Շըրնաքի Ջիզրե նահանգում ոստիկանության շենքի վրա պայթուցիկով բեռնված բեռնատարով հարձակում է իրականացվել։ Հարձակումից հետո Թուրքիայի Առողջապահության նախարար Ռեջեփ Աքդաղը հայտարարություն է տարածել․ «Ըստ նախնական տվյալների՝ ութ ոստիկան զոհվել է, 70-ից ավել վիրավոր կա։ Վիրավորներից 4-ի վիճակը ծանր է»։ Իսկ «Անադոլու» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ զոհերի թիվը հասել է 11-ի։
İHA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պայթուցիկով բեռնված բեռնատարը առավոտյան ժամը 06։40-ի սահմաններում հարվածել է ոստիկանության շենքի մուտքի պահակակետին։ Հարձակման հետևանքով որոտացած պայթյունի հետևանքով ոստիկանության շենքն այլևս անօգտագործելի վիճակում է։ Ոստիկանական ծառայությունը գավառ մուտք ու ելքերն արգելափակել է և մեծածավալ գործողություններ է սկսել։


