Ի-մէ-ջէ (İMC) հեռուստաընկերության փոխանցմամբ «Դիջլե» լրատվական գործակալության լրագրող Նուրի Աքմանին վկայություն տալու համար կանչել են Մալաթիայի հանրապետական դատախազություն, քանի որ նրա անունը նշվել է դատական գործի քննության ընթացքում։ Այդ գործն ավարտվել է Մալաթիայում 14 ուսանողի ձերբակալությամբ։ Լրագրողը վկայություն տալու համար գնացել է դատախազություն, սակայն ահաբեկչական կազմակերպությանն «անդամակցության» մեղարանքով ձերբակալվել է և ուղարկվել Մալաթիայի բանտ։
«Դիջլե» լրատվական գործակալության լրագրողի ձերբակալությունը պատճառաբանվում է Կոբանեում նրա նկարած լուսանկարներով, հաղորդած նորություններով և սոցիալական կայքերում ունեցած գրառումներով։


