել ենք, սակայն հերքել են՝ նշելով, որ կտավը Այվազովսկու ստեղծագործությունն է։ Մենք էլ փորձում ենք ապացուցել։ Այդ շրջանում պատրիարքը հիվանդացել է։ Մենք էլ չգիտենք, թե ում է տվել կտավը։ Սրբազան Ներսես Բոզաբալյանն էր գտել, ապա ես գտա կտավը, բողոքս ներկայացրեցի։ Նրանք պնդում են, որ կտավը 1970 թվականից ի վեր իրենց մոտ է։ Մենք էլ պնդում ենք, որ այդ կտավը Այվազովսկուն չի պատկանում։ Ինձ չի էլ հետաքրքրում՝ ումն է կտավը։ Այդ կտավից աշխարհում մեկ օրինակ կա, այն էլ պատրիարքարանին է պատկանում, եթե անգամ Այվազովսկու ստղծագործությունն է։ Հետախուզական կոմիտե կա, նրանք են զբաղվում այս գործով, այս պահին կտավն էլ իրենց ձեռքում է»,- նշել է Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը։