Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (ԹԱՄԺ) նախագահությունը մարտի 6-ի խորհրդարանական նիստի ընթացքում «կիրակնորյա պատարագի» համար ընդմիջման առնչությամբ հայտարարություն է տարածել։
Հայտարարությունը հետևյալն է․
«Թյուրիմացություններ չառաջացնելու համար հայտարարության անհրաժեշտություն կա։ ԹԱՄԺ-ի ընթացակարգում և Գլխավոր ժողովի ախատանքների ընթացքում պատարագին մասնակցելու համար ընդմիջում չի նշանակվել։ Մարտի 6-ին կայացած 54-րդ նիստի ընթացքում առաջացած լարված մթնոլորտի հաղթահարման համար է ընդմիջում նշանակվել։ Ոչ ոքի հավատը չի կարող խոչընդոտվել։ Ցանկացողները կարող են թույլտվությամբ կամ իրենց ցանկությամբ իրենց կրոնական ծեսերն անել, և այդ դեպքում բոլորս ուրախ կլինենք»։


